ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հանգիստ նստեք տեղներդ սովը կսկսվի թե չէ՝ դուք եք պատասխանելու». Միքայել Մելքումյան 07/13/2020 18:39 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության ձեռնարկած քայլերի գնահատականը գրանցված համաշխարհային մակարդակի հակառեկորդներն են։
«Էլ քանի անգամ է բերվելու արտակարգ դրության երկարացման թեզը, կարո՞ղ է 14-րդ անգամ էլ բերվի՞։ Կարող է ասեք՝ ինչքան պետք է լինի՝ էդքան էլ բերվելու է։ Պետք է հասկանանք ինչի համար ենք երկարաձգում, հասկանանք ի՞նչ կատարվեց։ Դրա համար ես բաժանեցի 4 ամիսները 3 մասի՝ մարտի 1-ից մարտի 16-ը, ի՞նչ էր կատարվում, ո՞վ պետք է տեղեկատվությունը սեղանին դներ, եթե դրվել է և որոշումը չի ընդունվել, և շարունակվել է քարոզարշավը, սա մի բան է, եթե չի դրվել՝ շատ ավելի վատ։ Փոխվարչապետը և պարետն ասում են, որ հայեցակարգային հարց ունեինք։ Ավելի վատ՝ այսինքն` այդ փուլում պետությունը չի իմացել ի՞նչ անի, ո՞նց մենք գնահատենք։
Գնահատականը հետևյալն է՝ մահեր, թեստավորման ծավալ, վարակակիրներ և այլն։ Հիմա ո՞նց գնահատենք, եթե մենք համաշխարհային հակառեկորդներ ենք սահմանում, գտնվում ենք 9-րդ տեղում և բացասական առումով մեզնից առաջ են մի շարք փոքր պետություններ»,- հայտարարեց Մելքումյանը։
Նա կոչ արեց բացել հայեցակարգային խնդիրները։ Հիշեցրեց, որ վարչապետը ուղիղ եթերում ասել էր, որ «կառավարման և կազմակերպչական սխալներ ենք թույլ տվել»։ Ինքը, սակայն, կարծում է, որ կազմակերպչական առումով հայեցակարգային սխալներ չեն լինում։
«Մենք զգուշացրել էինք, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին վիճակը լրջանալու է, մենք կորցնում ենք աշխատատեղեր։ Ճիշտ է՝ մայիսին բացեցինք ձեռնարկություններ, կազմակերպություններ, բայց դրանց մեծ մասը շահութաբեր չեն աշխատում։ Վնասով աշխատել՝ նշանակում է աշխատատեղեր փակվել։ Դա նշանակում է սպառողական մակարդակը իջնելու է , քիչ սպառել նշանակում է սոցիալական անվտանգության և հարկային մուտքերի խնդիր։ Մեր հանրապետությունը կարիք ունի մեծածավալ փոխառու միջոցների ներգրավվման, առանց որի չենք կարողանալու կազմակերպել մեր տնտեսությունը»,- ընդգծեց Մելքումյանը
Նա հավելեց, որ կարծում է՝ հնարավորություն կա վիճակը շտկելու։
«Որոշումները կայացնում եք՝ վիճակը վատանում է, ասեք վիճակը կառավարելի է ՝ հասկանանք։ Սիրելի ժողովուրդ, մենք կարծում ենք, որ կա հնարավորություն՝ վիճակը շտկելու։ Բայց երբ որ լուծումները հապաղում և չեն գտնվում, երբ համարվում է, որ ամենագետներ կան, որոնք ինքնուրույն են որոշումները կայացնում, դա լավ չի։ Հասնելու է նաև հավաքական պատասխանատվության պահը։ Ուղղակի հետաքրքրում է քանի անգամ պետք է գանք երկարացնենք արտակարգ դրությունը։ Ամեն անգամ ի՞նչ ենք ասելու։ Հանգիստ նստեք տեղներդ սովը կսկսվի թե չէ, դուք եք պատասխանելու, ով անում է ռեպլիկը, հանգիստ նստեք տեղներդ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ