ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գիտության մասին չենք կարողանա խոսել, եթե չունենանք սերունդ, որը կփոխարինի նախորդներին. փորձագետ 07/11/2020 14:28 | ԼՐԱՀՈՍ
Կան մասնագիտություններ, որ մինչ այս պահը 0 դիմորդ ունեն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ, Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար Ատոմ Մխիթարյանը։
Փորձագետը նշեց, որ նախորդ տարի այդ մասնագիտությունների համար որոշակի քանակով դիմորդներ եղել են, իսկ թե որն է այս տարվա պասիվության պատճառը, կրթության փորձագետը վստահ չէ. «Սա նշանակում է, որ մարդկանց մոտ անորոշություն, որոշակի մտավախություն կա, որովհետև չգիտեն՝ հիմա ենթադրենք ավարտեց շրջանավարտը, ընդունվեց բուհ, չորս տարի հետո պահանջված կլինի՞ այդ մասնագիտությունը, թե՞ չէ։ Այս ամբողջը գալիս է մեր հին, խորհրդային ուղղագիծ մտածողությունից, երբ մարդն ավարտում էր դպրոցը, մասնագիտությունն ընտրելուց հետո նա արդեն գիտեր, թե իր կարիերան ինչպես են կազմակերպելու։ Նա ավարտելու էր բուհը, անցնելու էր ինչ-որ աշխատանքի, որի աշխատավարձը կլիներ այսքան, հետո կբարձրանար և այլն։ Հիմա նման բան չկա։ Այս հարցի պատասխանը տվել են առաջադեմ, զարգացած եվրոպական երկրները, որտեղ ոչ թե կարևոր է մասնագիտությունը, այլ կարևոր են վերամասնագիտանալու և ամբողջ կյանքի ընթացքում սովորելու հմտությունները»,-ասաց Ատոմ Մխիթարյանը՝ հավելելով, որ դպրոցում և բարձրագույն ուսումնական հաստատությունում հենց դա պետք է սովորեցնեն, թե ինչպես պետք է կարողանանք մեզ անհրաժեշտ տեղեկատվությունը գտնել, ինչպես շուկայում հեշտ կողմնորոշվել, որովհետև փորձագետի խոսքով մասնագիտություն ընտրելը ճակատագիր չէ։ Հնարավոր է շատ կարճ ժամանակահատվածում վերապատրաստվել և շուկայում գտնել համապատասխան տեղը, քանի որ հարաբերությունները շուկայական են, այլ ոչ թե պլանային տնտեսությունում ենք։
Ինչ վերաբերում է քիչ պահանջարկ ունեցող մասնագիտություններին, ապա Ատոմ Մխիթարյանը նկատեց, որ այստեղ անելիք ունի նաև պետությունը. «Պետք է կարգավորիչ մեխանիզմներ անել, որովհետև վստահ եմ, որ, մասնավորապես ֆիզիկայի բնագավառում ունենք շատ լավ գործող դպրոցներ, գիտնականներ, խմբեր, որոնք այդ ուղղությամբ աշխատում են, և Հայաստանի գիտությունը հենց առաջնագծում պահում են հատկապես ֆիզիկոսները։ Հիմա եթե սերունդ չունենանք, որ կգա փոխարինելու նախորդներին, ուղղակի գիտության մասին չենք կարողանա խոսել։ Պետությունը պետք է խրախուսի, մասնավորապես վարձերն իջեցնի, անվճար դարձնի ուսումը, համալսարանները գիտահետազոտական լաբորատորիաներ պետք է ունենան, որպեսզի այն մարդը, որը ֆիզիկոսի մասնագիտություն է ընտրում, միանգամից հասկանա, թե հետո նրան ինչ է սպասվում։ Այս ամենը գալիս է նրանից, որ մենք չունենք հայեցակարգ։ Այսինքն ընդհանուր պատկերացումը, թե վերջում ինչ երկիր ենք ուզում ունենալ՝ ինդուստրիալ, զարգացած երկի՞ր, թե՞ ծառայություններ մատուցող երկիր»,-ասաց Ատոմ Մխիթարյանը։
Փորձագետը, անդրադառնալով կառավարության կողմից հավանության արժանացած վերջին նախագծին, որով մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի աշխատող ուսանողների մի մասի եկամտահարկը կծառայի ուսման վարձի փոխհատուցման համար, ասաց, որ ընտրվել է մասնագիտությունների ցուցակ, ինչը նշանակում է՝ պետությունն իր մեխանիզմներով խրախուսում է այդ մասնագիտությունները, սակայն Ատոմ Մխիթարյանի համար անհասկանալի է, թե ինչպես են ընտրվել այդ մասնագիտությունները. «Այստեղ պետք է ընտրվեին հատկապես այն մասնագիտությունները, որոնց նկատմամբ մենք հեռանկարներ ենք կապում։ Այսինքն այս մեխանիզմները պետք է կիրառվեն։ Դրա համար շատ լավ մշակված քաղաքականություն է պետք վարել։ Այս պայմաններում մի քիչ կցկտուր, քաոսային քաղաքականությունը խանգարում է հատկապես կրթության բնագավառում»,-նշեց փորձագետը։
Ատոմ Մխիթարյանն ասաց, որ այս ընթացքում եղել են հանրային քննարկումներ, ԱԺ լսումներ, որոնց մասնակցել են, սակայն մեզ մոտ մեխանիզմներն այդքան հստակ չեն գործում և լսումներից ու այդ ընթացքում հնչած կարծիքներից հետո, ինչպես պետք է հետևել՝ այդ կարծիքների իրագործումը եղա՞վ, թե՞ ոչ. «Ըստ էության մենք հետևելու որևէ մեխանիզմ չունենք։ Այսինքն` լսումները կազմակերպում են, դրանից հետո անում են այն, ինչ-որ նպատակահարմար են գտնում այդ օրն անել»,-ասաց փորձագետը՝ նկատելով, որ մտավորականությունը ևս ակտիվ չէ։ Կան հայտնի գիտնականներ, որոնց խոսքն այն աստիճանի լսելի չէ, ինչքան կցանկանային, որ լիներ։ Ատոմ Մխիթարյանի կարծիքով հնարավոր է՝ մտածում են ավելի լավ է չարտահայտեն իրենց կարծիքը, քան արտահայտեն և հարվածի տակ ընկնեն. «Բոլոր երկրներում և հասարակություններում մտավորականությունն իր հայացքներով ընդդիմադիր է եղել։ Այսինքն` միշտ ընդդիմացող և իր կարծիքը բարձրաձայնող, նույնիսկ թելադրող, պահանջատեր։ Մեզանում, ըստ էության, ձևավորված չէ այդպիսի մտավորականություն, և սա էլ է պատճառներից մեկը։ Երբ որոշում կայացնողը տեսնում է, որ դիմացը կազմակերպված ուժ չկա, պարզ է, որ նրա կարծիքը հաշվի առնելը դառնում է ձևական»,-հավելեց Ատոմ Մխիթարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից