Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Մարտական դիրքում՝ զինծառայողի սպանության դեպքի վայրում, հայտնաբերվել է 90 պարկուճ. եղել է փոխհրաձգություն՝ չորս զենքից, այդ թվում՝ գնդացիրից. փաստաբան 07/10/2020   15:09  |  ԼՐԱՀՈՍ

2019թ դեկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի մահվան դեպքի վայրում հայտնաբերվել է 90 պարկուճ, որոնց ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դրանք արձակվել են առնվազն 4 տարբեր զենքից՝ երեք ինքնաձիգից և մեկ գնդացիրից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը։ 

Նրա փոխանցմամբ՝ գնդացիրը պատկանել է վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Դավիթ Մելիքբեկյանին, որից արձակվել է 69 կրակոց, իսկ դիրքի ավագի ինքնաձիգից կրակված է եղել 8 պարկուճ, 7-ը՝ Արթուր Աջամյանի, իսկ կրակված պարկուճներից վեցը պատկանել են մեկ այլ զինծառայողի։

«Ստացվում է, որ ունենք այնպիսի պատկեր, որ փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Պահեստատուփերի ուսումնասիրությամբ 90 պարկուճ նույն օրը չի կրակվել, դեպքի օրը կրակվել է 42 պարկուճ։ Այնուամենայնիվ՝ ստացվում է, որ այդ չորս զենքերից կրակվել է նույն օրը»,- ասաց Հայարփի Սարգսյանը։

Հարցին, թե արդյո՞ք արդեն հայտնի է, թե ում զենքից է մահացու հրազենային վիրավորում ստացել Արթուր Աջամյանը, փաստաբանը պատասխանեց, որ Աջամյանի մարմնից հայտնաբերված երկու գնդակները, որոնք ուղարկվել են դատաձգաբանական փորձաքննության, եղել են դեֆորմացված և փորձագետը հայտնել է, որ հնարավոր չի եղել նույնականացնել, թե որ զենքից է արձակվել կրակոցը, քանի որ վնասվածքի աստիճանը մեծ է եղել։

Ճշգրտող հարցին, թե արդյո՞ք կարելի է ասել, որ վարկածը, թե Աջամյանը վիրավորում ստացել է իրեն կցված ինքնաձիգից, չի համապատասխանում իրականությանը՝ Հայարփի Սարգսյանը նշեց, որ կարող է խոսել փաստերով և այս պահին չկա ոչ հերքված, ոչ հաստատված վարկած, փորձագետը չի կարողացել պատասխանել այդ հարցին, թե նրան մահ պատճառած գնդակը որ ինքնաձիգից է եղել արձակված, քանի որ փամփուշտը, որը հայտնաբերվել և ուղարկվել է փորձաքննության, վնասված է եղել ։

Ինչ վերաբերում է դեպքի վայրում գտնվող մյուս երկու զինծառայողներին՝ դիրքի ավագին և շարքային զինծառայողին, Սարգսյանը նշեց, որ նրանք հարցաքննվել են, սակայն նախաքննության այս փուլում նրանց ցուցմունքները տուժող կողմին հասանելի չեն, միայն ծանոթանում են համապատասխան փորձաքննություններ նշանակելու մասին որոշումներում զետեղված տվյալներին։ Փաստաբանը տեղեկացրեց, որ նրանք հարցաքննվել են վկայի կարգավիճակով, ավելին՝ նշեց, որ այս ընթացքում դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել և որևէ մեկը չունի կասկածյալի կարգավիճակ։

«Առայժմ ծածկվում է այն, ինչ տեղի է ունեցել և բոլորս էլ հասկանում ենք, որ տրամաբանական չի լինի, որ կանգնեն ասեն՝ ես եմ արել»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ ունի կասկածներ, սակայն այս պահին դրա մասին չի բարձրաձայնի։
Փաստաբանը տեղեկացրեց, որ ստացել են նաև հագուստների փորձաքննության եզրակացությունը և վիրավորում ստացած զինծառայող Դավիթ Մելիքբեկյանի և մահացած Արթուր Աջամյանի հագուստների փորձաքննությամբ պարզվել է, որ որևիցե մեկի հետքը մյուսի վրա չկա, ինչը խոսում է այն մասին, որ նրանց միջև վիճաբանություն չի եղել, համենայն դեպս՝ քաշքշուք, քանի որ հակառակ դեպքում կհայտնաբերվեին հետքեր։ Բացի այդ՝ փաստաբանը նշեց, որ Արթուր Աջամյանի հագուստի վրա եղել պատռվածքներ, ներքնաշորերից կոճակներ են բացակայել։

Սարգսյանի փոխանցմամբ՝ առաջիկայում պատրաստվում է մեկնել մարտական դիրք և որպես փաստաբան զրուցել մյուս զինծառայողների հետ։

«Յուրաքանչյուր անգամ, երբ քննիչը փոխվում է նրանք հարցաքննվում են։ Մենք այս պահի դրությամբ ունենք տվյալներ, թե որ զենքերից են արձակվել կրակոցները, մնում է ճիշտ ցուցմունքներ ունենալ։ Այս պահին չունենք ինքնախոստովանական ցուցմունք»,- ասաց Սարգսյանը։

Ինչ վերաբերում է վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակին, փաստաբանն ասաց, որ դրական տեղաշարժ կա, թեև գիտակցության չի եկել, բայց արձագանքում է, երբ դիպչում են։

Հիշեցնենք, որ զինվորն սպանվել է 2019թ. դեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:

Նույն օրը Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /երկու կամ ավելի անձանց սպանության փորձ/։

Մամուլում շրջանառության մեջ էր դրվել` զինվորի կողմից ծառայակցին սպանելու փորձ կատարելու, ապա ինքնասպանություն գործելու վարկածը, ինչը վրդովմունք էր առաջացրել մահացած զինծառայողի ծնողների, հարազատների մոտ, որոնք բողոքի ակցիա էին իրականացրել Աժ-ի մոտ` պահանջելով պարզել իրենց որդուն սպանողին. Նրանք հավատացած են, որ սպայական անձնակազմը շատ լավ գիտի, թե ինչ է տեղի ունեցել իրականում:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:39 29/06/2020  |  ԼՐԱՀՈՍՏավուշում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում. մահացածն ու վիրավորը ՊՆ ծառայողներ են
11:37 04/06/2020  |  Արտակարգ պատահարներՄեկ զինվոր մահացել է, 6-ը՝ վնասվածք ստացել. ՔԿ-ն նոր տվյալներ է հրապարակել
18:32 03/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱրցախում ՃՏՊ-ի հետևանքով մահացած զինծառայողը 6 ամիս է, ինչ ծառայում էր
17:37 03/06/2020  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրցախում զինծառայող է մահացել
21:11 20/05/2020  |  Քրեական խրոնիկոնՇարքային Հենրիկ Արամյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը
12:10 16/05/2020  |  Քրեական խրոնիկոնԺամկետային զինծառայող Սասուն Մարգարյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեկան գործով մեղադրանք է առաջադրվել ծառայակցին և սպային
15:38 13/05/2020  |  Քրեական խրոնիկոնԺամկետային զինծառայողի ինքնասպանության գործով ձերբակալվել է երկու անձ՝ ավագ սպա և կրտեսեր սերժանտ
13:18 11/05/2020  |  Քրեական խրոնիկոնԶինծառայողի մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով
12:26 05/05/2020  |  Քրեական խրոնիկոնԶինծառայող Տարոն Պողոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
22:36 04/05/2020  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրցախում ականի պայթյունից զինծառայող է մահացել. Արցախի ՊԲ

Արխիվ

[]