Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից. Հայտարարություն 07/10/2020   13:48  |  ԼՐԱՀՈՍ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում է երկրում ստեղծված իրավիճակին, իր շուրջ տեղի ունեցող զարգացումներին։

Հայտարարությունում, որը տրամադրվել է «Հրապարակ»-ին, ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ հայ ժողովուրդ

Ես պլանավորել էի մեծ ասուլիս, որպեսզի կարողանամ ուղիղ պատասխանել բոլոր հարցերին։ Շատ հարցեր են կուտակվել, որոնք պետք է հնչեն եւ որոնց ես ուզում էի տալ ամենաանկեղծ պատասխանները։

Ցավոք, կյանքը իր շտկումները մտցրեց եւ ես, ինչպես գիտեք, վիրուսով պայմանավորված՝ ունեմ առողջական խնդիրներ, գտնվում եմ բժիշկների հսկողության տակ եւ չունեմ մեծ լսարանի հետ շփման հնարավորություն։

Այդ պատճառով ես որոշեցի իմ ասելիքի գոնե մի մասը ներկայացնել այսպես։

·Ինչո՞վ էր պայմանավորված հունիսի 5-ի իմ ելույթը եւ արդյո՞ք ես գիտակցում էի, որ դրանից հետո իմ հանդեպ կսկվի նման արշավ։

Իմ ողջ ելույթը երկրում ստեղծված իրավիճակը փայլուն պատկերացնող եւ դրանով խիստ մտահոգ մարդու ելույթ էր։ Ինձ մոտ կա հիմնավոր կասկած, որ իշխանությունը չի պատկերացնում պրոբլեմների իրական ծավալը։ Չի պատկերացնում, որ առաջիկայում մենք  ունենալու ենք 200-300 հազար նոր գործազուրկ, որ փակվում են տասնյակ հազարավոր բիզնեսներ, որ սնանկանում են բիզնեսի ամբողջական ուղղություններ, որ եթե այսօր չփրկենք, ապա վաղը դրանց վերականգնումը անհնար է լինելու։

Իմ կարծիքով՝ իշխանությունը լավ չի պատկերացնում, որ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մի քանի տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ այս տարի կարող են չունենալ այդ հնարավորությունը եւ, հետեւաբար, չունենալ իրենց ընտանիքները պահելու միջոցներ։ Խնդիրներ են առաջանալու եւ, արդեն իսկ առաջացել են խոշոր բիզնեսում՝ տասնյակ հազարավոր մարդկանց աշխատավարձի խնդիր է ծագելու։

Շատ ռեալ է բյուջեի մուտքերի թերակատարումը, որը ինչ-որ պահի կարող է անդրադառնալ բյուջետային համակարգի աշխատողների աշխատավարձերի եւ թոշակներ վրա, պետության այլ պարտավորությունների վրա։

Իմ ելույթը ամբողջապես այս խնդիրների  բարձրաձայնումն էր, ահազանգը, որ հիմա պետք է լուրջ աշխատել, որ ժամանակ չի կարելի կորցնել, որ վաղը ուշ կլինի։ Արդյո՞ք ես գիտակցում էի, որ իմ ելույթից հետո իշխանության ռեակցիան կլինի քրեական գործեր հարուցելը, ինձ  եւ իմ թիմակիցներին կալանավորելու փորձերը։ Ես դա համարում էի իշխանության հնարավոր ռեակցիաներից մեկը, բայց կարծում էի նաեւ, որ հնարավոր է՝ իմ ահազանգը  տեղ հասնի ու իշխանությունը տա այլ՝ լուծումներ գտնելու, խորհրդակցելու, քննարկելու ռեակցիա։

·Ասում են, որ իշխանությունը վախենում է Ծառուկյանից եւ դրա համար է նրա դեմ սկսվել արշավ։

Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք, առանց աշխատավարձ մնացած հարյուր հազարավոր մարդկանցից։ Պետք է վախենալ երեխայի ուտելիքի, շորի եւ դեղի փող չունեցող ծնողից։ Պետք է վախենալ բանկերում տոկոսների պատճառով տուն-տեղ կորցնող հարյուր հազարավոր մադկանցից։ Պետք է վախենալ հույսը կորցրած, ապրուստի միջոց չունեցողներից, տասնյակ հազարներով սնանկացած փոքր եւ միջին ձեռներեցներից։ Սա իսկապես վախենալու է։

Ես իմ քաղաքական գործունեությամբ շատ հաճախ եղել եմ խորը սոցիալական լարվածության մեջ գտնվող լայն զանգվածների եւ իշխանության միջեւ բալանսավորող, մեղմացնող կամուրջ։

Այսօր, սիրելի՛ ժողովուրդ, իմ նպատակը իրավիճակը ձեզ շիտակ ներկայացնելն է։

Ցանկացած խելոք իշխանություն, որ կանգնած է սոցիալական ճգնաժամի շեմին, ո՛չ թե ժողովրդի համար շոու կկազմակերպեր՝ Ծառուկյանին կալանքի սանկցիա տալու էս ամբողջ ներկայացումները բեմադրելով, այլ էդ նու՛յն ժողովրդի համար կփորձեր վաղվա օրն ապահովել՝ նու՛յն Ծառուկյանի կարողություններն ու կապերն օգտագործելով հանուն մեր պետության զարգացման։ Հիմա ամբողջ աշխարհում ուժերն են հաշվում, չեղած հզորություններ են ստեղծում, իսկ իրենք դրած՝ եղած հզորություններն են քանդում։

·Ասում են, որ ես հոռետեսական գույներով եմ ներկայացնում իրականությունը, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ։

Եթե մի քանի համալսարան ավարտած տնտեսագետները կամ փափուկ աշխատասենյակներում նստած նոր պաշտոնյաները հանգիստ ասում են, որ Հայաստանում կարող է լինել երկնիշ տնտեսական անկում, ապա ես ամեն օր անձամբ շփվում եմ մարդկանց հետ եւ նրանցից գիտեմ իրականությունը։ Ես գիտեմ, որ երկնիշ տնտեսական անկումը կես միլիոն սոված մարդն է, որը կորցնելու էլ ոչինչ չի ունենալու։ Տուն, տեղ, բիզնես, հող ամեն ինչ կորցրած է լինելու։

Ի՞նչ  է անում պետությունը աշնանացանին նախապատրաստվելու համար։ Համաճարակից հետո բոլոր երկրներում պարենային անվտանգության խնդիր կա: Եթե մենք տապալենք աշնանացանը, ուտելու բան մեր երկրում չի  լինելու, ամեն մեկը իր համար է պահելու սննդամթերքը։

Վաղը-մյուս օր գալու է խաղողի մթերման ժամանակը. պետությունը գիտի՞, որ գինու եւ կոնյակի սպառումը մինչեւ 60-70 տոկոս անկում ունի։ Մթերող գործարանները ո՛չ փող ունեն, ո՛չ էլ տեղ՝ նոր մթերումների համար։ Իշխանությունը հասկանո՞ւմ է, թե դա ինչ սոցիալական լարվածության է բերելու։

· Ի՞նչ եմ արել ես տնտեսության վիճակը լավացնելու, աշխատատեղեր ստեղծելու համար։

Արել եմ ինձնից կախված ամեն ինչ։ Արել եմ այն, ինչը ոչ ոք չի արել։ Սակայն բազմաթիվ ծրագրեր վերջին երկու տարում կասեցվել են, չեղարկվել կամ մնացել են կիսատ։ Թվարկեմ այն կառույցների, այն ձեռնարկությունների ցանկը, որոնք իշխանությունը թույլ չի տալիս շարունակել, սկսել, շահագործել, բացել։

Երեւանում կասեցված է Կեմպինսկի հյուրանոցի շինարարությունը։  Քուվեյթի թագավորական ընտանիքի ներկայացուցչի հետ համատեղ ներդրումային ծրագիր էր` 100 մլն դոլարից ավելի։

«Արմօյլ» գործարանը, որը աշխատանքով պիտի ապահովեր Եղվարդի եւ հարակից բնակավայրերի բնակիչներին։

Մյուս խոշոր պրոեկտը «Արսիլիցիումի» գործարանի նախագիծն էր։ Արժենալու էր մոտ 1 միլիարդ դոլար, ունենալու էր մոտ 3000 աշխատատեղ։ Արհեստական քաշքշուկների, խոչընդոտների պատճառով արաբ ներդրողները հիասթափված հեռացան։ Բամբակի գործարանը, որը միջազգային խոշոր պրոեկտ էր, շատ հեռանկարային, պիտի ապահովեր հարյուրավոր աշխատատեղեր։ Բայց արդեն մեկ տարի է՝ գործընթացը արհեստական ձգձգվում է։ Աբովյան քաղաքում աննախադեպ սոցիալական բնակարանաշինության ծրագիրը՝ մոտ 2000 ընտանիքի համար գերմատչելի բնակարան ձեռք բերելու հնարավորություն։ Նախատեսված էր, որ ամսական վճարելով մոտ 65 հազար դրամ, երիտասարդ ընտանիքը կդառնար բնակարանի տեր։ Նման պայմաններով նման ծավալի սոցիալական բնակարանաշինական ծրագիր Հայաստանում չի եղել։ Տարբեր կարգի չինովնիկների պատճառով մեկ տարի է՝ ամեն ինչ կանգնած է, շինարարական աշխատանքներ չեն արվում։ Հազարավոր մարդկանց՝ մատչելի պայմաններով տուն ունենալու երազանքը այդ մարդիկ, այդ պաշտոնյաները գողացել են։

Ո՞ր մեկը թվարկեմ։ Աշխատատեղ ո՞նց պիտի բացվի՝ ներդրումներով, տուն ո՞նց են ստանում մարդիկ՝ շինարարությամբ, պետությանը ո՞նց են շատ հարկ մուծում՝ նոր գործարաններով, նոր հիմնարկներով։ Հիմա իշխանությունը ամեն կերպ խանգարում է, ամեն կերպ խոչընդոտում է։ Ես այս մարդկանց չեմ հասկանում։

· Ասում են, որ ես համաճարակի դեմ պայքարի տապալման մեջ մեղադրում եմ իշխանությանը։

Համաճարակի այս վիճակը, որը կա Հայաստանում, աղետ է։ Ամոթ է այս փոքր երկրում նման իրավիճակ ունենալը։ Սխալը սխալի հետեւից է թույլ տրված։ Եվ եթե մենք դեռ չենք հասել ողբերգության, միայն ու  միայն մեր բժիշկների եւ ժողովրդի մի մասի շնորհիվ է, որ ուշադիր են, միմյանց օգնող, միմյանց հասնող։

Առողջապահության նախարարը ուրախանում է իմ ու իմ ընտանիքի դեմ սկսված արշավով, ժամանակ ունի՝ դրա մասին խոսում է։ Հարյուրավոր, վերջը չերեւացող մահերի մեղավորություն ունես դու, եւ դեռ ֆեյսբուքում էժան հումոր անելու ժամանակ ու տրամադրությու՞ն ունես։ Սա լրիվ ուրիշ պատմություն է։

Իմ հանձնարարությամբ կուսակցությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հատ-հատ հավաքում, վերլուծում է  թույլ տված սխալները, որոնք առողջություն ու կյանք են արժեցել ու արժենում մեր ժողովրդի համար։ Մենք չգիտենք վաղը մարդկանց առողջության  վրա ինչ հետեւանքներ է ունենալու այս վարակը։ Ջահելների վրա, երիտասարդ մայրերի վրա։ Մեղքի զգացումից պետք է ձայններդ դուրս չգար, մինչդեռ տաքուկ աշխատասենյակներից Ծառուկյան եք քննադատում։

· Ասում են երկրում արդարություն է ձեւավորված եւ հիմա ամեն ինչ արդար է։

Արդարությունը պրեմիանե՞րն են, որ իշխանությունն ինքն իր համար դուրս է գրում, իսկ մնացած ժողովուրդը հացի փող չունի։ Կորոնավիրուսի օրինակը բերեմ՝ հաշվե՞լ եք, թե մարդու վրա ինչ է նստում բուժվելը՝ ուսուցիչը, դասախոսը, գյուղացին, միջին ընտանիքը ինչքան են վճարում։ Հաշվե՞լ եք՝ թեստը ինչ արժե, տոմոգրաֆիան ինչ արժե, դեղորայքը ինչ արժե։ Մարդիկ պարտք են անում, վարկ են վերցնում, որ վարակից մի կերպ բուժվեն, իսկ իշխանավորները իրենք իրենց պրեմիաներ են դուրս գրում եւ ապրում։ Սա՞ է արդարությունը։

Արդարությունն այն կլիներ, որ տանը բուժվող տասնյակ հազարավոր մարդիկ  պետության կողմից ապահովված լինեին դեղորայքով, մյուս անհրաժեշտ հետազոտություններով, մեկուսացման փուլում նվազագույնը սննդի գումար տրվեր։ Արդարությունն այն կլիներ, որ փակվող փոքր եւ միջին բիզնեսներին ռեալ աջակության ծրագրեր լինեին, ոչ թե փոշիացվեր մի մեծ գումար։

· Հարցնում են, թե ինչո՞ւ ներդրումներ չկան Հայաստանում, եւ ես դրա մասին էլ իմ ելույթում խոսել էի։

Ո՞ր ներդրողը կգա Հայաստան։ Ով եկավ՝ արհամարհեցիք, նեղացան գնացին։ Մյուսը՝ տեսնելով քրեական գործերը, բանկային գաղտնիքի թուլացման օրենքը, գույքահարկի բարձրացումը, ինչո՞ւ պիտի գա Հայաստան ներդում անի, ռիսկի տակ դնի իր կապիտալը։ Կգնա ուրիշ երկիր։

Ռուսաստանի խոշոր կապիտալը՝ հայ լինի, թե այլազգի, ո՞նց կգա Հայաստան, եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները լարված են։ Էդ հերիք չի, հիմա էլ Նավալնի եք Հ1-ով խաղացնում։ Դրանից հետո ո՞վ կգա։ Իշխանության նոր պաշտոնյաները լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում ներդրումների բացակայություն։ Երեւի բացատրել է պետք, որ չլինի ներդրում՝ չի լինի նոր աշխատատեղ, չի լինի աշխատավարձ, չի լինի բյուջե մուծվող նոր գումար, չի լինի զարգացում։ Ու կլինի մի բան՝ սոված, անհույս հարյուր հազարավոր մարդիկ։

· Ասում են, որ շատ երկրներում է այդպես ու միայն Հայաստանի խնդիրը չէ։

Ճի՛շտ են ասում, բայց իրավիճակից դուրս են գալու այն երկրները, որոնք այդ ուղղությամբ աշխատում են, միասնական են, խելք խելքի տված լուծումներ են գտնում։ Իմ ասածն էլ հենց դա՛ է։ Պետք է վերջ տալ բոլորին բոլորի դեմ թշնամացնելուն, անգրագետ պաշտոնյաներին պետք է փոխել բանիմացներով, պետք է գործ անել։ Պրոբլեմները մի օրվա չեն։ Հետո մի մոռացեք, որ բոլոր երկրները չեն կիսապատերազմական վիճակում, բոլոր երկրների վրա չի հարեւանը ասում՝ կհարձակվեմ, կգրավեմ։

·Ի՞նչ եմ առաջարկում ես

Լրջանալ ու աշխատել։ Լսել խորհուրդներ, ուրիշների առաջարկները։ Դուրս գալ կաբինետներից, շփվել մարդկանց հետ։ Կարգավորել հարաբերությունները դաշնակիցների հետ։ Ով չի կարողանում աշխատել՝ պիտի գնա։

· Որո՞նք են իմ հետագա  քայլերը

Հենց առողջությունս ների՝ առաջին քայլը, որ պետք է անեմ, մեծ ասուլիս եմ հրավիրելու. շատ հարցեր կան, որոնք անպայման պետք է ստանան իրենց պատասխանները։ Ինձ հետ կապված ոչ մի հարց անպատասխան չպետք է մնա։

Հաջորդ քայլով ես դիմելու եմ Հայաստանի եւ աշխարհի հեղինակավոր տնտեսագետների, կառավարման փորձ ունեցող գործիչների՝ Հայաստանի համար հակաճգնաժամային լուծումների առաջարկներ մշակելու խնդրանքով։

Շատ կարեւոր է որոշակի սոցիալական խավերի ուղիղ օգնության խնդիրը։ Ես պետք է հասկանամ հնարավորությունները, ռեսուրսները եւ կազմենք մարդկանց հասցեական օգնության ծրագիր։ Չի՛ կարելի մարդուն թողնել սոցիալական եւ առողջապահական ողբերգության առաջ։ Նման հանձնարարական ես արդեն տվել եմ իմ հիմնադրամին։

Ես հանձնարարություն եմ տվել՝ մշակել խոշոր ներդրումային ծրագրեր։ Երկիրը այս վիճակից դուրս բերելու համար խոշոր շրջադարձային ծրագրեր են պետք՝ մեծ կապիտալով, որոնք միանգամից մեծ թվով մարդկանց կապահովեն աշխատանքով։ Ես իմ անձնական կապերով եւ անձնական հեղինակությամբ կբանակցեմ ներդրողների հետ։ Իշխանություններից ոչ մի աջակցություն պետք չէ։ Միտումնավոր չխանգարեն՝ արդեն լավ է։

Շատ կարեւոր է աշխատել հայ-ռուսական հարաբերությունների ուղղությամբ, փորձել հարթել չհասկացվածության եւ սառնության պահերը։ Բոլոր խողովակներով դա պիտի արվի. որպես ամենախոշոր ընդդիմադիր խմբակցության ղեկավար, որպես անձ, որը լայն շփումներ ունի ռուսական քաղաքական, հանրային, գործարար վերնախավերի հետ, ես պարտավոր եմ դա անել։ Սա եւ՛ ազգային անվտանգության խնդիր է, եւ՛ հնարավոր ներդրումների եւ մեր հարյուր հազարավոր քաղաքացիների ամենօրյա խնդիրներին առնչվող հարց։

Այնպես որ շատ բան կա անելու, շատ-շատ։ Ու ամենակարեւորը՝ երբեք չի կարելի պրոբլեմների ծավալից, դժվարություններից վախենալ։ Երբ անելիքդ գիտես, պատկերացնում ես, խնդիր ես դնում, ամենադժվար հարցն էլ կարող ես լուծել»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:42 09/07/2020  |  ԼՐԱՀՈՍ«Շանգրի լա» խաղատունը զրկվեց լիցենզիայից
09:55 09/07/2020  |  ՄամուլՎերաքննիչը Ծառուկյանի հարցով կայացրեց «ո՛չ ինձ, ո՛չ քեզ» որոշում. Արարատ Միրզոյանն ասել էր՝ ամեն լավ կլինի . «Հրապարակ»
21:48 08/07/2020  |  ԼՐԱՀՈՍՎերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել.Երեմ Սարգսյան
20:12 08/07/2020  |  Քրեական խրոնիկոնԾառուկյանի կալանավորումը մերժելու դատարանի որոշումը բեկանվել է․ Երեւանի դատարանն այն նորից կքննի
09:22 08/07/2020  |  ՄամուլՉկա մեկը, որ ասի, թե Ծառուկյանը հրահանգել է, որ ընտրակաշառք բաժանվի. «Հրապարակ»
18:24 07/07/2020  |  ԼՐԱՀՈՍԴատախազի կողմից ՀՔԾ վարույթին ենթական գործերն այլ մարմիններին հանձնելը Սահմանադրության խախտում է. փաստաբան
17:09 07/07/2020  |  Դատական ռեպորտաժներԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հուլիսի 8-ին
12:10 07/07/2020  |  Դատական ռեպորտաժներՎերաքննիչ դատարանում քննարկվում են Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքները
09:10 07/07/2020  |  ՄամուլԾառուկյանի խնամին բուժում է ստանում Գերմանիայում. այնտեղ մենակ է, ընտանիքը Հայաստանում է. «Հրապարակ»
14:05 05/07/2020  |  ԼՐԱՀՈՍԱնհրաժեշտ է գիտակցել, որ բոլորս հավասար ենք Սահմանադրության առջև. Գագիկ Ծառուկյան

Արխիվ

[]