ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դիմակ շոուն հասել է անհեթեթ, անտրամաբանական վիճակի, 20.000 ներկայացուցիչ քաղաքականության զոհ է դառնում. Աշոտ Բարսեղյան 07/10/2020 18:03 | ԼՐԱՀՈՍ
Կառավարության շենքի դիմաց երեկվա ցուցարարների պահանջները ֆինանսական և սոցիալական էին,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հանրային ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանը։ Վարչապետի մամուլի քարտուղարի մեկնաբանությունը զայրացրել է իրենց և եզրակացրել են, որ իրենք քաղաքականության զոհ են.
«Երեկվա մեր՝ կառավարության ներկայացուցչին հանդիպելու ցանկությունից հետո տեղեկացանք, որ լուրերի հարցմանն ի պատասխան արձագանքել է Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։ Ասել է ոլորտին ավելի զայրացնող բան, որ եթե նույնիսկ վերացնեն արտակարգ դրությունը, միևնույնն է պահպանվելու է արգելքը ՝ միջոցառումներ, համերգներ, հարսանիքներ իրականացնելու։ Սա մեզ դրդում է մի եզրակացություն անել, որ ոլորտի 20.000 ներկայացուցիչ քաղաքականության զոհ է դառնում։ Մենք գործ չունենք քաղաքականության հետ։ Մարդիկ մարտից գումար չեն աշխատում և կառավարության խոսնակն ասում է գիտեք ինչ՝ մենք չգիտենք որ պատճառով (ես տողատակերն եմ ասում), բայց մենք կարող ենք ևս ձեր գործունեության արգելքը պահպանել։ Սա հարիր պատասխան չէ պետական պաշտոնյայի։ Եվ մամուլի խոսնակի արձագանքին չէի սպասում։ Ես սպասում եմ տնտեսական բլոկի պատասխանատուներին, որովհետև կործանվում է մի ամբողջ ոլորտ»,- ասաց Աշոտ Բարսեղյանը։
Ըստ նրա՝ հուլիսի 9-ին կառավարության մոտ տեղի ունեցած հավաքը ինքնաբուխ էր։ Իմանալով, որ հնարավոր է իրենց բերման ենթարկեն, մարդիկ միևնույնն է եկել էին իրենց բողոքն արտահայտելու։
«Ինքներդ տեսաք, որ մարդիկ չեն էլ վախենում ձերբակալություններից։ Իրենց ասելով՝ կորցնելու բան չունեն։ Եթե 5 ամիս իրար պարտք տալով և վերցնելով են ապրում, ապա ի՞նչը կարող է իրենց կանգնեցնել։ Մեկ անգամ էլ դիմելու եմ կառավարության տնտեսական թևին՝ հասկանալու խորացող տնտեսական ճգնաժամի պայմաններում արդյո՞ք բացի դիմակից, ինչ -որ գործողություններ կատարվում են, և արդյոք ձևավորվում է տնտեսական հայեցակարգ՝ ոլորտները և տնտեսությունը ընդհանուր առմամբ ճգնաժամից հանելու համար»։
Դեռ համավարակի տարածման սկզբից Աշոտ Բարսեղյանի խոսքով ռեստորանային ոլորտի աշխատակիցները կոչ են արել և պատրաստ ենք եղել կարանտինի, բայց նման սցենար չեն կանխատեսել։
«Ենթադրվում էր, որ այդ ընթացքում կառավարությունը և բոլոր ներգրավված մարմինները կանեն իրենց հասանելիք ամեն ինչ, որպեսզի համավարակի հետ պայքարը չտապալվի, բայց Հայաստանը գնաց այլ ճանապարհով և մենք չենք որդեգրել երկու հայտնի մոդելներից ոչ մեկը՝ ոչ բաց, ոչ փակ, մենք գնում ենք մեջտեղով՝ զոհաբերելով մեր տնտեսությունը՝ անհասկանալի քաղաքականությանը»,- ասաց բանախոսը՝ ավելացնելով, որ առողջապահական ոլորտի դրական արդյունքների բացակայությունը խիստ բացասական է անդրադառնում տնտեսության վրա։
«Եթե կա արտակարգ դրության երկարաձգման հայտարարություն, ապա դա միայն առողջապահական համակարգում պետք է լինի։ Վերջիվերջո սա առողջապահական խնդիր է։ Սա իմ խորին համոզմամբ «մեդիա փուչիկ է» և ԱՀԿ-ի հայտարարությունները մեր նախարարը խեղաթյուրելով, փոխելով իր նպատակին է ծառայեցնում, ինչպես դա արեց հակածխախոտայինի ժամանակ, հիմա COVID-ի ժամանակ է անում, հետո հակաալկոհոլային նախագծով է մանիպուլյացիա անելու»,- նշում է Ա.Բարսեղյանը։
Հանրային ոլորտի փորձագետի կարծիքով՝ արտակարգ դրության երկարացումը մտացածին և փրկօղակի պես բան է համարում, որին զոհաբերվում է երկրի տնտեսությունը. «Ուզում եմ հասկանալ հանրապետության կառավարության տնտեսական բլոկը ինչքան ժամանակ է թույլ տալու առողջապահության նախարարին խառնվել տնտեսական կյանքին՝ բացասական իմաստով։ Միևնույնն է չկա մահացությունների այն սարսափելի մակարդակը, որի մասին մեզ գուժում էին»։
20.000 անձ մնացել է անգործ։ Բարսեղյանի կարծիքով մարդիկ չեն վախենում բերման ենթարկվելուց։
«Միևնույնն է 10 հոգու բերման ենթարկեցին։ Ինչպե՞ս սա գնահատենք։ Լավ բերման ենթարկեցիք, արձանագրությունները կազմեցիք, գնացին տուն։ Ոչ ոք չի ահաբեկվել և վախեցել, մարդիկ տուն գումար չեն տանում և դա է իրենց համար ահաբեկված վիճակ, քան մեկ-երկու ժամ ոստիկանությունում անցկացնելը»։
Աշոտ Բարսեղյանն ասաց, որ օրենսդրական կարգավորումներ կան, որոնք օրհասական են, բայց հրատապության կանոնակարգով հասարակությանը չհուզող և այս պահին ոչ անհրաժեշտ օրինագծեր են անցկացվում։ «Հարց է առաջանում, գուցե մարդկանց լավ չե՞ն բացատրում տնտեսական ճգնաժամի մոտալուտ ահագնացող վիճակը, թե դա չի անհանգստացնում այդ մարդկանց։ Դա մեզ շատ է անհանգստացնում։ Եթե լինեին կարգավորումներ, դրանք թույլ կտային ռեստորանատերերին չվճարել վարձավճարները, երբ որ դրանք փակ են»,- նշեց նա։
Ըստ Բարսեղյանի՝ միակ լուծումը արտակարգ դրության չեղարկումն է։
«Մենք պետք է համոզենք, որ արտակարգ դրության երկարաձգումը հարված է հասցնում տնտեսությանը՝ հարվածում այնպես, որ մեր գործազրկությունը աշնանը հասնելու է 40 տոկոսի։ Սա մարդկանց կյանքի հարցն է։ Մարդիկ վիրուսից կամ ձերբակալությունից չեն վախենում, բայց վախենում են անգործ մնալուց։ Մարդիկ ուզում են աշխատել ոչ թե նյարդայնանալ։ Սա է երեկվա հետևությունը։ Դիմակ շոուն հասել է անհեթեթ, անտրամաբանական վիճակի»։
Հիշեցնենք, որ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էր։ Հավաքվել են միջոցառումների անցկացման կազմակերպությունները՝ ուզում էին հանդիպել կառավարության ներկայացուցիչներին՝ կապված միջոցառումների անցկացման թույլտվության հետ։ Սակայն հանդիպում տեղի չունեցավ, մասնակիցներից 10-ին բերման ենթարկեցին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից