ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մի օր գալու են մտնեն ցանկացած թաղամասում ապրող ցանկացած մեկի պապական տուն և ասեն, որ ձեր տունը գերակա շահ է ճանաչվել, պետք է հեռանաք. իրավապաշտպան 07/10/2020 14:40 | ԼՐԱՀՈՍ
«Արհեստականորեն ստացվել է այնպիսի իրավիճակ, որ Ֆիրդուս թաղամասի բնակիչն ինքն իր տան տերը չի այլևս։ Ֆորմալ առումով, թղթաբանությամբ տունն իրեն է պատկանում, բայց տարիներ շարունակ նրան ասում են, որ իր տունն իրենը չի, այլ գերակա շահ է ճանաչվել, - այսօր Ֆիրդուս (33-րդ) թաղամասի պաշտպանության նախաձեռնող խմբի հրավիրած ասուլիսի ընթացքում ասում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը և հավելում, - իսկ ի՞նչ է նշանակում գերակա շահ՝ եթե այսպես շարունակվի մի օր գալու են մտնեն ցանկացած թաղամասում ապրող ցանկացած բնակչի պապական տուն և ասեն, որ իրենց տան տարածքը գերակա շահ է ճանաչվել և ստիպեն ձեզ հեռանալ ձեր տներից։ Հիմա ուզում եմ մենք միասին փորձենք հասկանալ, որն է ասենք՝ Հյուսիսային պողոտայի գերակա շահը։ Ի՞նչ է՝ այնտեղ բնակիչների տների փոխարեն միջազգային օդանավակայան կամ զինվորական զորամա՞ս է կառուցվել։ Իհարկե ոչ, մենք տեսնում ենք, որ այնտեղ բացառապես բիզնես նախագծերի կառուցում է տեղի ունեցել, այլ կերպ ասած՝ գերակա շահ անվան տակ պարզապես մի քանի մարդիկ ուղղակի հարստացել են։ Նույն այսօր տեղի է ունենում Ֆիրդուս (33-րդ) թաղամասի հետ և մեր պայքարը հենց սա կանխելն է լինելու»։
Ոլորտի մասնագետները ահազանգում են՝ այն ամենն, ինչ պատրաստվում են իրականացնել Ֆիրդուսի թաղամասում, քաղաքաշինական ռեստավրացիայի հետ բացարձակ ոչ մի աղերս չունի և չի կարող ունենալ, որովհետև քաղաքի վերակազմակերպման, շերտագրության զարգացման ոլորտների հետ այս ամենը ոչ մի կապ չունի։ Այլ կերպ ասած՝ այստեղ մասնագիտական դատարկություն է։ Քաղաքի պատմական միջավայրի պահպանման, հուշարձանների տեսողական ընկալման խնդիրներ կան, որոնք, տվյալ դեպքում, որևէ կերպ լուծված չեն և աղերս չունեն այդ բնագավառի հետ, մինչդեռ, ըստ ոլորտի մասնագետների, ամբողջ աշխարհն է գնացել դրան։ Ամենազարգացած քաղաքների կառուցապատման պարագայում անգամ հաշվի են առնվում՝ եթե տվյալ տարածքում որևէ պատմական տարր գոյություն ունի, ապա դրան համարժեք զարգացում, շերտագրություն և միջավայրին համահունչ և հարմոնիկ կառուցապատում պետք է իրականանա։ Այս ենթատեքստում, Ֆիրդուս (33-րդ) թաղամասի պաշտպանության նախաձեռնող խմբի հրավիրած ասուլիսի ընթացքում կոչ է արվում նախ պարզել, թե ովքեր են կանգնած Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման հիմքերում. «Հիմա ուզում եմ հետևյալ հարցը բարձրացնել՝ ինչո՞ւ է այս ամենի հիմքում մեկ մարդ կամ մեկ կառույց որոշում հայեցակարգը կամ նախագիծը, այն դեպքում, երբ դա պետք է արվեր ավելի լայն հնարավորությունների և գործիքակազմի կիրառմամբ։ Հենց այս ենթատեքստի տակ ես ձեզ ասում եմ՝ գնացեք և պարզեք, թե ինչո՞ւ է քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պարբերաբար հանդիպումներ ունենում Նարեկ Սարգսյանի հետ և թե ի՞նչ են նրանք քննարկում ավելի քան երկու տարի ձգվող այդ հանդիպումների ընթացքում։ Ակնհայտ է, որ ոլորտի համակարգողը շարունակում է մնալ Նարեկ Սարգսյանը, ում գործունեությունը բոլորիս աչքի առաջ է և այս նախագիծը նույնպես նրա առաջարկած կոնցեպտն է, - ասում է ասուլիսի մասնակից ճարտարապետ, Երևանի պատմական ժառանգության կոմիտեի անդամ Սերգո Տոնոյանը
Իսկ ի՞նչ պատկեր է ուրվագծվում Ֆիրդուս թաղամասի կառուցապատման գործընթացում բնակիչ – կառուցապատող հարաբերություններում։ Ակնհայտ է, որ այստեղ շահերի կոպիտ բախումներ կան, որոնց մասին բարձրաձայնում են ինչպես թաղամասի բնակիչները, այնպես նաև խնդրով մտահոգ ոլորտի մասնագետները։ Վերջիններիս բնորոշմամբ՝ եթե պետությունը պետք է առաջնորդվի կառուցապատողի շահի պաշտպանությամբ, ապա դա կառավարության կողմից առաջադրվող քաղաքականություն չի կարող համարվել, այն պարզ պատճառով, որ քաղաքաշինությունը բիզնես չէ. «Որքանո՞վ է նման գործընթացը մարդակենտրոն և որքանո՞վ է բխում մարդու իրավունքներից։ Եթե պետությունը և պետական ատյաններն իրենց որոշումները կայացնելիս պետք է առաջնորդվեն կառուցապատողի շահի պաշտպանությամբ, այն էլ այնպիսի կառուցապատողի, որի հետ այսքան խնդիրներ, կոռուպցիոն ռիսկերի մի շարք կասկածներ կան, սա չի կարող հանդիսանալ ՀՀ կառավարության կողմից առաջադրվող քաղաքականության գիծ։ Քաղաքաշինությունը դա պետական քաղաքականության շատ կարևոր ոլորտ է, որն առնչվում է մարդու մի շարք իրավունքների հետ։ Եթե տարիներ շարունակ այս կամ այն տարածքը պետք է անուշադրության մատնվի, որևէ կերպ չաջակցվի տեղական բնակչությունը, այսպես ըստ իրավապաշտպանի՝ կարելի է ավերակների հասցնել ամբողջ թաղամասերը ,- պարզաբանում է ասուլիսի մասնակից «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն»-ի գործադիր տնօրեն Անահիտ Սիմոնյանը և հավելում,- անդրադառնալով բնակիչների ոտնահարված շահերին և իրավունքներին, նախևառաջ պետք է հասկանալ, որ նրանք տարիներ շարունակ ապրել են այնպիսի պայմաններում, որում բառացիորեն զրկված են եղել իրենց պատկանող սեփականությունը իրենց կամքին համապատասխան տնօրինելու հնարավորությունից։ Սրանից բխել են մի շարք հետևանքներ, որից ամենացավալին բնակիչների համար վատթարացված բնակարանային պայմաններն են եղել, որում նրանք ստիպված են ապրել տարիներ շարունակ, չիմանալով՝ ինչ կարող են անել այսպիսի իրավիճակում»։
Հիշեցնենք, որ դեռեւս 2018 թվականի մարտի 22-ին ՀՀ կառավարության N 332-Ն որոշմամբ «Երեւան քաղաքի՝ Ֆիրդուսի 33-րդ թաղամասի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ»: Ըստ այդ որոշման, նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ Երեւանի կենտրոնից վերանալու է ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված հին եւ խարխուլ շինությունները՝ նույնպես: Համաձայն Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի եւ Կենտրոն վարչական շրջանի համաձայնեցված գոյատեւման նախագծի` տարածքները հանդիսանալու են որպես ճարտարապետական մեկ համալիր` պահպանելով ներդաշնակ կառուցապատում, ժամանակակից պահանջներին համապատասխան մայթերով եւ փողոցներով: Որոշման մեջ նշված է նաեւ, որ տվյալ տարածքում առկա բնակարանային ֆոնդին մի քանի անգամ գերազանցող նոր բնակարանային բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցում է նախատեսվում։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից