ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վահե Հովհաննիսյան. Չզիջել փողոցը քաոսին 07/10/2020 12:31 | Վերլուծություններ
«Այլընտրանքային նախագծեր խումբ» Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է.
«Հարցը, թե ինչպիսին են լինելու առաջիկա զարգացումները Հայաստանում, բոլոր քաղաքական, հանրային շրջանակների ու նաև պետական համակարգի օրվա թեման է։ Սա բնական է, որովհետև փոփոխությունների անհրաժեշտության շունչն ամենուր է, բայց այն չունի որակի և ծավալի բնորոշիչներ։
Իրականությանը հնարավորինս մոտ պատասխանները ստանալու համար նախևառաջ պետք է հասկանալ տրամաբանությունը։ Իսկ այն հետևյալն է. եթե բացառում ենք «սև կարապի» գործոնը, ապա Հայաստանում փոփոխությունների տրամաբանությունը լինելու է նույնը, ինչ՝ բոլոր այն երկրներում որտեղ տապալվել է համաճարակի դեմ պայքարը։ Օրինակ՝ Շվեդիա, ԱՄՆ, Բրազիլիա, Իսրայել, Իտալիա, Իսպանիա, Սերբիա և այլն։ Բոլոր թվարկված երկրներում, ներառյալ՝ Հայաստանը, հասարակությունները պահանջում են հաշվետվություն՝ ինչու տապալվեց հիվանդության դեմ պայքարը, անց են կացվում հետաքննություններ, մարդիկ պատասխաններ են պահանջում՝ ով է մեղավոր այդքան տառապանքների և այդքան մեծ թվով մահերի համար։ Բոլոր վերը թվարկված երկրներում արձանագրվում է իշխանության վարկանիշի նկատելի անկում։
Պարզ ասած՝ այդ երկրներում իշխանությունները կորցնում են փողոցը։ Զարգացած ժողովրդավարությամբ երկրներում դա վարկանիշի կորուստն է, որը բերելու կա՛մ պարտության առաջիկա ընտրություններում (եթե դրանք մոտ ժամկետներում են), կա՛մ հրաժարականների, իսկ որոշ դեպքերում՝ նաև քրեական պատասխանատվության։
Անկախ բոլոր առանձնահատկություններից՝ Հայաստանում տրամաբանությունը նույնն է՝ հասարակությունը պահանջելու է պատասխան՝ ինչո՞ւ տապալվեց համաճարակի դեմ պայքարը, և ո՞վ է մահերի համար պատասխան տալու։ Իշխանությունն իրեն ձևակերպել է որպես ժողովրդի հիվանդության և մահերի վիճակագիր։ Նման բաներն անհետևանք չեն մնում։ Շատ կարճ ժամանակ հետո ձևակերպվելու է զանգվածային դժգոհությունների մյուս ուղղությունը՝ գործազրկություն, փակվող, սնանկացող բիզնեսներ, ապրելու տարրական խնդիր։
Իշխանությունը փողոցում է, բայց «փողոց չկա»
Հայաստանում իշխանությունը նկատելիորեն կորցնում է իր վարկանիշը։ Այդ պրոցեսն ընթացքի մեջ է, թափ է հավաքում։ Դրա ամենավառ ապացույցը «Գելափի» կողմից օրեր առաջ հրապարակված՝ Փաշինյանի 85 տոկոսանոց վարկանիշն էր։ Միայն վարկանիշային խուճապը կարող է իշխանությանը ստիպել՝ օգտվել չեռնենկոյական հարցման ժանրից՝ մի ժանր, որ իրեն մինչև վերջին բջիջը սպառել էր նախորդ տասը տարիների ընթացքում։
Ինչ է ստացվում. առջևում համապետական ընտրություններ չկան (իսկ մեր պետության փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում հրաժարական տալիս են միայն վերջին վայրկյանին), և իշխանությունները, նույնիսկ ամենացածր վարկանիշի դեպքում, կարող են իներցիայով երկար պահել դեռ ղեկը։ Առաջին հայացքից փակուղի թվացող իրավիճակն էլ հենց հուշում է հետագա ընթացքը՝ փողոցային խաղաղ զանգվածային ակցիաներ։ Սա հասկանում են բոլորը. ավելին, սրան սպասում են բոլորը։ Այս պահին փողոցային բալանսն այսպիսին է. իշխանությունը չունի այլևս այն փողոցը, որով կկարողանար պահել իշխանություն, իսկ ընդդիմությունը չունի այն փողոցը, որով կկարողանա այս պահին վերցնել իշխանություն։
Արտակարգ դրություն՝ օրենքով և հոգեբանորեն
Արտակարգ դրությունը շատ կարևոր ժամանակահատված է. այն բոլորին տալիս է կարևոր որոշումների համար անհրաժեշտ հարաբերական անդորր։ Աճող սոցիալական լարվածությունն անխուսափելի է դարձնելու քաղաքական լարվածությունը։ Դրա դեմն առնելն իրատեսական չէ, բայց այն տրամաբանական և քաղաքակրթական սահմաններում պահելը և պետության կայունությունը չվտանգելը իրական խնդիր է, որը պետք է հուզի բոլոր գիտակից շրջանակներին։
Զավեշտ է, բայց ամենավտանգավոր, ամենաանցանկալի սցենարի՝ ռադիկալ փողոցի «հրահրողը» այսօր գործող իշխանությունն է՝ իր անգործությամբ և իր վտանգավոր քայլերով։ Զավեշտ է նրանով, որ ռադիկալ փողոցը իշխանության ամենաանցանկալի և ամենավտանգավոր սցենարն է, որից բոլոր իշխանությունները բոլոր երկրներում ձգտում են խուսափել, իսկ Հայաստանում իշխանության քայլերը տանում են դրան.
• Պետական համակարգը չի աշխատում։ Այն ինքնահոսի մեջ է՝ անծրագիր, աննպատակ։ Հետևաբար՝ խնդիրների ծավալները և տեսակները միայն ավելանում են։
• Իշխանությունը բոլորին, ում հնարավոր էր, լարել է իր դեմ՝ խորհրդարանական ընդդիմությանը, եկեղեցուն, քաղաքացիական հասարակությանը, նախկին համախոհներին, հանրության գիտակից շերտին, հիվանդներին, առողջներին, գործարարներին, գործազուրկներին...
• Աջուձախ քրեական գործերի հարուցում, ագրեսիվ - մեղադրական հռետորաբանություն մրցակիցների հանդեպ, ռեպրեսիվ մեքենայի անխնա օգտագործում, որն արդեն վերջին ճիգերով է աշխատում։
• Իշխանությունը խուճապի մեջ նոր անթույլատրելի սահման է անցնում՝ ընդդիմախոսներին գաղտնալսելու, անձնական կյանքին վերաբերող ձայնագրությունների և այլ փաստերի հրապարակում։ Իշխանությունը չի պատկերացնում, թե ինչ ահռելի հակառակ ռեակցիա է ստանալու։ Ի դեպ, եթե իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր հասկանում են սրա անթույլատրելիությունը, բայց քաղաքական թրաֆիկինգի շրջանակներում լռելու են, ուրեմն հավասարաչափ կիսում են պատասխանատվությունը։
• Սեփական թիմերի և խորհրդարանական խմբակցության գռեհիկ շահագործում, ինքնուրույնության աստիճանի զրոյացում, միասնական խունտայի հոգեբանության ստեղծում։
Այս քայլերը իշխանության «լավ օրից» չեն։ Բայց սրանք բնորոշ են ֆինիշային իշխանություններին և վերջնահաշվարկում արագացնում են փոփոխությունները։ Այլ հարց է, որ կարող են հանգեցնել վտանգավոր տարբերակների։
Արտակարգ դրությունը իշխանության համար իսկապես շատ կարևոր ժամանակահատված է։ Այն հավերժ չէ, կարճ փուլ է, բայց՝ շատ կարևոր։ Այդ փուլն իշխանությունը պետք է օգտագործի՝ որոշակի վերանայումների, հարաբերությունների հարթեցման, կիսայրված կամուրջների վերականգնման, որոշակի հումանիտար միջանցքների ձևավորման համար։
Արտակարգ դրությունը շատ կարևոր ժամանակահատված է նաև ոչ իշխանական ուժերի և գործիչների համար, որովհետև նույն մեծ խնդիրը դրված է նաև նրանց առջև՝ առաջիկայում թույլ չտալ փողոցի ռադիկալիզացիա։ Սա բոլորի, առաջին հերթին՝ պետության համար լինելու է կործանարար։ Հակաիշխանական փողոցը պետք է լինի խաղաղ, ծրագրային և առանց վրեժի։
Իշխանության համար շատ դժվար է պարտվել կամ խաղաղ հեռանալ, եթե այն չունի մրցակից։
Ոչ իշխանական շրջանակներն այս փուլում պետք է շատ համակարգված աշխատեն՝ իշխանությանն իրական մրցակից ձևավորելու համար։ Ցանկալի է, որ իշխանությունը պարտվի ռացիոնալ ու կառուցվածքային ձև ունեցող մրցակցի, և ոչ՝ անկազմակերպ ու սոցիալական հախուռն խնդիրներով դուրս ելած փողոցին։ Իշխանության մրցակցի ինստիտուտը ենթադրում է հստակ համակարգ՝ անհատներով, թիմերով, ծրագրային ասելիքով, ճանապարհային քարտեզով, պետության մասին պատկերացումներով։ Հերթական քաոտիկ փողոցն իր բոլոր հնարավոր հետևանքներով ձեռք չի տալիս ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը և ո՛չ, ամենակարևորը, պետությանը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից