ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միջանկյալ միջոցի կիրառումը մերժելու մեջ արտառոց ոչինչ չկա.դա որևէ ազդեցություն չի ունենա գործի քննության վրա. Գալստյան 07/09/2020 17:15 | ԼՐԱՀՈՍ
ՍԴ դատավորների դիմումի գործով միջանկյալ միջոց չձեռնարկելու ՄԻԵԴ որոշումը ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ գործի քննության վրա, ըստ էության, պարզապես մեր երկրում պրոցեսները կշարունակվեն նույնությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ հարցերով փորձագետ Արմեն Գալստյանը։
Փորձագետը պարզաբանեց, որ միջանկյալ միջոցը կիրառվում է այն դեպքերում, երբ կա լուրջ և անդառնալի վտանգ՝ դիմումատուի իրավունքների վերաբերյալ։ Ըստ փորձագետի՝ ՄԻԵԴ-ը պրակտիկան փոփոխելու հնարավորություն է տեսել, սակայն որոշել է չփոխել, որովհետև դիմումատուների և նրանց կողմից բերված գանգատների տեսանկյունից ՄԻԵԴ-ը գտել է, որ կոնկրետ դիմումատուների նկատմամբ նման ռիսկ չկա։
Գալստյանի խոսքով՝ եթե ՄԻԵԴ-ը որոշում կայացներ միջանկյալ միջոցի դիմումը բավարարել, ապա ըստ դիմումատուների ներկայացրած պահանջների, կկասեցվեր դատավորների փոխարինման, նոր դատավորների նշանակման գործընթացը։
«Այս դեպքում ուղիղ կասեցում չենք ունենում, մեր երկրում պրոցեսները կշարունակվեն նույնությամբ և, եթե գործը ՄԻԵԴ-ը վարույթ ընդունի և իրականացնի քննություն, իսկ ես կարծում եմ, որ վարույթ ընդունելու հիմքերն ի սկզբանե կան, կունենանք համապատասխան վճիռ, իսկ ՄԻԵԴ պրակտիկան նմանատիպ գործերի վերաբերյալ ցույց է տալիս, որ նման գործերով վճիռները բավականին շուտ են լինում, ի տարբերություն մնացած գործերի»,- ասաց Գալստյանը։
Փորձագետն ընդգծեց, որ այս որոշմամբ դիմումատուները զրկված չեն իրենց դիմումի քննությունից։ «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ ՍԴ դատավորները դեռ գանգատը չեն ուղարկել։
Գալստյանը նկատեց, որ ի սկզբանե շատ քիչ էր հավանականությունը, որ ՄԻԵԴ-ը որոշում կկայացներ միջանկյալ միջոց կիրառելու մասին։
«Դա կլիներ առաջին դեպքը։ Միջանկյալ միջոցի կիրառումը մերժելու մեջ արտառոց ոչինչ չկա»,- նշեց Գալստյանը։
Ավելին՝ փորձագետն արձանագրեց, որ ՄԻԵԴ-ը հարցի քննարկմանը շատ լուրջ է վերաբերվել, մասնավորապես՝ կոմունիկացրել է հարցը պետության հետ, հետագայում դիմումատուների կարծիքն է նորից հարցրել, կոմունիկացիայի վերաբերյալ հարցեր է տվել։
«Կարող էին ի սկզբանե ասել՝ չկա լուրջ վտանգ իրավունքների խախտման, պարզապես միջանկյալ միջոց չեմ կիրառում՝ նույնիսկ մեկ կազմով, բայց ՄԻԵԴ-ը կազմել է դատարան, ընդ որում՝ այն դատավորների կազմով, ովքեր Ալվինա Գյուլումյանի հետ չեն աշխատել և նոր միայն որոշում են կայացրել այս հարցի վերաբերյալ։ Արդեն առաջընթաց կա։ Խնդիրը ՄԻԵԴ-ի համար հանդիսանում է բարձր կարևորության հարց և համոզված եմ, որ հետագայում գործի քննության ընթացքում նույնպես նմանատիպ վերաբերմունք կդրսևորվի»,- ասաց Գալստյանը՝ հիշեցնելով ՄԻԵԴ նախադեպային՝ «Բական ընդդեմ Հունգարիայի» և «Ալեքսանդր Վոլկովն ընդդեմ Ուկրաինայի» գործերը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ երկրի խորհրդարանական մեծամասնությունը հակասահմանադրական ճանապարհով ընդունված սահմանադրական փոփոխություններից հետո հայտարարեց, թե դադարել են ՍԴ երեք դատավորի՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները եւ նրանք պետք է անհապաղ վայր դնեն՝ Բարձր դատարանի դատավորի լիազորությունները։ ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գործով հունիսի 26-ին ՄԻԵԴ դիմում են ուղարկել,որով դատավորները խնդրել էին ՄԻԵԴ-ին միջանկյալ որոշում կայացնել։ ՄԻԵԴ-ը հաշված օրերի ընթացքում կամունիկացրել է և կառավարությանը մինչև հուլիսի 6-ը ժամանակ տվել՝ ներկայացնելու իրենց դիրքորոշումը։ Եվս մեկ օր էլ դիմումատուներին էր տրված՝ կառավարության դիրքորոշման վերաբերյալ կարծիք հայտնելու համար։ Հուլիսի 8-ին հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ը մերժել է միջանկյալ միջոց կիրառելու մասին դատավորների դիմումը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից