ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԼՀԿ-ն կդիմի ՍԴ. Դիմումն ավարտին են հասցնում 07/09/2020 11:36 | ԼՐԱՀՈՍ
Ավարտին ենք հասցնում ՍԴ ուղարկվելիք մեր դիմումը ,- հայտարարել է ԼՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։
«Սահմանադրական դատարանի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանակն» իրավական առումով, մեղմ ասած, խոցելի գործընթաց է։ Սրա մասին բազմիցս խոսել ենք, իսկ հիմա էլ ավարտին ենք հասցնում ՍԴ ուղարկվելիք մեր դիմումը»,- նշել է նա։
Պատգամավորի ֆեյբուքյան գրառման մեջ ասվում է.
«Իրավական առումով խոցելի գործընթաց է նաև «նախկինների» նախաձեռնած արշավանքը, որը կառուցված էր ՍԴ-ում երկրորդ նախագահի գործը քննելու օրերը ետ ու առաջ տանելով:
Ինչո՞ւ պետք է Լուսավոր Հայաստանը «տեղավորվեր» իրավակական առումով կասկածելի այս գործընթացներում։ Ինչո՞ւ պետք է Լուսավոր Հայաստանը «տեղավորվի» սևերի կամ սպիտակների բաժանված ու կռիվ-կռիվ հիշեցնող բանակներում։ Լույսը չի լինում սև կամ սպիտակ։ Նույն կերպ՝ Լուսավորը չի կարող լինել սև կամ սպիտակ։ Լուսավորը լուսավոր է՝ այն հազարավոր ողջամիտ ու պարկեշտ մարդկանց աչքերում, ովքեր իրենց ապագան չեն տեսնում իրար ոչնչացնելու մոլուցքով տարված այս ճամբարներում։
Մենք գիտակցում ենք, որ սա դժվար ճանապարհ է։ Մենք գիտակցում ենք, որ այդ դժվար ճանապարհին մեզ շատերը չեն հասկանալու ու չեն հասկանալու հատկապես այն բոլոր ուժերը, որոնք հենց նեղն են ընկնում, նոր են միայն հիշում մեզ հետ համագործակցելու մասին։ Աստված իրենց հետ։ Աստված նաև բոլոր նրանց հետ, ովքեր իրենց տնօրինած ահռելի քարոզչական միջոցները հիմա էլ վատնում են Լուսավորին հայհոյելու համար։
Ատելությունից կուրացած ու խլացած՝ նրանք չեն տեսնում ու չեն լսում այն հազարավոր մարդկանց, ովքեր զզվանքով են խոսում թե’ սրանցից և թե’ նրանցից։ Եւ մենք այդ մարդկանց խոսքն ու միտքը լսելի ենք դարձրել և այդպես շարունակելու ենք նաև ապագայում։ Կյանքը չի ավարտվում, եւ ժամանակը ցույց կտա, որ անբարոյական քաղաքական վաստակը ժամանակավոր է, իսկ բարոյականը՝ տևական։
Հիշեցման կարգով միայն նկատել տանք, որ Լուսավոր Հայաստանի կանխատեսումներն իրականություն դառնալու սովորույթ ունեն։ Որպես կանոն՝ ինչ ասել ենք, այդ էլ կատարվել է, և դա այն ճշմարտություններից է, որ ով աչք ունի՝ կտեսնի, ով ականջ ունի՝ կլսի»։
Լուսանկարում՝ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից