ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմեն Գևորգյանին՝ սահմանը հատելն արգելելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է.պաշտպանը վստահեցնում է՝ կներկայացվեն փաստեր, որոնք «իրավաբանական ինֆարկտի» կհասցնեն քննիչին և դատախազին 07/09/2020 18:15 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ սահմանը հատելն արգելելու ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ քրեական գործ չի հարուցվի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ ՀՔԾ-ն մերժել է քրեական գործի հարուցումը՝ պատճառաբանելով, թե ՀՀ ոստիկանությունը,, իբր իրավացիորեն ղեկավարվել է կառավարության որոշմամբ, ըստ որի՝ անձի ազատ տեղաշարժի վերաբերյալ համակարգ մուտքագրված սահմանափակումը կարող է հանվել բացառապես այն դեպքում, երբ առկա է վարույթն իրականացնող մարմնի որոշումը՝ խափանման միջոցը վերացնելու մասին։
Փաստաբանի գնահատմամբ՝ ՀՔԾ որոշումն ակնհայտ ապօրինի է՝ մատնանշելով երկու պարզ պատճառ։
«Նախ, այն դեպքում, երբ սահմանափակումներ մուտքագրելու կամ հանելու տերմիններ են օգտագործվում պետք է օգտվել ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի՝ քրեադատավարական օրենքի լեզվից, իսկ տվյալ դեպքում ՀՀ դատավարության օրենսգիրքը որպես ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ-իրավական ակտ սահմանում է, որ չհեռանալու մասին ստորագրություն տված կասկածյալը կամ մեղադրյալը կարող են հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի թույլտվությամբ մեկնել այլ տեղանք կամ փոխել բնակության վայրը անգամ խափանման միջոցը չվերացված լինելու պայմաններում։ Հետևաբար` պետք է կիրառվեր նշված օրենքի դրույթները, այլ ոչ թե ՀՀ կառավարության որոշումը: Անգամ իրավաբանական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողները գիտեն, որ ենթաօրենսդրական ակտը տվյալ դեպքում կառավարության որոշումն ավելի նվազ իրավաբանական ուժ ունի, քան օրենքը՝ տվյալ դեպքում ՀՀ քր. դատ օրենսգիրքը, ինչևէ»,-ասաց Ալեքսանյանը։
Նշենք, որ ՀՔԾ որոշման մեջ վկայակոչված է ՀՀ կառավարության որոշումը, մասնավորապես, որ տվյալ իրադրության պայմաններում ոստիկանության ծառայողները ՀՀ կառավարության թիվ 884-Ն որոշման պահանջներով սահմանված կարգով ՍԷԿՏ համակարգի տեխնիկական հնարավորությունների սահմաններում կարող էին մուտքագրել բացառապես ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կիրառելու կամ նշված խափանման միջոցը վերացնելու մասին տվյալներ, ինչը տվյալ պարագայում խափանման միջոցի վերացված չլինելու պայմաններում չէին կարող կատարել, այսինքն՝ ոստիկանության ծառայողները գործել են առանձին ենթաօրենսդրական ակտով սահմանված իրենց պաշտոնեական լիազորությունների սահմաններում։
Բացի այդ՝ Ալեքսանյանն ընդգծեց, որ ՀՔԾ տրամադրության տակ առկա էին նաև իրենց կողմից տրամադրված մեկ այլ քրեական գործով դատարանի գրությունը, համաձայն որի՝ դատարանը թույլատրել է անձին մեկնել այլ տեղանք՝ առանց նրա խափանման միջոցը վերացնելու և ոստիկանությունը որևէ խոչընդոտ այդ դեպքում չէր առաջացրել։
«Այսինքն՝ չի ասել, քանի որ խափանման միջոցը չի վերացվել, չենք թողնում։ Կրկնում եմ՝ շատ հանգիստ ոստիկանությունը թույլատրել է, որ այդ անձը սահմանը հատի և ՀՔԾ-ն ուղղակի պարտավոր էր այդ տարբերակված մոտեցումը քննության առարկա դարձնել, քանի որ հենց դրանում է ընդգծվում հանցակազմի տարրի առկայությունը, սակայն չի արել»,- նշեց պաշտպանը։
Նրա խոսքով՝ ՀՔԾ որոշման դեմ պատրաստվում են բողոք ներկայացնել, թեև կարծում են, որ դատախազը կմերժի այն, քանի որ վստահ են, որ հենց դատախազն է գրել այդ որոշումը կամ էլ ՀՔԾ քննիչը դատախազի հետ համաձայնեցված է գրել որոշումը։
«Մերժումը ստանալուց հետո այն, անշուշտ, կբողոքարկենք դատարան և այդ ժամանակ կներկայացնենք նաև այլ փաստեր, որոնց ծանոթանալուց հետո, կարծում եմ, քննիչն ու դատախազը իրավաբանական ինֆարկտ են ստանալու»,- ընդգծեց Ալեքսանյանը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արմեն Գևորգյանին ՀՀ սահմանը հատելը չթույլատրելու կապակցությամբ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացրել, որով խնդրել էր իրավական գնահատականի արժանացնել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների գործողությունները, իսկ քրեական գործ հարուցելու առիթի օրինականության և հիմքերի բավարար լինելու դեպքում՝ հարուցել քրեական գործ: Սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը այնուհետև՝ նաև առաջին ատյանի դատարանը գտել էին, որ Ալեքսանյանի կողմից ներկայացված հաղորդումը վերացական է և չի պարունակում կոնկրետ տվյալներ՝ հանցագործության հատկանիշների մասին: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը 2020թ փետրվարի 18-ին բավարարվել էր՝ բեկանելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել, սակայն Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել բողոքը, ինչը նշանակում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ և այդպիսով ՀՔԾ-ն պարտավոր էր նյութեր նախապատրաստել՝ պարզելու, թե արդյո՞ք ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ սահմանը հատելն արգելած ոստիկանության ծառայողների գործողություններում առկա են հանցագործության հատկանիշներ, թե ոչ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ