ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կրթական համակարգի կառավարման ճգնաժամը 07/08/2020 11:46 | ԼՐԱՀՈՍ
Կրթական համակարգը մշտապես խնդիր ունի լինել դինամիկ զարգացումների կենտրոնում, կատարելագործվել, զարգանալ ու առաջ շարժվել, իր հետ տանելով կրթությամբ զարգացող և կրթությամբ առաջ մղվող ոլորտները: Ասել կուզի տնտեսությունն ամբողջապես, իր զարգացման միտումներով և բարեկեցության ապահովման ապագայի հնարավորություններով: ՀՀ–ը վերջին ժամանակաշրջանում անընդհատ գտնվելով ցնցումների մեջ` նախահեղափոխական, հեղափոխական և հետհեղափոխական, իր հետ ցնուցումների մեջ է ներքաշում նաև ողջ կրթական համակարգը: Կրթական համակարգը կայուն, դինամիկ զարգանալու համար կարիք ունի երկարաժամկետ գործընթացների, իսկ կառավարման մարմինների փոփոխվող ղեկավարները, նույնքան փոփոխուն և իրարամերժ ծրագրեր են առաջադրում կրթական ողջ համակարգի առջև, հնարավորություն չտալով որոշակիորեն դինամիկ աճ արձանագրել:
Կրթությունը պետք է զարգանա ծրագրային, ավելին` ռազմավարական կառավարման ճանապարհով, իսկ կառավարման մարմինների փոփոխությունը նվազագույն ազդեցությունը պետք է ունենա գործընթացների վրա: Ներկայումս ՀՀ բարձրագույն կրթության համակարգում տեղի ունեցող գործընթացները ապացույցն են ՀՀ-ում կրթության համակարգի ոչ ճիշտ կառավարման: ՀՀ պետական բուհերում տիրող իրավիճակը հստակ ներկայացնում է հետհեղափոխական պատկերը բարձրագույն կրթության համակարգում: Ցավով պետք է արձանագրել, որ հետհեղափոխական Հայաստանի կառավարությունը «անհանգստանում» է ոչ թե բարձրագույն կրթության համակարգում շարունակական զարգացումների ապահովման խնդիրներով, այլ կուսակցական պարզագույն վրեժխնդրության հարցեր լուծելով:
Բարձրագույն կրթության կառավարման համակարգում հեղափոխական կառավարության առաջին քայլը ՀՀԿ-ական ռեկտորների հարցի լուծումն էր, երբ առանց անգամ ձևական այց կատարելու նրանց կողմից ղեկավարվող բուհեր, առանց ներսից գնահատելու իրավիճակը, վերջին հաշվով հիմնականում հակադրվելով բուհական կոլեկտիվների կարծիքին, հարց բարձրացվեց, ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում գործող օրենսդրությամբ և սահմանված կարգով ընտրված ռեկտորների պաշտոնավարումը դադարեցնելու ուղղությամբ: Ասվածը բոլորովին չի փաստում կրթության կառավարման նախկին պատասխանատուների գերազանց աշխատանքը: Ամեն ինչ ծայրագույն դեպքում, ելնելով քաղաքական նկատառումներից, ընդունելի կարելի էր համարել, եթե օրենքով ու ընդունված կարգով ընտրված ռեկտորներին փոխարինելու գային բարձր մասնագիտական որակներով, և որն ամենակարևորն է իրական փոփոխությունների իրականացման կամք դրսևորող ու կառավարման փորձ ունեցող պրոֆեսիոնալներ, սակայն փորձը ցույց տվեց, որ անգամ այնպիսի առանձնահատուկ ոլորտի, ինչպիսին կրթությունն է, բացառություն չարվեց:
Սկսված գործընթացները կիսատ մնացին, սկսվեցին նոր գործընթացներ, որոնք իրավամբ առավել կազմաքանդում, քան նպաստում են կրթական ոլորտի գոյություն ունեցող կառուցակարգերի զարգացմանը: Այս գործընթացների հիմնական իրականցնողն ու պատասխանատուն ԿԳՄՍ նախարարությունն է, որի հանցավոր անտարբեր, ոչ թափանցիկ գործունեությունն ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը ներկայումս բարձրագույն կրթության ոլորտում արձանագրում է հետևյալ պատկերը. գոյություն ունեցող բոլոր պետական բուհերից այսօր անհասկանալի պատճառներով մեկ և ավելի տարի ժամկետներով պաշտոնավարում են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարները` Երևանի պետական համալսարան, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ինչը ոչ միայն կրթական գործընթացների վրա բացասական ազդեցություն է ունենում, այլ նաև առանձին դեպքերում նպաստում է ներբուհական ինտրիգների ստեղծմանն ու անհասկանալի ենթամշակույթի ձևավորմանը: Այստեղ անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ կրթության կառավարման մարմինների կողմից վարվող քաղաքականությունը անմիջական սոցիալական ազդեցություն է ունենում պրոֆեսորադասախոսական կազմի վրա, երկարամյա փորձ և կրթության կառավարման գործընթացներում լրջագույն վաստակ ունեցող դասախոսների աշխատանք ունենալ չունենալը կախված է նորաթուխ, կրթության գործընթացը չպատկերացնող կառավարիչների որոշումներից: Ավելին՝ մի քանի հարյուր հազար պարգևավճար ստացող պետական պաշտոնյաների ստվերում են մնում երկրի գիտական և մանկավարժական լրջագույն պոտենցիալ ունեցող դասախոսները, իրենց խղճուկ վարձատրությամբ, պակասեցվող ծանրաբեռնվածությամբ և աշխատանքը կորցնելու հեռանկարով: Նախարարության որդեգրած առավել վնասելու, քան նորը ստեղծելու ուղղությամբ իրականացվող գործելաոճը այս հարցում բերում է կրթական ոլորտի հիմնական շահառուների հիասթափությանը` մի կողմից ապագա ուսանողների բուհ ընտրելու գործընթացի վրա ազդեցություններին, երբ մամուլի հիմնական քննարկելիք թեման տվյալ ուսումնական հաստատությունն է, դժվար թե ընտրվի հենց այդ բուհը, կյանքի հիմնական որոշումը հօգուտ դրան կայացվի, արդյունքում ունենում ենք պատկեր, երբ հայրենական բուհերը ունենալով և կադրային պոտենցիալ և կրթական ուսումնական գործընթաց իրականացնելու հիմնական գործիքներ, սպասում են դիմորդների, ովքեր գերադասում են սովորել օտարերկրյա համատեղ գործունեություն ծավալող բուհերում, չնայած երբեմն հստակ ընտրությունը այլ բոլոր բուհերից կլիներ հայրենական բուհը:
Երկընտրանքի առաջ են կանգնած նաև ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմը: Անհասկանալի է նաև բուհական համակարգի մյուս շահառուների վարքագիծը, երբ աշխատաշուկայում սկսում են վերապահումով վերաբերվել այն բուհերի շրջանավարտներին, որոնց շուրջ մշտապես բորբոքվող կրքեր են: ՀՀ կրթության կառավարման համակարգի պատասխանատուները չեն սահմանափակվում նշված դրսևորումներով, կայացվում են որոշումներ նախարարության ենթակառուցվածքների փակման վերաբերյալ չբացատրելով փակման նպատակն ու ցույց չտալով ակնկալվող արդյունքը (Կրթության ազգային ինստիտուտ, Հուշարձանների պահպանման գործակալություն):
Դրանց գործառույթները մնում են անկատար, չեն վերաբաշխվում, չեն պատվիրակվում, իսկ գործառույթների ոչ ավելորդ լինելը ապացուցված է տարիների ընթացքում նրանց կողմից կատարված աշխատանքով: Պետք է նշել, որ ներկայումս երկրի ամենաբարձր ամբիոնից փորձ է արվում վեթթինգ գործընթացներ իրականացնել ազատ միտք արտահայտելու համար՝ հնչեցնելով սպառնալիքներ, անուններ տալ, իրականացնել «մաղման» գործընթացներ, առանց հաշվի առնելու անցած ուղին և չգնահատելով դասախոսական կազմի երկարամյա տարիների աշխատանքային փորձը: Պետք նշել նաև նոր, «թավշյա» իշխանությունների ոչ այնքան «թավշյա» ներկուսակցական խնդիրները, որոնք չեն բարձրաձայնվում, սակայն այնուամենայնիվ մնում են հակասությունների ակունքում և սառցաբեկորի փոքրիկ երևացող կողմն են միայն հրամցնում հասարակությանն ու կրթության շահառուներին:
Ներկուսակցական խմբավորումները չեն համախմբվում մեկ միասնական գաղափարի և դրանք իրականացնելու ռազմավարության շուրջ, փոխարենը յուրաքանչյուրը փորձում է բավարարել սեփական ամբիցիաները, իսկ ինչպես բազմիցս նշվել է կրթական համակարգը ցնցումներ չի սիրում, այն դինամիկ աստիճանական զարգացման կարիք ունի` անհրաժեշտւթյան դեպքում առանց վիրահատական միջամտությունների վերջնակետին հասնելու հետագծով: Ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը, ԿԳՄՍ նախարարության ոչ հիմնավոր, առանց ռազմավարական ուղղվածության և հիմնական առաքելության տարվող քաղաքականությունն է, երբ կառավարող մարմինը համաձայն չէ և չի ուզում ընդունել անկախության տարիներին ձեռք բերվածը, թեկուզ և թերացումներով գործողը, իսկ նորը ստեղծելու պարզագույն հմտություններին պարզապես չի տիրապետում, որի իրատեսական դրսևորումը կառավարության ծրագրի կատարողականն է ոչնչի մասին:
ԿԳՄՍ նախարարությունը որդեգրել է իր շրջապատում ոչինչ չտեսնելու, ունակ և ոլորտի արհեստավարժ կադրերին անտեսելու քաղաքականություն եւ անմիջականորեն իր վրա դրված ուղիղ գործառույթը իրացնելու, կրթության կառավարման ոլորտում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու փոխարեն ավելի է խորացնում այն: Նման գործելակերպով ՀՀ կրթական համակարգը կհայտնվի խորը ճգնաժամի մեջ, որը հաղթահարելը չափազանց դժվար կլինի: Գերբեռնված, բազմաբնույթ և բազմաթիվ գործառույթներով լիազորված նախարարությունը ակնհայտորեն ձախողում է իր հիմանական առաքելությունը, ակնհայտորեն ցույց տալով, որ հենց մարդիկ են որոշում իրադարձությունների ընթացքն ու ոլորտների ճակատագրերը:
Երկրի, պետականության համար առաջնային ու կարևոր ոլորտ հանդիսացող կրթական համակարգը, հետ նայելու կարողություն ու վճռական, ուժեղ ձեռքի կարիք ունի: Կրթական համակարգի ճգնաժամի հաղթահարումը ենթադրում է ուժեղ պետական համակարգի առկայություն, ինչին հասնելու համար անհրաժեշտ են վերքաղաքական գործընթացներ, որոնք միտված կլինեն ոլորտում զարգացման երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը: Անհրաժեշտ է դուրս գալ ներիշխանական ամբիցիոզ նկրտումներից՝ հիմնվել ոլորտի արհեստավարժ մասնագետների վրա, ոլորտի քաղաքականության և միասնական կառավարման համակարգի մշակման նպատակով, առաջ մղել կրթությունը որպես գերակա ոլորտ, որը ի վերջո կդառանա նաև հզոր տնտեսության և պետության հիմքը:
Որպես այս ճանապարհի առաջնային քայլ պետք է լինի ոլորտային, իրար հետ գործառութային կապերով չխաչվող գերնախարարության տարանջատումը առնվազն երկու նախարարությունների, յուրաքանչյուրում գիտակ, արհեստավարժ ղեկավարների նշանակումը, որոնք կգործեն «սևերի և սպիտակների» կործանարար տրամաբանությունից դուրս, ինչպես նաև որպես մրցակցային շուկայում զարգանալու գործիք՝ բուհերի ինքնավարության շեշտակի բարձրացումը:
«Ազգային օրակարգ» կուսակցության «Կրթություն, գիտություն, մշակույթ» հանձնախումբ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 21:21 Հոռոմի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը
- 01/24/2025 19:29 Երևանի կենտրոնում բախվել են «iCar» մակնիշի էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա
- 01/24/2025 17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 01/24/2025 13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել