Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Այո՛, իր հետ առնչվող հարցերում պետք է վերջ տանք բարոյական զեղումներին». Արմեն Աբրոյանը՝ Նարինե Խաչաուրյանին 07/08/2020   20:34  |  Մեկնաբանություն

Օրեր առաջ «Փաստինֆո»-ին տված  հարցազրույցում  ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը, պատասխանելով Երևան քաղաքի կառուցապատման, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրների  վերաբերյալ հարցերին,   մեղադրանքներ էր հնչեցրել գերատեսչության նախկին աշխատակից՝ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության նախկին պետ Արմեն Աբրոյանի հասցեին։  

Օգտվելով  պարզաբանումներ ներկայացնելու լրատվամիջոցի ընձեռած հնարավորությունից, նախարարության նախկին աշխատակից Արմեն Աբրոյանը հանրային կերպով պատասխանել է իր հասցեին հնչեցված մեղադրանքներին։  

Արմեն Աբրոյանի պատասխանը ներկայացնում ենք առանց խմբագրումների։

Տիկին Խաչատուրյանը պարտավոր էր իմանալ, որ գնումների ոլորտը, որի տապալման մեջ մեղադրել է ինձ, իրականում ես  չեմ համակարգում, իսկ իր նշած «տապալումը» կապված է տվյալ ոլորտի իր անտեղյակ և անպատասխանատու լինելու, միևնույն ժամանակ՝ արհեստական խոչընդոտներ և որոշների շահերի սպասարկումը բավարարելու փորձերի հետ: Կարող եմ որոշ փաստեր ներկայացնել, ըստ որի՝  դեռևս 2020 թ. սկզբին ներկայացրել եմ գնումների համար հուշարձանների ուսումնասիրման, նախագծման, վերականգնման   օբյեկտների ցանկը, դրանց համար բոլոր հաշվարկները, հիմնավորումները, հայտնել եմ նաև իմ պատրաստակամությունը՝ հետագա գործընթացին աջակցելու վերաբերյալ, որոնց համար նա տվել է համաձայնություն և շրջանառության մեջ դրել այն: Սակայն,  ամիսներ շարունակ պրոցեսին  ընթացք չի տրվել, որի արդյունքում  իր իսկ հակասական մոտեցումների հետևանքով, գործընթացից դուրս համաձայնեցումներ է ուղարկել։ Քանի որ Նարինե Խաչատուրյանը  չի կարող  մասնագիտական գնահատականներ տալ,   փոփոխության են ենթարկվել նախարարության մոտեցումները գնումների այդ գործընթացին։ Նախարարի ապօրինի հրամանով փորձել են գործակալության վրա դնել իրենց անկարողությունների կատարումը, որը չեղյալ է ճանաչվել, արդյունքում  այս բոլորը դուրս է  եղել գործակալության և իմ գործառույթներից: Չնայած այս ամենին,  ես օժանդակել, կազմել և տրամադրել եմ նոր փոփոխություններով տվյալներ, որի արդյունքում ՀՀ կառավարության որոշման հիման վրա պատասխանատու ստորաբաժանման կողմից կազմվել և ներկայացվել են գնումների բոլոր փաթեթները, որոնցից որոշների համար մինչև իմ աշխատանքից ազատվելը հայտարարվել են մրցույթներ, սակայն ես տեղեկացել եմ, որ մինչ օրս այդ գործընթացն իր  տրամաբանական ընթացքը չի ունեցել: Այս գործընթացի վերաբերյալ  ես բազմիցս  զեկուցել եմ և՛ նախարարին, և՛ պատվիրատուին՝ այդ թվում նաև  գրավոր կերպով: Սա ցույց է տալիս, որ նախարարի տեղակալը սուտ է խոսում, չի կարողանում իրական գնահատել իր համակարգման տակ գտնվող գործընթացները։ Արդյունքում այն դիտավորությամբ տապալելու փորձ է արվել իր իսկ կողմից,  որն ինձ առնչվող շրջանակներում չի հաջողվել կանխել:

Ինչ վերաբերում է իմ աշխատանքից ազատման դրվագին՝ ես արդեն իսկ որոշ լրատվամիջոցներով այդ թվում նաև Փաստինֆո լրատվականով  հայտնել եմ, որ նոր պաշտոն առաջարկելուց հետո, մինչև ազատման կամ վերանշանակման հրամանը,  նախարարությունը պարտավոր էր օրենքով նախատեսված կարգով՝ եռօրյա ժամկետում  սպասել իմ պատասխանին։  Նախարարը չի սպասել իմ պատասխանին և մինչև այդ ժամկետի լրանալը հրամանով ինձ ազատել է աշխատանքից: Բացի այդ,  ինձ չի տրամադրվել  նաև իմ  ազատման հրամանը, ասեմ ավելին՝  մինչ օրս ես  չեմ տեսել,  թե ի՞նչ է գրված  այդ հրամանի մեջ: Առնվազն զարմանալի են նախարարի տեղակալի կողմից օրենքների խախտումներով իրենց կատարվածի վերաբերյալ  այդ աստիճան  անպատկառ մեկնաբանություններն, ինչպիսիք են՝ «կարող էր չհեռանալ,  մենք նրան նոր պաշտոն էիք առաջարկել»։

Անդրադառնալով Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի  եկեղեցու ոչ պատշաճ  վերականգնման աշխատանքների ընթացքում  կատարված անթույլատրելի բացթողումների  պատճառով պետությանը  հասցված  70  մլն. դրամի վնասի դրվագին, որտեղ փոխնախարարը պնդում է, որ  հասցված վնասի չափը պարզաբանվի ինձ հետ, պետք է նշեմ հետևյալը՝ ի՞նչ նկատի ունի փոխնախարարը,  մի՞թե այն, որ ես իսկապես ձախողե՞լ եմ աշխատանքը, որ որոշ մարդկանց այդ գումարներով լավություն չե՞մ արել, չի բացառվում՝ այդ թվում նաև իրեն: Եթե այդպես է, ուրեմն այո՛ պետության հաշվին սրան-նրան լավություն անելու աշխատանքը   ես ձախողել եմ:

Անցնելով առաջ,   անդրադառնամ փոխնախարարի  գիտամեթոդական խորհրդի կազմում լինելու պահանջներին չհամապատասխանելու և այնտեղ միանգամից երկու ձայնով ներկայանալու թեմային։  Համաձայն ՀՀ կառավարության 2002 թ. ապրիլի 20-ի 438 որոշմամբ հաստատված կարգի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն  իրավունք չունի լինել ԳՄ խորհրդում ո՛չ 1 և ո՛չ էլ 2 ձայնով, ինչի  վերաբերյալ  ես նախարարին տեղյակ եմ պահել և առ այսօր այդ խնդիրը լուծված չէ, ինչը ևս  ակնհայտ ապօրինություն է: Առնվազն անհասկանալի համառություն է՝ շարունակել կատարել մի գործառույթ, որի վերաբերյալ չունես տարրական գիտելիքներ և ավելին՝ չունես նաև  իրավունք՝ գնահատական և եզրակացություն տալ կամ որոշել թե ո՞ր դեպքում ովքեր պետք է քննարկեն փոխնախարարից շատ հեռու գտնվող մասնագիտական հարցերը: Անհասկանալի է մնում նաև այն, թե ինչո՞ւ   են բնագավառի մասնագետները շարունակում  հանդուրժել նմաօրինակ  տգիտությունը, ի՞նչ իմանամ, գուցե որոշներին ձեռնտու է:

Անդրադառնալով այն դրվագներին, թե ինչպե՞ս կարելի է  առանց գիտամեթոդական խորհրդի տեղակալի մասնակցության  խորհրդի նիստեր կայացնել  և փոխնախարարի կողմից հնչեցված այն մտքին, թե ձմեռվա կեսին Հայաստանի հեռավոր մարզերից մարդկանց հրավիրում են   գիտամեթոդական նիստերին և նրանք  հասնելով  այնտեղ, պարզում են որ քվորում չկա...նախ՝  ԳՄ խորհրդի քվորումի ապահովումը հնարավոր է նախահես կարգավորել, տեղեկանալ  տեղեկացնել, հետևաբար՝  խնդիրը դրանում չէ, այլ այնտեղ, որ այն հարցերը, որոնք  պետք է իրենց ուզած եզրակացությունը ստանան, պետք է իրականացնել    3 կամ 4 հոգու ընտրված ձայներով, ինչը հնարավոր չի լինում տասնյակի կամ օբյեկտիվ քննարկման դեպքում, իսկ անել դա առանց  առանց տեղակալի մասնակցության, ինչը հրամանի խախտում է, ավելի է հեշտանում այդ ողջ պրոցեսը:

Տիկին Խաչատուրյանը հայտատարել էր նաև. «Այդ տեղակալը, որ հիմա աստղ է դարձել և ինքնասրբացման ճանապարհին է,  ինքն է  հրաժարվել մասնակցել նիստերին։ Կարգ կար սահմանված և, ըստ այդ կարգի, դա հնարավոր էր»։ Այստեղ պետք է  ասեմհետևյալը՝ ես  չեմ մասնակցել նիստերին, որովհետև  նախարարին գրությամբ հայտնել եմ, որ դրանց օրինականությունը պահպանված չէ, իսկ սրբացման կամ ինքնասրբացման գնահատականն առնվազն ցույց է տալիս փոխնախարարի ոչ կոմպետենտ լինելը:

Հայտնի հարցազրույցում հարց է հնչում. «Երևանի պատմական կենտրոնի աղճատման վերաբերյալ գերատեսչության  նախկին աշխատակից Արմեն Աբրոյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել է, որ մի քանի անգամ դիմել է ձեզ, որպեսզի ստանա ձեր թույլտվությունը Ոստիկանությանն ուղղված գրությունները համապատասխան մարմիններին  ներկայացնելու համար, սակայն դուք որևէ անգամ ընթացք չեք տվել  այդ գործընթացներին, որի արդյունքում շարունակվել են աղավաղվել քաղաքի պատմական միջավայրը։ Հետաքրքիր է, ինչո՞ւ որևէ անգամ ընթացք չեք տվել նախկին աշխատակցի այդ դիմումներին»։  Ուզում եմ տեղեկացնել, որ փոխնախարարը պարտավոր էր  էր իմ կողմից ներկայացված Ոստիկանությանն ուղղված գրությանն ընթացք տալ, որը կապված է եղել նաև նախկին խախտումներին, որոնց մասին սակայն  նա տեղեկացված է եղել բազմաթիվ անգամ և սա, կարծում եմ,  իր կողմից ակնհայտ պաշտոնական անգործություն կամ դիտավորություն է:

Անդրադառնալով Ֆիրդուսի 6  հասցեում քանդված շինության թեմային՝ տիկին Խաչատուրյանը նշում է, թե կառույցը պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ չի ունեցել, փորձագիտական նիստին է դրվել և չի արժևորվել։ Լրագրողի այն դիտարկմանը, թե շինությունը պատմական նշանակության կառույց է եղել և գիտամեթոդական  խորհուրդի   համաձայնությունը չի տվել, որպեսզի այն քանդվի, տիկինը պատասխանում է. «Այո չի տվել, բայց թող Աբրոյանը ցույց տա այն փաստաթուղթը, որտեղ ֆիքսված է, որ Ֆիրդուսի 6  հասցեում գտնվող  այդ շենքը պատմական նշանակության կառույց է եղել»։  Ես Ֆիրդուսի 33-րդ թաղամասում վտանգված   2 շինությունների վերաբերյալ բազմիցս հայտնել եմ՝ այն օբյեկտերը, որոնք վերցված են պետական հաշվառման,  համաձայն օրենքի՝ քանդման ենթակա չեն։ Որպես օրինակ  կարող եք տեսնել հաշվառման վերցված լինելու վերաբերյալ ՀՀ պետական վերահսկողությանն ուղղված փաստաթուղթը,  իսկ որևէ օբյեկտի պատմամշակութային արժևորման փաստաթուղթը,  համաձայն օրենքի՝ փորձագիտական հանձնաժողովի  եզրակացությունն է, որով արժևորումը եղել է 6 կողմ, 4 դեմ և 1 ձեռնպահ ձայներով։  Ես այս մասին  հրապարակել եմ, որից հետո փոխնախարարը  համապատասխան ՊՈԱԿ-ին իր իսկ ստորագրությամբ փաստաթղթով պետական հաշվառման գործընթացի վերաբերյալ հանձնարարական է տրվել։  

Երբ  լրագրողը Նարինե Խաչատուրյանին հիշեցնում է, որ ժամանակին ինքը պայքարում էր  Երևանը աուլի չվերածելու գործընթացի դեմ, իսկ հիմա ստորագրում է մի փաստաթղթի տակ, որով թույլտվություն  է տալիս նույն տեղում բազամահարկ կառուցել, փոխնախարարն այսպիսի պատասխան է հնչեցնում.

-Ես նորից նույնն եմ կրկնում՝ Երևանը  աուլի չպետք է վերածվի։ Այստեղ հարկ եմ համարում նշել, որ Աֆրիկյանների բացառիկ գեղեցիկ  շենքը քանդվել է գործակալության նախկին պետի օրոք, որը ամեն գնով՝ թեկուզ  աշխատանքից հեռանալու դիմումի գնով  այդ ավերածությունը  պետք  է բացառեր։ Սա մեկ։ Երկրորդ՝   իսկ  դուք գիտե՞ք, թե ես ինչի տակ եմ ստորագրել ։

- Այո, դուք ստորագրել եք Աֆրիկյանների տան տեղում բարձրահարկ շենքի կառուցումը շարունակելու թույլտվության տակ։

-  Իսկ եթե չստորագրեի, այդ շենքի տեղում, որ արդեն 16  հարկ կառուցվել է, Աֆրիկյանների հին տո՞ւնն էր վերադառնալու։

- Այդ պատճառով արդեն ասեցի, որ հարցս բարոյական ենթատեքստ ունի։

- Բարոյական ենթատեքստն այն է, որ հուշարձան է քանդվում, իսկ այդ հուշարձանը մենք չենք քանդել, այնպես որ՝ վերջ տվեք այդ բարոյական զեղումներին, իսկ ի՞նչ  պետք է անեի, եթե չստորագրեի...

Այսինքն, ըստ փոխնախարարի տրամաբանության,  իր կամ նախարարի ստորագրությամբ կատարված ապօրինության համար ստորաբաժանումների ղեկավարնե՞րը պետք է հրաժարական տան, դա՞ է իր գիտակցության կամ պաշտոնավարման սկզբունքը,  այն դեպքում, երբ դա կատարվում էր քաղաքական մակարդակում և պետք էր մշտապես պայքարել, իսկ հրաժարականը կլիներ ստորագրողների համար ամենաձեռնտու իրավիճակը՝  նույն ձեռագրով  գործողությունները շարունակելու համար: Արդյունքում, իմ պաշտոնավարման այդ ընթացքում  օրենքում փոփոխություն կատարվեց, որպեսզի այլևս քաղաքաշինական ծրագրերով հուշարձաններ չքանդվեն: Կարծում եմ, որ նույն օրինակով փոխնախարարը  կստորագրեր նաև Արամի 23 հուշարձանի 2 մետր տեղափոխումը,  եթե իհարկե ես  դա իրեն  թույլ տայի: Աֆրիկյանների տան տեղում  բարձրահարկ շենքի կառուցումը շարունակելու գրության տակ դրա դրած սոտարագրությունը եղել է օրենքի կոպիտ խախտումով, այն պարզ պատճառով, որ  դա կատարվել է գործակալության անհամաձայնությամբ, առանց ԳՄ խորհրդի քննարկման։ Բնագավառի որևէ մասնագիտական դրական եզրակացություն չի եղել։ Ո՛չ 16 հարկ կառուցելու,  ո՛չ էլ դրա վրա 10 հարկ բարձրացնելու վերաբերյալ գործակալությունը չի տվել իր  համաձայնությունը։ Ավելին՝  իր թույլտվությամբ նա օրինականացրել է նաև նախկինում կատարված ապօրինի շինարարությունը, ինչը չի բխում Երևան քաղաքի պատմական կենտրոնի պատմական միջավայրի պահպանության շահերից։ Իսկ թե  ու՞մ համար և  թե ի՞նչ շահեր է սպասարկել նա իր այդ ստորագրությամբ, թողնում եմ պատկան մարմինների պարզաբանմանը:

Վերջում ուզում եմ ասել, որ այս ամենը նաև բարոյական չէ: Այո՛, իր հետ առնչվող հարցերում պետք է վերջ տանք բարոյական զեղումներին,  որովհետև իրեն ինչ ասեն, դա էլ ստորագրելու է, այն պարզ պատճառով, որ պետական պաշտոնիայի պատասխանատվություն չունի։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:06 06/07/2020  |  ԼՐԱՀՈՍ«Արամի 23 հասցեի պատմամշակութային հուշարձանի քարուքանդ վիճակը միտումնավոր է ձգձգվում». Արմեն Աբրոյան
18:30 04/07/2020  |  Հարցազրույց«Վերջ տվեք այդ բարոյական զեղումներին, իսկ ի՞նչ պետք է անեի, եթե չստորագրեի». Նարինե Խաչատուրյանը՝ Աֆրիկյանների տան տեղում շինարարության թույլտվություն տալու մասին
21:18 01/07/2020  |  Հարցազրույց«Ես տեղյակ չեմ», «Չեմ կարող մեկնաբանել», «Առաջին անգամ ձեզանից եմ լսում», «Դիմեք իրավապահ մարմիններին». Նարինե Խաչատուրյանը պատասխանում է լրագրողի հարցերին
11:46 28/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱյլևս չի լինելու անբավարար գնահատականային շեմ. ԿԳՄՍ նախարարի տեղակալ
18:15 20/06/2020  |  ԼՐԱՀՈՍԵրևանի պատմական տարածքում պատմամշակութային արժեքավոր շինություն է քանդվել (տեսանյութ)
17:00 18/06/2020  |  Հարցազրույց«Նարինե Խաչատուրյանի համակարգման տակ գտնվող մշակույթի ոլորտում ողբալի վիճակ է». Արմեն Աբրոյան
22:29 25/05/2020  |  ԼՐԱՀՈՍՀրաժարականի հարց չի քննարկվել. փոխնախարար
19:08 04/05/2020  |  Քրեական խրոնիկոնԿաշառք ստանալու մեջ մեղադրվող ԿԳՄՍ նախկին փոխնախարարը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է բողոքը
19:36 08/04/2020  |  ԼՐԱՀՈՍՈրևէ իրավական կարգավիճակով ինձ ԱԱԾ հարցաքննման չեն հրավիրել և ես չեմ գնացել․ Անափիոսյան
11:05 12/02/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը նշանակել է ԿԳՄՍ նոր փոխնախարար

Արխիվ

[]