ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սահմանադրական բարեփոխում թե՝ ճգնաժամ 07/08/2020 16:07 | Հարցազրույց
Սահմանադրության հապճեպ փոփոխությունների արդյունքում փորձ արվեց դադարեցնել ՍԴ առնվազն երեք դատավորների լիազորությունները, ինչի արդյունքում արդեն իսկ նշանակված նիստերը չեն կայանում՝ քվորում չկա։ Դեռ մի անորոշ, հնարավոր է՝ տևական ժամանակ կշարունակվի այս իրավիճակը, որը ճանաչված իրավագետների մի մասը գնահատում է, որպես սահմանադրական արդարադատության ճգնաժամ, իսկ մյուս մասը, հատկապես՝ իշխանական թևի իրավագետները ոչ միայն արտառոց ոչինչ չեն տեսնում, այլև կոչ են անում իրավիճակը ճգնաժամ որակողներին առերեսվել ազնվության ու բարոյականության հետ։ Վերջիններս էլ հակադարձում են՝ անվանելով իրավիճակն արդարացնողներին հարմարվողականներ, որոշակի ակնկալիքի դիմաց օրը մեջ կարծիք փոխողներ։ Մի խոսքով, առկա է գրեթե անլուծելի թնջուկ, ինչի առնչությամբ մեր հարցերին պատասխանում է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։
֊ Պարոն Դանիելյան, հաշվի առնելով ներկա հակասական իրավիճակը, միաժամանակ երեք դատավորների լիազորությունների դադարեցումը որքանո՞վ էր արդարացի։
Նախ, ելակետ ընդունենք, որ երեք դատավորների լիազորությունների դադարեցման վերաբերյալ ձեր դատողությունը անհարկի իմպերատիվ է, ինքս բոլորովին այլ տեսակետ ունեմ, սակայն չշեղվեմ ձեր հարցադրումից, մանավանդ, որ առաջիկայում առկա են այդ հարցին առնչվող զարգացումներ, այդ թվում՝ ՄԻԵԴ֊ում։ Ինչ վերաբերում է միաժամանակ երեք դատավորների լիզորությունները դադարեցնելու իրավաչափությանը, ապա խիստ տարակուսում եմ, որ այսպիսի մոտեցումը դեռ արդարացնելու փորձ անողներ են լինում։ Չմոռանանք, որ սրան նախորդող մեկ այլ օրենսդրական ակտով ընդհանրապես նախատեսվել էր առնվազն 7 դատավորի լիազորությունների դադարեցման նախաձեռնություն։
Խնդիրը միայն այն չէ, որ այսպիսի կտրուկ քայլերով մի տևական ժամանակ խաթարվում է սահմանադրական արդարադատության բնականոն ընթացքը, մասնավորապես հնարավոր չի լինում հավուր պատշաճի քննարկել անգամ նոր ընդունված դիմումների հետագա քննությանն առնչվող հարցերը։ Խնդիրն առավելապես նրանումն է, որ սկզբունքորեն չի կարելի զուտ օրենսդրական եղանակով դադարեցնել որևէ դատավորի պաշտոնավարումը, որի վարույթում առկա է կոնկրետ չավարտված գործ, ինչի վրա հատուկ ուշադրություն էր հրավիրել Վենետիկի հանձնաժողովը։ Եթե դատավորի լիազորությունների դադարեցումն ուղեկցվում է իր վարույթում գտնվող որևէ գործի քնության ձախողմամբ, ապա դա բավարար հիմք է այդպիսի նախաձեռնությունը զուտ իրավական չորակելու համար։
֊ Կարծիք է հայտնվել նաև այն մասին, որ արտառոց ոչինչ չկա, այդպիսի իրավիճակներ կարող են ծագել նաև այլ հիմքերով, օրինակ՝ տեսականորեն հնարավոր է, որ երեք դատավորների 65 տարին լրանա միևնույն օրը։
Դե դա այնքան էլ հաջողված օրինակ չէ, քանի որ առավելագույն տարիքը լրանալու հիմքով դատավորների լիազորությունները դադարեցնելուց առաջ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով լիազորությունների ավարտին նախորդող առնվազն 6 ամսվա ընթացքում ընտրվում է նոր դատավոր, որն ստանձնում է իր պաշտոնը՝ ՍԴ համապատասխան դատավորի լիազորությունների անմիջապես դադարման օրը։
Իհարկե, սա չի նշանակում, որ չեն կարող օբյետիվ պատճառներով՝ վերջին հաշվով, կարող են հրաժարական տալ, ինքնաբացարկ հայտնել և այլն, ձախողվել նիստերը, սակայն օրենսդրի խնդիրը ոչ թե լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելն է, այլ դրանք հաղաթահարելը։
֊ Իսկ ի՞նչ իրավական լուծումներ եք տեսնում, որպեսզի հետագայում չծագեն այսպիսի խրթին իրավիճակներ և, ինչպես դուք եք նշում՝ հաղթահարվեն։
Ինքս նախապատվությունը կտայի փոխարինողների ինստիտուտին, այն հաջողությամբ գործում է, օրինակ՝ ՄԻԵԴ֊ում։ Այսպես, ներկայումս որևէ հիմքով ՄԻԵԴ֊ի դատավոր պարոն Արմեն Հարությունյանի մասնակցությունը բացառելու պարագայում, նրան կարող են փոխարինել և արդեն իսկ փոխարինել են Սիրանույշ Սայակյանը կամ Արման Թաթոյանը։ Ընդհանրապես անհարկի ձախողումները բացառելու նկատառումով, փոխարինողների ինստիտուտը հարկ է կիրառել նաև մի շարք այլ կոլեգիալ մարմինների, օրինակ՝ ԿԸՀ, ԲԴԽ, Վճռաբեկ դատարան և այլն, գործունեությունում։ Որքանո՞վ է, օրինակ, տրամաբանական, երբ ԿԸՀ֊ի պարագայում արգելվում է բացարկի կիրառումը սոսկ այն հիմքով, որ անհետաձգելի դեպքերում որոշումներ կայացվեն, իսկ ո՞վ կարող է պնդել, որ այլ մարմիններում անհետաձգելի իրավիճակներ չեն ծագում, ինչը բնավ չի նշանակում, որ բացարկը բացառելը կարող է լավագույն լուծումը համարվել։
Ի դեպ, փոխարինողների ինստուտը մեր հոգևոր֊իրավական մշակույթին վաղուց է ծանոթ, այն հնադարյա պատմություն ունի՝ օրինակ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ազգային֊Եկեղեցական Ժողովում միաժամանակ ընտրվում են և պատգամավորներ և նրանց փոխանորդներ։ Մեր ցավը նրանումն է, որ ունենալով հոգևոր և իրավական մեծարժեք աղբյուրներ և հուշարձաններ, մենք դեռ լուծումներ ենք փնտրում օտար համակարգերում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից