ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբ ոստիկանապետը ցույց տա, որ ինքը տանը դիմակը բերանին դրած հաց է ուտում, պատրաստ կլինեմ այդ տուգանքը տասնապատիկ մուծել. Նարեկ Սամսոնյան 07/08/2020 16:58 | ԼՐԱՀՈՍ
Ինձ բերման ենթարկեցին, որովհետև գործող իշխանությունները բառիս բուն իմաստով ատում են ՀՀ ոստիկանությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ դուրս գալով ոստիկանական բաժանմունքից։
«ՀՀ ոստիկանները դարձել են էս մի ընտանիքի քաղաքական քմահաճույքների գերին։ Մենք շատ լուրջ խնդիր ունենք։ Ես ծխում էի, ծխելուս ընթացքում դիմակն իջեցված էր, բնականաբար ոչ ոք դիմակով չի կարող ծխել և այդ ծխախոտն աղբարկղը նետելիս ոստիկանն արդեն մոտենում էր ինձ։ Երբ մոտեցավ, ասացի, որ ծխում էի և դիմակս իջեցված էր, հիմա կբարձրացնեմ։ Այդ ընթացքում ոստիկանն ինձանից անձը հաստատող փաստաթուղթ պահանջեց, ցույց տվեցի, բայց ասում էր՝ տուր ես բռնեմ, ասում էի՝ ոչ։ Այդ պահին ինձ մոտեցավ մի ալեհեր մազերով Նիկոլ Փաշինյան, ոչ եթերային բառի փոխարեն կասեմ Նիկոլ Փաշինյան, և ասում է՝ էդ ովա սուտասան։ Ի դեպ առանց դիմակի էր նա։
Նիկոլ Փաշինյանը մոտենում է ինձ ու հարցնում՝ ով է սուտասան, ես էլ ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանը։ Ու այդ հարձակման ընթացքում երբ ենք ձեզ վտարելու էս երկրից և այլն, ես իրեն վստահեցնում եմ, որ ինքը, իր սիրելի Նիկոլ Փաշինյանը շատ շուտով իրենք են վտարվելու։ Այս ընթացքում ոստիկանության սպան, կապիտան լինելով հանդերձ, լուռ կանգնած հետևում է, թե ինչպես է սադրիչը, որը եկել էր նրա համար, որ պետք է ապտակ հասցնեի կամ հարվածեի ու դառնայի խուլիգանության մասնակից։ Ես մինչև վերջ որևէ բան չեմ ասել։ Փորձեցին ասել, որ ես հայհոյել եմ, բայց իրականում չեմ հայհոյել և առանց որևէ բան ասելու բերման ենթարկեցին այստեղ։ Անգամ այդ մարդուն արձանագրությունը չկազմեցին։ Ոստիկանությունը դարձել է Նիկոլ Փաշինյանօի ոտքի տակի սրբելու շորը ու ոստիկանները չեն ուզում իրենց մեջ անցնեն այդ բարոյական գիծն ու ասեն, որ այդ պատվերը չի անի։ Եթե ուզում եք, որ ձեր սադրիչները մարդկանց ստիպեն, որ իրենց հարվածեն ու էդ մարդկանց բռնենք, չեմ անի դա։ Բայց վստահ եմ, որ շուտով ոստիկանությունը ևս արժանանալու է դրական վերաբերմունքի»,-ասաց Նարեկ Սամսոնյանը։
Հարցին՝ բողոքարկելու է, թե ոչ, Նարեկ Սամսոնյանն ասաց, որ բողոքարկելու կարիք չկա, քանի որ այս գործերն ամբողջությամբ պայթելու են.
«Ես ասել եմ՝ կտուգանվեմ, երբ ողջ ոստիկանական համակարգը կսկսի հաց ուտել և ծխել դիմակը բերանին դրած։ Երբ ոստիկանապետը ցույց տա, որ ինքը տանը դիմակը բերանին դրած հաց է ուտում, ես պատրաստ կլինեմ այդ տուգանքը տասնապատիկ մուծել։ Ես որևէ խախտում թույլ չեմ տվել։ Ոստիկանության կողմից փորձ է արվել ինձ կանգնեցնել, որպեսզի որևէ սադրիչ մոտենա, ես հարվածեմ նրան ու ինձ տանեն այդ հոդվածով, չի ստացվել»,-ասաց Նարեկ Սամսոնյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ