ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա վտանգավոր դիվերսիա է մեր արժեքահամակարգի նկատմամբ. Ավետիք Չալաբյան 07/06/2020 10:19 | Մեկնաբանություն
Հանգստյան օրերին գործընկերներիս հետ միասին փորձում էինք վերլուծել ԿԳՄՍ Նախարարության կողմից պատրաստած հանրակրթական նոր չափորոշիչները, որոնք մոտ ապագայում ներկայացվելու են Կառավարության հաստատմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
«Այն բավական ծավալուն փաստաթուղթ է, որով բազմատեսակ ու բազմաբնույթ փոփոխություններ են ենթադրվում հանրակրթական գործընթացների մեջ, և լուրջ մասնագիտական խորություն է պահանջում բոլոր նրբերանգները հասկանալու համար։ Չխորանալով զուտ մանկավարժական և մեթոդոլոգիական հարցերի մեջ, նշեմ մի քանի ասպեկտ, որոնք միանգամից աչքի են զարնում, և թերևս բացահայտում այս չափորոշիչների ներդրման հիմնական առաքելությունը՝
ա) հանրությանը արդեն հայտնի է, որ այս կրթական ծրագրով, նախատեսվում է վերացնել "Հայ Առաքելական Եկեղեցու պատմություն" առարկան, և այն ինտեգրել այլ հասարակագիտական առարկաներին, և այն արդեն իսկ լուրջ բողոք է առաջացրել։ Հայաստանը ոչ միայն առաջին քրիստոնեական երկիրն է, այլև մեր եկեղեցին ազգի միակ հարատև հաստատությունն է, որը գործել է և իր վրա զգալի չափով վերցրել է պետության գործառությունները այն շրջաններում, երբ ազգային պետություն չի եղել, հիմա էլ այն շարունակում է ավելի բարձր հեղինակություն վայելել, քան պետության ինստիտուտների մեծ մասը։ Եկեղեցու պատմությունը տարալուծելով, նպատակ է դրվում հայ երեխայի գիտակցությունից հանել եկեղեցու կարևորությունը, և փոխարինել այն այլ, "ժամանակակից" հեղինակություններով։
բ) կրթական ծրագրով նախատեսվում է կրճատել հայոց լեզվի և գրականության ուսուցումը դպրոցում, փոխարենը ավելացնել օտար լեզուների դասաժամերը։ Շատերն են հիշում, թե ինչպես նույն ԿԳՄՍ նախարարությունը չեղարկեց հայերենի պարտադիր ուսուցումը ԲՈՒՀ-երում, հայտարարելով, որ այն պետք է սովորել հանրակրթական դպրոցնորւմ, և արդեն պատրաստված գալ ԲՈՒՀ։ Սա առնվազն կպահանջեր հակառակ գործողություն՝ ավելացնել հայոց լեզվի և գրականության ժամանաքանակը, ինչպես նաև ուսուցման որակը, սակայն նախարարությունը հերթական անգամ կատարում է գործողություն, որի նպատակն է նվազեցնել հայերենի և հայկականի կարևորությունը հանրակրթական գործընթացում։
գ) Նախկին ծրագրում Նախնական զինվորական պատրաստությունը առանձին առարկա էր։ Այն ևս տարալուծվել է այս չափորոշիչում, "Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն" առարկայի մեջ։ Երկրում, որը գտնվում է պատերազմի անընդհատ վտանգի տակ, որտեղ երեխաներին պետք է հոգեբանորեն և ֆիզիկապես պատրաստել բանակային ծառայությանը, այս քայլը ավելի քան խոսուն է՝ սրանով նախարարությունը երեխաներին (ու նաև ողջ հասարակությանը), փոխարենը պատրաստում է "խաղաղությանը", իսկ իրականում՝ հանձնվելուն, այլ կերպ դժվար է հասկանալ ՆԶՊ-ը վերացնելու իմաստը։
դ) Ծրագրի կրթական չափորոշիչներում տեղ են գտել մի շարք սահմանումներ, որոնք առնվազն տարակուսանք են առաջացնում։ Օրինակ, տարրական դպրոցի աշակերտը պետք է "իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով"։ Ինչ է նշանակում 7-8 տարեկան երեխայի համար այս արտահայտությունը, շատ դժվար է հասկանալ, բայց թերևս դուռ է բացելու փոքրահասակ երեխաներին անհարկի "սեռական դաստիրակության" համար։ Կամ էլ "ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք", երբ ոչ մի խոսք չի ասված սեփականի մասին, և պարզ չի, թե այդ տարիքի երեխան, չճանաչելով սեփականը, ինչպես է ճանաչելու այլ ազգերի ավանդույթները և արժեքները։
Այս փաստաթուղթը ունի բազմաթիվ այլ վիճահարույց հարցեր, որոնք գտնվում են մասնագիտական ոլորտում՝ օրինակ, տարրական դպրոցում միավորային գնահատման վերացումը, դասարանների կազմի հետ կապված հստակ մոտեցումների բացակայությունը, հեռավոր և սակավաբնակ համայքներում կրթության կազմակերպման խնդիրներին հստակ անդրադարձի բացակայությունը, և այլն։ Բայց եթե նույնիսկ վերացարկվենք դրանցից, ապա ակնհայտ է դառնում, որը փաստաթղթի առանցքային նպատակը կրթության մեջ ազգային բաղադրիչի նվազեցումն է, փոխարենը տարբեր "ուլտրա-ազատական" նորամուծությունների ներմուծումն է կրթական գործընթացում, որի արդյունքում մեր դպրոցը պետք է կրթի ոչ թե հայ մարդու, այլ աշխարհի քաղաքացու։
ԿԳՄՍ նախարարության գործող ղեկավարությունը սա չի էլ թաքցնում, իր գալու օրվանից նա առաջ է տանում այս թեզը, որ մեր կրթական համակարգի հիմնական խնդիրը ազգային բաղադրիչի գերակայությունն է, և այն պետք է փոխարինել այլ, "գլոբալ" բաղադրիչներով, որպեսզի կրթությունը ավելի մրցունակ դառնա։ Սա սակայն ոչ միայն վտանգավոր դիվերսիա է մեր արժեքահամակարգի և կեցության ձևի նկատմամբ, այլև իրական կյանքում, հայկական արժեքահամակարգի դեմ իրականացվող այլ գործողությունների հետ համատեղ, ի վերջո կարող է բերել ազգային նկարագրի կորստի, և մեր երկրի հայաթափման։ Եթե որևէ մեկը կարծում է, թե սա չափազանցություն է, կարող է ուսումնասիրել Լիտվայի, Լատվիայի կամ Բուլղարիայի փորձը՝ այս երկրները ունենալով Հայաստանից 2-3 անգամ ավելի բարձր կենսամակարդակ, վերջին 10 տարիներին սրընթաց կորցնում են բնակչությունը, քանի որ այն, սկսելով կորցնել ազգային նկարագիրը, այլևս իմաստ չի տեսնում ապրել սեփական փոքր պետության մեջ, և մասսայաբար արտագաղթում է Եվրոպայի մեծ երկրներ։ Նունը ճակատագիրը մեզ է նախապատատրաստած ԿԳՄՍ նախարարության այսօրվա ղեկավարության ոգեշնչողների կողմից, եթե մենք այսօր չկարողանանք կանգնեցնել այս սողացող դիվերսիան, և չպարտադրենք վերնայաել այս չափորոշիչները։
Հ․Գ․ Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում եմ մանրամասն ծանոթանալ նոր չափորոշիչներին, հղումը տրամադրում եմ ստորև։ ցանկացողները, կարող են նաև իրենց վերաբերմունքը արտահայտել և քվեարկել նույն հղումով»,-գրել է Ավետիք Չալաբյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ