ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շատ վտանգավոր միտում է. այն կարող է բերել ապազգային քաղաքացու դաստիարակմանը. Փորձագետ 07/06/2020 19:36 | Հարցազրույց
Մենք չափորոշիչներ կամ հայեցակարգ մտածելիս պետք է հասկանանք, թե կրթական համակարգում ինչպիսի քաղաքացի ենք ուզում դաստիարակել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց կրթության փորձագետ, Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար Ատոմ Մխիթարյանը։
Վերջինս գտնում է՝ կրթական համակարգը միայն գիտելիքները փոխանցելու տեղ չէ։ Այն նաև դաստիարակության տեղ է, և այսօրվա մեր կրթական համակարգում մենք ձևավորում ենք վաղվա քաղաքացուն ու մտավորականին, որի գաղափարները և արժեքները պետք է թելադրող դառնան հասարակական հարաբերություններում։ Ըստ փորձագետի՝ սա է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հետ կապված հիմնական պատճառը և անհանգստության հիմքը։ Հարկավոր չէ կրթական համակարգում անել այնպիսի փոփոխություններ անել, որոնք երեխաներին կկտրեն իրենց ազգային հիմքից և կդարձնեն ապազգային տարրեր, որոնք ո՛չ պատմական հիշողություն ունեն, ո՛չ իրենց արժեքներին են ծանոթ։ Ատոմ Մխիթարյանը նշեց, որ եթե մեկ առարկա դուրս է գալիս, պետք է հասկանալ այն գիտելիքները, հմտությունները և կարողությունները, որ հաղորդվում էր այդ առարկայի միջոցով, արդյո՞ք դրան փոխարինող ինչ-որ բանով դա հաղորդվելու է, թե ոչ։
- Պարոն Մխիթարյան իսկ մինչ այս ըստ Ձեզ՝ հայոց եկեղեցու պատմություն առարկան իր նպատակին ծառայե՞լ է։ Արդյոք դրա դասավանդումը մինչ այսօր արդյունավետ է եղել։
- Այդտեղ էլ կա ճշմարտության հատիկ, որովհետև կան մյուս կողմի դժգոհությունները, բայց ինչպես դասավանդելը հարցի մյուս կողմն է, որովհետև լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ նախարարությունը պետք է չափորոշիչները սահմանելիս հասկանալի դարձնի հիմնական շահառուներին՝ ծնողներին, աշակերտներին, մտավորականությանը։ Մենք ավելի լայն պատկերը պետք է վերցնենք և նրանում դիտարկենք, թե եկեղեցու պատմությունը կամ հայ ժողովրդի պատմությունն ինչպիսի դերակատարում պետք է ունենա քաղաքացու և ապագա մտավորականի ձևավորման գործում։
-Բայց նաև նշվում է, որ հայոց եկեղեցու պատմություն առարկան հնարավոր է ներառվի հայոց պատմության առարկայի մեջ
-Դա ևս տրամաբանությանը շատ մոտ է, որովհետև դրանք, ըստ էության, զուգահեռ ընթացող առարկաներ են և կարելի է ինտեգրել, բայց այստեղ ամենակարևոր հարցն այն է, որ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ, հատկապես կրթության ոլորտում, անհրաժեշտ է լայն քննարկումներ ծավալել։ Ինչպիսին այսօր դպրոցում դաստիարակում ենք երեխաներին, այնպիսի հասարակություն էլ կունենանք վաղը։ Այս դեբատին պետք է մասնակցեն հասարակական լայն խմբերի ներկայացուցիչներ։ Պետք է ներգրավված լինեն և՛ ծնողները, և՛ մասնագետները, և՛ ուսուցիչները, ինչպես նաև եկեղեցին։ Մտավախությունն այն է, որ կայացնում են որոշումներ, որտեղ ընդգրկված չէ կամ հաշվի առնված չէ լայն հասարակության կարծիքը։
-Չափորոշիչների վերաբերյալ Ձեր և մյուս մասնագետների հետ քննարկումներ չե՞ն եղել
-Քննարկումներ չեն եղել, դրանում ներգրավված չեն եղել մասնագետներ, ուսուցիչներ, ծնողներ, մտավորականներ։ Չեմ կարծում, որ ԳԱԱ-ի գիտնականները, որոնք ընդգրկված են հատկապես պատմության ոլորտում, ներգրավված են եղել այդ չափորոշիչների քննարկման ընթացքում։ Բայց հիմա էլ ուշ չէ, կարելի է գոնե հիմա ներգրավել այդ լայն հասարակությանը, քննարկումներ ծավալել և անպայման հաշվի առնել բոլոր կարծիքները։
- Միայն Դուք չէ, որ բողոքում եք մասնագիտական քննարկումներից բացակայությունից։ Մի շարք այլ ոլորտների մասնագետներ ևս նշում են, որ նախագծերը մշակվում են, սակայն մասնագետների հետ չեն քննարկում դրանք։ Ի՞նչ եք կարծում, միտումը ո՞րն է։
- Սա, կարելի է ասել, ներկա որոշում կայացնողների ձեռագիրն է արդեն դառնում, որովհետև առաջին դեպքը չէ, երբ որոշակի շատ կարևոր որոշում ընդունելուց հետո նոր փաստի առաջ ենք կանգնում ու սկսում քննարկել այն, ինչ եղել է։ Սա դարձել է ձեռագիր, որը պետք է մերժել և սա էլ թող զգաստության կոչ լինի, որպեսզի հնարավորություն տրվի իսկապես կրթության ոլորտում յուրաքանչյուր որոշում կայացնելուց առաջ հաշվի առնել հիմնական շահառուների կարծիքը։
- Խոսք է գնում հայոց լեզու և գրականություն դասաժամերի կրճատման մասին դպրոցներում, այն դեպքում, երբ ԲՈՒՀ-երի ծրագրից հանելու ժամանակ որպես հիմնավորում նշվում էր դպրոցում այդ առարկաների պատշաճ ուսումնասիրությունը։
- Այսպիսի միտումը շատ վտանգավոր է, որովհետև եթե դա ճիշտ է, եզրակացությունը մեկը կարող է լինել. մենք ուզում ենք՝ մեր կրթական համակարգում, դպրոցահասակ տարիքից սկսած կտրել մեր ազգային հիմքից և տալ այնպիսի արժեքների համակցություն, որը մեղմ ասած կարող է բերել ապազգային քաղաքացու դաստիարակմանը, ով լինելու է ընտրող և ընտրելու է այն իշխանությանը, որը հետո կառավարելու է տվյալ երկրում։ Այսինքն` ունենալու ենք ոչ ազգային, ազգային հիմքից կտրված, ազգային արժեքային համակարգին չտիրապետող քաղաքացիների խումբ։ Եթե այս միտումը հստակ դրված է, իսկ մենք տեսնում ենք, որ քայլերի հաջորդականությունը գոնե դրանց հասարակական ընկալումը բերում է այդ մտավախությանը։ Նախագծում դա հստակորեն գրված չէ։ Այնտեղ հնարավորություն է տալիս կրթական հաստատություններին ինքնուրույն որոշումներ կայացնել որոշակի տեղաբաշխումներ կատարել։ Պետք է լինեն պետական այնպիսի չափանիշներ, որոնց անհրաժեշտ չէ ձեռք տալ։ Դրանց դասավանդման մեթոդաբանությունը մշակել, մասնագետներին ներգրավել, որպեսզի ազգային հիմքից չկտրվենք, որովհետև էլ ո՞ր երկիրը, եթե ոչ Հայաստանը պետք է մտածի հայոց լեզվի, հայոց պատմության և մնացած հայագիտական առարկաների մասին ինչպես դպրոցում, այնպես էլ ԲՈՒՀ-երում։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից