Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Շատ վտանգավոր միտում է. այն կարող է բերել ապազգային քաղաքացու դաստիարակմանը. Փորձագետ 07/06/2020   19:36  |  Հարցազրույց

Մենք չափորոշիչներ կամ հայեցակարգ մտածելիս պետք է հասկանանք, թե կրթական համակարգում ինչպիսի քաղաքացի ենք ուզում դաստիարակել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց կրթության փորձագետ, Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար Ատոմ Մխիթարյանը։

Վերջինս գտնում է՝ կրթական համակարգը միայն գիտելիքները փոխանցելու տեղ չէ։ Այն նաև դաստիարակության տեղ է, և այսօրվա մեր կրթական համակարգում մենք ձևավորում ենք վաղվա քաղաքացուն ու մտավորականին, որի գաղափարները և արժեքները պետք է թելադրող դառնան հասարակական հարաբերություններում։ Ըստ փորձագետի՝ սա է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հետ կապված հիմնական պատճառը և անհանգստության հիմքը։ Հարկավոր չէ կրթական համակարգում անել այնպիսի փոփոխություններ անել, որոնք երեխաներին կկտրեն իրենց ազգային հիմքից և կդարձնեն ապազգային տարրեր, որոնք ո՛չ պատմական հիշողություն ունեն,  ո՛չ իրենց արժեքներին են ծանոթ։ Ատոմ Մխիթարյանը նշեց, որ եթե մեկ առարկա դուրս է գալիս, պետք է հասկանալ այն գիտելիքները, հմտությունները և կարողությունները, որ հաղորդվում էր այդ առարկայի միջոցով, արդյո՞ք դրան փոխարինող ինչ-որ բանով դա հաղորդվելու է, թե ոչ։

- Պարոն Մխիթարյան իսկ մինչ այս ըստ Ձեզ՝ հայոց եկեղեցու պատմություն առարկան իր նպատակին ծառայե՞լ է։ Արդյոք դրա դասավանդումը մինչ այսօր արդյունավետ է եղել։

- Այդտեղ էլ կա ճշմարտության հատիկ, որովհետև կան մյուս կողմի դժգոհությունները, բայց ինչպես դասավանդելը հարցի մյուս կողմն է, որովհետև լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ նախարարությունը պետք է չափորոշիչները սահմանելիս հասկանալի դարձնի հիմնական շահառուներին՝ ծնողներին, աշակերտներին, մտավորականությանը։ Մենք ավելի լայն պատկերը պետք է վերցնենք և նրանում դիտարկենք, թե եկեղեցու պատմությունը կամ հայ ժողովրդի պատմությունն ինչպիսի դերակատարում պետք է ունենա քաղաքացու և ապագա մտավորականի ձևավորման գործում։

-Բայց նաև նշվում է, որ հայոց եկեղեցու պատմություն առարկան հնարավոր է ներառվի հայոց պատմության առարկայի մեջ

-Դա ևս տրամաբանությանը շատ մոտ է, որովհետև դրանք, ըստ էության, զուգահեռ ընթացող առարկաներ են և կարելի է ինտեգրել, բայց այստեղ ամենակարևոր հարցն այն է, որ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ, հատկապես կրթության ոլորտում, անհրաժեշտ է լայն քննարկումներ ծավալել։ Ինչպիսին այսօր դպրոցում դաստիարակում ենք երեխաներին, այնպիսի հասարակություն էլ կունենանք վաղը։ Այս դեբատին պետք է մասնակցեն հասարակական լայն խմբերի ներկայացուցիչներ։ Պետք է ներգրավված լինեն և՛ ծնողները, և՛ մասնագետները, և՛ ուսուցիչները, ինչպես նաև եկեղեցին։ Մտավախությունն այն է, որ կայացնում են որոշումներ, որտեղ ընդգրկված չէ կամ հաշվի առնված չէ լայն հասարակության կարծիքը։

-Չափորոշիչների վերաբերյալ Ձեր և մյուս մասնագետների հետ քննարկումներ չե՞ն եղել

-Քննարկումներ չեն եղել, դրանում ներգրավված չեն եղել մասնագետներ, ուսուցիչներ, ծնողներ, մտավորականներ։ Չեմ կարծում, որ ԳԱԱ-ի գիտնականները, որոնք ընդգրկված են հատկապես պատմության ոլորտում, ներգրավված են եղել  այդ չափորոշիչների քննարկման ընթացքում։ Բայց հիմա էլ ուշ չէ, կարելի է գոնե հիմա ներգրավել այդ լայն հասարակությանը, քննարկումներ ծավալել և անպայման հաշվի առնել բոլոր կարծիքները։

- Միայն Դուք չէ, որ բողոքում եք մասնագիտական քննարկումներից բացակայությունից։ Մի շարք այլ ոլորտների մասնագետներ ևս նշում են, որ նախագծերը մշակվում են, սակայն մասնագետների հետ չեն քննարկում դրանք։ Ի՞նչ եք կարծում, միտումը ո՞րն է։

- Սա, կարելի է ասել, ներկա որոշում կայացնողների ձեռագիրն է արդեն դառնում, որովհետև առաջին դեպքը չէ, երբ որոշակի շատ կարևոր որոշում ընդունելուց հետո նոր փաստի առաջ ենք կանգնում ու սկսում քննարկել այն, ինչ եղել է։ Սա դարձել է ձեռագիր, որը պետք է մերժել և սա էլ թող զգաստության կոչ լինի, որպեսզի հնարավորություն տրվի իսկապես կրթության ոլորտում յուրաքանչյուր որոշում կայացնելուց առաջ հաշվի առնել հիմնական շահառուների կարծիքը։

- Խոսք է գնում հայոց լեզու և գրականություն դասաժամերի կրճատման մասին դպրոցներում, այն դեպքում, երբ ԲՈՒՀ-երի ծրագրից հանելու ժամանակ որպես հիմնավորում նշվում էր դպրոցում այդ առարկաների պատշաճ ուսումնասիրությունը։

- Այսպիսի միտումը շատ վտանգավոր է, որովհետև եթե դա ճիշտ է, եզրակացությունը մեկը կարող է լինել. մենք ուզում ենք՝ մեր կրթական համակարգում, դպրոցահասակ տարիքից սկսած կտրել մեր ազգային հիմքից և տալ այնպիսի արժեքների համակցություն, որը մեղմ ասած կարող է բերել ապազգային քաղաքացու դաստիարակմանը, ով լինելու է ընտրող և ընտրելու է այն իշխանությանը, որը հետո կառավարելու է տվյալ երկրում։ Այսինքն` ունենալու ենք ոչ ազգային, ազգային հիմքից կտրված, ազգային արժեքային համակարգին չտիրապետող քաղաքացիների խումբ։ Եթե այս միտումը հստակ դրված է, իսկ մենք տեսնում ենք, որ քայլերի հաջորդականությունը գոնե դրանց հասարակական ընկալումը բերում է այդ մտավախությանը։ Նախագծում դա հստակորեն գրված չէ։ Այնտեղ հնարավորություն է տալիս կրթական հաստատություններին ինքնուրույն որոշումներ կայացնել որոշակի տեղաբաշխումներ կատարել։ Պետք է լինեն պետական այնպիսի չափանիշներ, որոնց անհրաժեշտ չէ ձեռք տալ։ Դրանց դասավանդման մեթոդաբանությունը մշակել, մասնագետներին ներգրավել, որպեսզի ազգային հիմքից չկտրվենք, որովհետև էլ ո՞ր երկիրը, եթե ոչ Հայաստանը պետք է մտածի հայոց լեզվի, հայոց պատմության և մնացած հայագիտական առարկաների մասին ինչպես դպրոցում, այնպես էլ ԲՈՒՀ-երում։

 

Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:46 28/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱյլևս չի լինելու անբավարար գնահատականային շեմ. ԿԳՄՍ նախարարի տեղակալ
20:03 25/06/2020  |  Առողջություն«Սա մարդու իրավունքների ոտնահարում է՝ խղճի ազատության իրավունքի կոպիտ խախտում». Մոլերն ու ակումբները բացվել են, եկեղեցու դռները՝ ոչ
19:58 19/06/2020  |  ԿորոնավիրուսԼիտվայից Հայաստան է ժամանել լիտվացի բուժաշխատողների և փորձագետների առաքելությունը
23:57 22/05/2020  |  Միջազգային լրահոսԹրամփը կոչ է արել հնարավորինս արագ բացել բոլոր եկեղեցիները
00:03 21/05/2020  |  ԿորոնավիրուսՄոլդովայում եկեղեցին հայտարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի միջոցով չիպավորման սպառնալիքի մասին. Ինտերֆաքս
19:28 24/04/2020  |  ԼՐԱՀՈՍԽորհրդանշական է, որ երբ ցանկանում են մեզ՝ հայերիս, ոչնչացնել, սկսում են եկեղեցուց. Միքայել Մինասյան
20:47 16/04/2020  |  ԼՐԱՀՈՍՍահմռկում ես, երբ կարդում ես մեր որոշ հայրենակիցների գրառումները. Լիլիթ Գալստյանը՝ կաթողիկոսի դեմ արշավի մասին
00:05 16/04/2020  |  Քրեական խրոնիկոնԻրավագիտության հետ կապ չունեցող, անհիմն, շինծու մեղադրանք է. Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանն իրեն առաջադրված մեդադրանքը չի ընդունում
23:23 15/04/2020  |  ԼՐԱՀՈՍԴարեր ի վեր հայ եկեղեցին ունեցել է ազգապահպան և կառուցողական դերակատարում. Ռուբեն Հայրապետյան
22:13 15/04/2020  |  ԼՐԱՀՈՍԵրեկ ռեժիմը հարձակվեց Առաքելական եկեղեցու, իսկ այսօր՝ Արցախի վրա. Էդուարդ Շարմազանով

Արխիվ

[]