ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մի շարք հիմքեր կան ենթադրելու, որ այս պահին կրիզիսի որոշ լուծումներ կարող է հանգեցնել լ ՍԴ ոչ օրինական կազմի. Օրբելյան 07/06/2020 21:00 | ԼՐԱՀՈՍ
ՍԴ նիստերը որպես այդպիսին, կատարվում են գրավոր ընթացակարգով։ Ինձ հայտնի չէ, որ վաղը բանավոր ընթացակարգով նիստ նշանակված լինի, ինչը ենթադրում է, որ դասական ընկալման իմաստով նիստ չի լինի, հետևաբար՝ պլանավորում եմ նիստին ներկա չգտնվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։
Նշենք, որ վաղը՝ հուլիսի 7-ին նշանակված է ՍԴ նիստ, որի օրակարգում են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ դիմումները։ Ինչպես տեղեկացրել ենք՝ Ռոբերտ Քոչարյանը միջնորդություն է ներկայացրել դիմումից հրաժարվելու մասին, սակայն այն քննարկման առարկա չի դարձվել, քանի որ ՍԴ-ն չի կարողացել ապահովել քվորումը։ Կանխատեսվում է, որ հուլիսի 7-ին նշանակված ՍԴ նիստը ևս չի կայանա՝ կրկին քվորումի բացակայության հիմքով։
Ներկայացված դիմումների ճակատագրին անդրադառնալով՝ Օրբելյանն ասաց, որ մոտ մեկ տարի է, ինչ խոսվում է ճգնաժամ ունենալու մասին, բայց ճգնաժամ, ըստ պաշտպանի, նոր սկսեցինք ունենալ։
«Հիմա ինչ կլինի, այս պահին չեմ ցանկանում կանխատեսել, մեզանից հասնող ամեն ինչ արեցինք, որ գործընթացները մեզ հետ չկապեն։ Ամեն դեպքում՝ ունենք գործընթաց, ունենք դիմում, ունենք դիմումը ետ վերցնելու դիմում, ոչ մեկով, ոչ մյուսով որոշում չի կարող կայացվել՝ առանց քվորումի, ընդ որում՝ մեր դիմումի հիման վրա վերադարձնելու մասին ընթացակարգ՝ առանց նիստի, չկա։ Ինչ-որ մի պահի պետք է այդ խնդիրը լուծվի և որոշում կայացվի և ես հույս ունեմ, որ դա լինելու է օրինական կազմով »,- ասաց Օրբելյանը՝ նշելով, որ, եթե նույնիսկ օրինական կազմով չլինի, ապա դատապաշտպանության գործընթացներում կքննարկվեն գործողությունները։
Նրա խոսքով՝ փաստը մնում է փաստ, որ այս պահին կան ներկայացված դիմումներ և ակնկալում են այդ դիմումներով պատասխան։ Ավելին՝ Օրբելյանն ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանի հիմնական դիմումները շուրջ մեկ տարի է, ինչ ՍԴ-ում է, վարույթը շատ երկար ժամանակ կասեցված է եղել, քանի որ սպասվում էր ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողովի կարծիքները։
«Այդ կարծիքները ստացվել են, որից հետո ՍԴ-ն որոշել է նիստ գումարել, ինչին և հաջորդել է Սահմանադրության հապճեպ փոփոխությունը։ Իսկ թե ինչ զարգացում կունենա, չեմ ցանկանում կանխատեսել, որովհետև հիմա անիմաստ է։ Զարգացմանը համարժեք, համապատասխան իրավական պաշտպանության գործընթաց, գործիքակազմ կկիրառենք պարոն Քոչարյանի իրավունքների պաշտպանության համար»,- ասաց Օրբելյանը։
Ճշգրտող հարցին, թե արդյո՞ք՝ օրինական կազմ ասելով պաշտպանը նկատի ուներ, որ նոր նշանակված դատավորներով ՍԴ կազմը կլինի ոչ օրինական, Օրբելյանը պատասխանեց.«Ես չասացի՝ նոր կամ հին, ես ասացի, որ հույս ունեմ, որ օրինական կազմով, օրինական դատարանի կողմից կկայացվի որոշումը։ Որը կլինի օրինական, հիմա գործընթացների զարգացումից կտեսնենք, այսինքն՝ ես կոնկրետ անձանցով չեմ պայմանավորում դատարանի օրինական կամ ոչ օրինական լինելը, բայց մի շարք հիմքեր կան ենթադրելու, որ այս պահին կրիզիսի որոշ լուծումներ կարող է բերել ոչ օրինական կազմի, բայց դա չի նշանակում նորը կամ հինը։ Ես պարզապես ասացի, որ օրինական կազմով կստանանք դատարանի որոշում՝ կլինի դա հետ վերադարձնելու, թե կլինի, ըստ էության, գործի քննության, դատարանը կորոշի»։
Օրբելյանը նշեց, որ հարցի վերաբերյալ ունի դիրքորոշում, չի ցանկանում որակումներ տալ, բայց քանի որ այժմ քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ, ապա էական է 6-րդ հոդվածի՝ գործն օրինական դատարանի կողմից քննելու հանգամանքը և դատարանի կազմի փոփոխությունը՝ գործով պատասխանողի կողմից կամայականորեն՝ 1/3-րդ-ով առնվազն, ապա կարող է քննարկվել օրինական դատարանի սկզբունքի խախտման տեսանկյունից, իսկ ԱԺ-ն այդ գործով պատասխանող է։
«Իմ գնահատմամբ՝ դատարանի կազմի փոփոխությունը գործի ընթացքում, որը նախատեսված չի եղել օրենքով և հիմք է փոփոխության և դա արվել է պատասխանողի կողմից՝ ի հավելումն ամեն ինչի, կարող է դիտվել 6-րդ հոդվածի խախտում»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ նմանատիպ դեպքեր արդեն քննվել են ՄԻԵԴ-ում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից