ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ամուլսարի պահպանությունը հավասարազոր է Արցախի հարցին»․ Բնապահպան 07/06/2020 11:50 | Բնապահպանական իրավունք
Ամուլսարում մի քանի օր լարված իրավիճակ էր․ «Լիդիան Արմենիան» որոշել էր փոխել իր պահնորդական կազմակերպությունը։ Նոր ծառայության աշխատակիցներն էլ տարածք էին մտել ամբողջ կազմով, զենքերով և դիմակավորված։ Տարածք մուտք գործելիս էլ ծառայության աշխատակիցները մեքենայի տակ էին գցել տարածքում գտնվող շան ձագերից երեքին։
«Փաստինֆո»-ն զրուցել է Ամուլսարի պահպանության համար պայքարող Ջերմուկի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանի հետ և պարզել որոշ մանրամասներ։ Հարցին, թե պահնորդական կազմի փոփոխությունը որևէ միտում ունե՞ր թե ոչ, բնապահպանը պատասխանեց․
«Չեմ ուզում պահնորդական կազմի աշխատանքների մեջ միտում տեսնել, որովհետև սա սովորական գործընթաց է։ Լիդիանի իրավունքն է ինչ-որ պահնորդական կազմակերպության հետ պայմանագիրը խզել և նորը կնքել մեկ այլ պահնորդական կազմակերպության հետ։ Պայմանագիրը վերաբերում է գույքի պահպանմանը։ Նրանք թիկնապահներ կամ թիկնազոր չեն և առավելություն չունեն։ Կատարելու են նույն գործառույթը՝ ինչը նախորդ կազմակերպությունը»։
Ըստ Բունիաթյանի՝ կազմակերպությունն այլ գործառույթ չունի, ցանկացած այլ գործողություն ինքնիրավչություն է։ Ծառայության աշխատակիցները պետք է միայն հսկեն Ամուլսարի գույքը։ Կարծում է՝ գույքը պահպանելու հետ կապված կազմակերպությունը զենք ունենալու իրավունք ուներ, սակայն խնդիրը դրանում չէր։
«Նրանք զենքը կրում էին մի վայրում, որտեղ դրա իրավունքը չունեին։ Այսինքն` համայնքային տարածքում՝ իրենց համար նախատեսված տարածքից դուրս և անմիջապես Ջերմուկ տանող մայրուղու վրա։ Նրանք տարածքում զենք կրելու կամ մահակով շրջելու իրավունք չունեին, որովհետև նրանք ոստիկանության կամ այլ պետական մարմնի ներկայացուցիչ չեն, նրանք ընդամենը մասնավոր պահնորդական կազմակերպության աշխատակիցներ են»,- ասաց Շիրակ Բունիաթյանը։
Հարցին, թե իրենք մտավախություն չունե՞ն, որ արտակարգ դրության պայմաններն օգտագործելով «Լիդիան Արմենիան» կփորձի վերսկսել աշխատանքները, բնապահպանը պատասխանեց, որ իրենք Ամուլսարի պահպանությունը հավասարազոր են համարում Արցախի հարցին։
«Կարծում եմ, որ մեր կառավարությունը այդ հարցին մակերեսորեն չի նայում։ Մենք երկու տարուց ավելի է ասում ենք, որ Ամուլսարի հարցը մեզ համար նույն հարթությունում է, ինչը որ Արցախի հարցը։ Տեսեք՝ արտակարգ դրություն է․ շատ դեպքերում մարդիկ կարող են կորոնավիրուսի կոնտակտավոր կամ մեկուսացված լինել, բայց, կարծում եմ, ցանկացած խելամիտ, հայրենասեր մարդ, որ իմանա օրինակ Արցախում իր կարիքը կա՝ պատրաստակամ կլինի։ Նույն վիճակն էլ արմատավորված է Ամուլսարի հարցում։ Եթե կլինեն արկածախնդիրներ, որ կմտածեն, իբրև կորոնավիրուսի համավարակի հետ կապված մարդիկ կվախենան դուրս գալ, կարծում եմ, դա կլինի իրենց ամենամեծ քաղաքական սխալը»։
Ըստ Բունիաթյանի իրենք ցանկացած սցենարի պատրաստ են, որովհետև Ամուլսարի հարցում կյանք են դրել։
«Ուզում ենք հուսալ, որ մեր կողմից ընտրված կառավարությունը խելամիտ կգտնվի և սցենարի նման զարգացում թույլ չի տա։ Ամուլսարի հարցը ժողովուրդը որոշել է և դա քննարկման ենթակա չէ։ Բազմիցս ապացուցել ենք, որ ցանկացած գործողություն արժանանալու է ժողովրդի ցասումին։ Կառավարությունը պետք է ընդունի, համակերպվի և շարժվի առաջ»։
«Փորձում եմ հավատալ Նիկոլ Փաշինյանի խոսքերին, փորձում եմ հավատալ, որ նա չունի շահագրգռվածություն, որ Ամուլսարում հանք շահագործվի։ Իմ կարծիքով՝ կառավարությունը շատ է երկմտում՝ ունենալով նման լեգիտիմություն, չգիտեմ հիմա ինչ աստիճանի է մնացել առաջվա համեմատ, բայց եկեք համաձայնեք, որ կառավարությունը ունի բարձր լեգիտիմություն, և հանրության մեծ մասը վստահաբար կարող եմ ասել դեմ է Ամուլսարում հանքարդյունաբերությանը։ Հայ ժողովրդի մեջ այլ կերպ է արմատավորվել Ամուլսարի հարցը։ Այս դեպքում կառավարությունը շատ հանգիստ կարող է ուղղակի արագ լեգիտիմացնել ժողովրդի որոշումը» ։
Շիրակ Բունիաթյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ այս պահին Ամուլսարում ծառայությունն իրականացվում է նույն կերպ, ինչպես նախկին կազմակերպության ժամանակ։ Ասում է,- «Կարելի է ասել, որ միայն անունն է փոխվել։ Մինչև այս պահը ժողովրդի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը պահում են և մեն ինչ հանգիստ է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 15:40 Հրդեհ ավտոտնակում
- 11/24/2024 14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում
- 11/24/2024 14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր
- 11/24/2024 11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից