ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրանտ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործն արխիվացվել և ոչնչացվել է, այն չի կարող վերաբացվել. փաստաբան 07/05/2020 12:40 | Քրեական խրոնիկոն
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ Հրանտ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը չէր կարող վերաբացվել, քանի որ գործը, որը քննվել է 1994թ.-ին, սահմանված կարգով արխիվացվել և ոչնչացվել է: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հրանտ Գրիգորյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ 1994թ Աշտարակի նախկին ժողդատարանի կողմից կայացված դատավճռով Հրանտ Գրիգորյանը մեղավոր էր ճանաչվել 1961 թ ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 259.1-րդ հոդվածի «Բ» կետով՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտմամբ Մհեր Պողոսյանին մահ պատճառելու համար և դատապարտվել է ազատազրկման՝ 1 տարի ժամկետով։ Դատավճիռը չի բողոքարկվել ու այն մտել է օրինական ուժի մեջ:
24 տարի անց` 2018թ հուլիսի 12-ին, Էդուարդ Պողոսյանը՝ Մհեր Պողոսյանի որդին, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել` պնդելով, թե իր հայրն իրականում սպանության զոհ է դարձել. 1994 թ ապրիլի 16-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում վիճաբանության ընթացքում սպանել է Հրանտ Գրիգորյանը, սակայն դեպքի հանգամանքները խեղաթյուրելու արդյունքում Գրիգորյանը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման։
Հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծում մտցնելու դեպքի առթիվ, որի նախաքննությունը կատարվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում։ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազ Վ. Հարությունյանի որոշմամբ հարուցվել է վարույթ՝ նոր իհայտ եկած հանգամանքների հիման վրա։
2019թ փետրվարի 20-ին ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ. Հարությունյանի որոշմամբ վերաքննիչ բողոք է ներկայացվել՝ դատավճիռը նոր ի հայտ եկած հանգամանքների հիման վրա վերանայելու համար։ Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է քրեական գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր դատաքննության:
Վերաքննիչ դատարանի որոշման դեմ մայիս ամսին ներկայացվել է վճռաբեկ բողոք` պնդելով, որ չկա որեւէ նոր երեւան եկած հանգամանք ու նոր դատաքննություն սկսվելու դեպքում այն պարզապես կկարճվի:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում պաշտպան Հովհաննես Սարգսյանը Վերաքննիչ դատարանի որոշումը որակեց որպես պոպուլիստական` նշելով, որ դատական ակտում իրավական որևէ փաստարկում գոյություն չունի, չկա որևէ պատճառաբանված միտք, որ առկա է նոր ի հայտ եկած հանգամանքը: Սարգսյանը գտնում է, որ խնդիրը պետք է այլ վայրում փնտրել, որոշումը հիմնված է բացառապես էմոցիաների վրա, այնքանով, ինչքանով ցանկություն է եղել ցույց տալու, որ 25 տարվա վաղեմության դատական ակտ են վերանայել։
«Եթե իմ վճռաբեկ բողոքը չընդունվի վարույթ և գործը գնա առաջին ատյանի դատարան, ինչպես Վերաքննիչ դատարանն է կանխորոշել, կառաջանա քրեադատավարական, իրավական քաոս, որովհետև դատարանի սեղանին չի լինի որևէ փաստական տվյալ և ապացույց , չի լինի քրեադատավարական օրենսգրքով նախատեսված ընթացակարգով ձեռք բերված տվյալներ, որի արդյունքում պաշտպանական կողմը ստիպված կլինի ասել՝ վերցրեք և կարճեք գործի վարույթը, դադարեցրեք քրեական հետապնդումը, ինչն առաջացնելու է իրավական քաոս և առաջ է բերելու սոցիալական անարդարության, որովհետև կիմանանք, որ եղել է ինչ որ դեպք, կիմանանք, որ այդ դեպքի առթիվ վարույթ է հարուցվել, դատական ակտ է կայացվել, հետո այդ գործը վերացվել է, դատական ակտը վերացվել է, բայց հիմքը չկա և ստիպված են լինելու գործի վարույթը կարճել։ Որևէ իրավաբան չի կարչող պնդել, որ առանց քրեական գործի, առանց քրեական գործի վարույթի կարող է ինքը քրեական գործ քննել, մարդու դատապարտել»,- նշեց Սարգսյանը՝ նշելով, որ և դատախազությունն իր բողոքով, և Վերաքննիչ դատարանի որոշումն առաջացրել են իրավական անորոշություն։
«Ջուր պղտորելով մարդ են դատում կամ ուզում են դատել։ Սա՞ է օրենքի և իրավունքի գերակայությունը, եթե սա է, կներեք, ես ճիշտ տեղում չեմ հայտնվել »,- ասաց փաստաբանը։
Սարգսյանը նշեց, որ մահացած Մհեր Պողոսյանի որդու ներկայացրած դիմումի հետ սխալ են վարվել, որովհետև այն ոչ թե պետք է ուղարկվեր ոստիկանություն, այլ՝ դատախազություն, որտեղ պետք է որոշում կայացվեր՝ արդյո՞ք նոր ի հայտ եկած հանգամանքի վարույթ կարող է հարուցվել, թե ոչ։
Անդրադառնալով Գրիգորյանի և տուժողի ընտանիքի անդամների հարաբերություններին՝ փաստաբանը նշեց, որ թշնամական հարաբերություններ չի եղել, ավելին՝ տարիներ շարունակ ֆինանսական օգնություն է ցուցաբերել։
«14 տարի ի վեր անձն ինչ որ նյութական օգնություն է ցուցաբերել։ Կարծում եմ՝ սա և բարոյական է, և նորմալ է և շահարկումների կարիք չկա»,- ասաց նա։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ