ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ Սահմանադրության օր՝ տոն, որը կեղծիքով է ստեղծվել. Անդրանիկ Թեւանյան 07/05/2020 14:29 | ԼՐԱՀՈՍ
1995–ի հուլիսի 5–ին ընդունվեց ՀՀ սահմանադրությունը։ Նույն օրը տեղի էին ունենում անկախ Հայաստանի խորհրդարանական 1–ին ընտրությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը:
«Միայն այն հանգամանքը, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեփական որոշմամբ 2 ժամով ավելացրեց օրենքով սահմանված քվեարկության ժամանակահատվածը, բավական է պնդելու համար, որ սահմանադրական հանրաքվեի ու ԱԺ ընտրությունների արդյունքներն անօրինական էին։ Նաև՝ լեգիտիմ չէին։
Ի դեպ, ԿԸՀ–ի աշխատանքներն այն օրերին փաստացի ղեկավարում էր այդ կառույցի նախագահի տեղակալը՝ ներկայում մարդու իրավունքների պաշտպանությամբ և պետական ինստիտուտների օրինական գործունեությամբ մտահոգ Գագիկ Ջհանգիրյանը։
Կա տեսակետ, որ ընտրակեղծիքների մշակույթը ձևավորվեց հենց 1995 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Կա նաև տեսակետ, որ ավտորիտար համակարգն ու կլանաօլիգարխիկ հարաբերությունները ձևավորվեցին 1995–ի Սահմանադրությամբ, որի թելադրած խաղի կանոններով երկրի նախագահը միակ քաղաքական սուբյեկտն էր, իսկ իշխանության մյուս ճյուղերը՝ նրանից կախված խամաճիկներն էին։ Սրանք հիմնավոր տեսակետներ են։ Նախագահին, փոքրիկ ժամկետային սահմանափակումներից դուրս, տրված էր հնարավորություն առավոտյան սուրճ խմելիս արձակել խորհրդարանը և նշանակել նոր ընտրություններ։ Նախագահից ուղղակիորեն կախված էր գործադիր մարմինը և որ ամենասարսափելին էր՝ դատաիրավական համակարգը։
Ղարաբաղյան շարժման ալիքի վրա իշխանության եկածները ԽՍՀՄ–ից մնացած պետական սեփականության լայնամասշտաբ յուրացման էին պատրաստվում ու բնական է, որ ամեն գնով պահելու էին իշխանությունը։ Սեփականության տեր էին պատրաստվում դառնալ քաղաքական անթրաշները և «ասֆալտի ֆիդային» անթրաշները։ 1995–ին իշխանությունը վերարտադրեցին ընտրակեղծիքներով, 1996–ի նախագահական ընտրությունների ժամանակ՝ ընտրակեղծիքներով ու տանկերով։
1995–ի Սահմանադրությունը փակել էր ժողովրդավարական բնույթի քաղաքական զարգացումների ճանապարհը։
«Իշխանության մուտքը ներսի կողմից է». սա՛ էր գրված 1995–ի Սահմանադրության տողատակերում։ Այսինքն՝ բացառվում էր իշխանական համակարգից դուրս գտնվող որևէ մեկի հաջողությունն ընտրական գործընթացի ժամանակ։
1995–ի Սահմանադրությունը քաղաքական փոփոխություններ նախատեսել էր միայն պալատական հեղաշրջումների կամ այլ տիպի ցնցումների տարբերակով։ Մասնավորապես՝ 1999–ի հոկտեմբերի 27–ի ահաբեկչությունը 90–ականների սկզբում ձևավորված խաղի կանոնների և 1995–ի Սահմանադրությամբ ՀՀ–ի տակ դրած ականների պայթյունների հետևանք էր։ Մեր երկրի թշնամիները պարզապես օգտվեցին այդ ականներից՝ գլխատելով օրենսդիր ու գործադիր մարմինները։
Այս ամենի հիմնադիր հայրերը սսկվելու փոխարեն դեռ վխտում են մեր քաղաքական դաշտում, իսկ իրենց արտադրական թափոնն էլ այսօր հայտնվել է իշխանության ղեկին ու բռնաբարում է օրենսդրական դաշտը մոլագարի պես։ Սա ցինիզմ է, փարիսեցիություն և անբարոյականություն միաժամանակ։
Քանի դեռ մեր հասարակությունը հանդուրժում է այսպիսի լկտիությունը, նորմալ պետություն չի ունենալու։
Մեր խնդիրը սահմանադրական նորմալ կարգ ձևավորելն է, այլ ոչ թե այն վերականգնելը, ինչպես ոմանք են պնդում։ Ինչը՞ վերականգնենք։
Հ.Գ.։ 2015–ի Սահմանադրությունը նույնպես ականապատեց ՀՀ–ն, ինչի արդյունքում ստացանք այսօրվա իրականությունը։
Մենք բազմիցս էինք զգուշացնում, որ 2015–ի Սահմանադրությունը հանգեցնելու է ֆորսմաժորային զարգացումների, սակայն ոմանց թվում էր, թե դա իրենց հետ չի պատահի։ Պատահեց։ Իրենք կրակն ընկան։ Իրենք դեռ մի կողմ, Հայաստանը կրակի մեջ հայտնվեց։ Քաղաքական փոփոխությունները, հետևաբար, ազգային անվտանգության խնդիր են դառնում», - գրում է քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ