ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստորեն Դըմփ-Դըմփ-Հուն՝ Էրդողանն էր կազմակերպել. հոգեբան 07/05/2020 16:04 | ԼՐԱՀՈՍ
Հիշում եք չէ՞, դեռևս 2018 թվականին ես ասում էի, որ այս հեղաշրջումը ֆինանսավորում է պանթուրքիստական ուժերի կողմից և սպասարկում է նրանց շահերը։ Այս խոսքերով է սկսել իր ֆեյսբուքյան գրառումը հոգեբան Միհրդատ Մադաթյանը:
«Եվ այսպես, Հայաստանի վրա հարձակման պանթուրքիստական այս ծրագիրը, որի կարևոր մաս է կազմում Նիկոլ Փաշինյանը, մշակվել և պատրաստվել էր 2000 թվականի օգոստոսի 15-ից, և կոչվում է` «TSK Altay Harekât Planlama Direktifi»: Թուրք զինվորականների շրջանում այս ծրագիրը կարճ կոչվում էր «Ալթայ»՝ կարծես նախանշելով այս ծրագրի իրական և հեռահար նպատակը:
Այս փաստացի, սենսացիոն նյութերը պատահական են հրապարակվել: Բացահայտումը տեղի է ունեցել հետևյալ կերպով՝ թուրք-շվեդական «Nordic Monitor»-ի տեղեկությունների համաձայն, երբ քննվում էր 2016 թվականի զինվորական հեղաշրջման փորձը, Անկարայի դատախազ Սերդար Կոչքունը, ուսումնասիրելով թուրքական բանակի գլխավոր շտաբի փաստաթղթերը, պատահական է այն հայտնաբերել և անփութության պատճառով մոռացել է հեռացնել այդ փաստաթղթերը մեղադրական գործերի փաթեթից: Իսկ երբ այն հրապարակվեց՝ երկու շաբաթ առաջ, Թուրքիայի իշխանությունները մաքսիմալ ձևով այսօր փորձում են կոծկել այս սկանդալը, որպեսզի ավելի լուրջ գաղտնի տեղեկության արտահոսքերը հնարավոր լինի կանխել:
Ինչու՞մ է այս ծրագրի բուն նպատակը։ Ըստ «Ալթայ» ծրագրի և «Օգուզթուրուկ» օդային գործողությունների ծրագրի, Հայաստանում անհրաժեշտ էր հրահրել ցնցումներ՝ սկսած 2000 թվականից, իսկ Թուրքիան պիտի «աշխատեր» Հայաստանի քաղաքական դաշտում երեք ուղղություններով՝
1. Միջնորդավորված քարոզ տանել, որ «ղարաբաղցիները հայեր չեն» և Հայաստանի ժողովուրդը տառապում է ղարաբաղցիների պատճառով՝ հայտնվելով շրջափակման մեջ: Իսկ ղարաբաղյան պատերազմի հայ հերոսներն շարքային հանցագործներ և թալանչիներ են:
2. Միջնորդավորված քարոզ տանել, որ Հայաստանի բոլոր դժբախտությունները գալիս են Մոսկվայից: Որ պետք է հրաժարվել ռուսական ռազմաբազաներից և փորձել «լեզու գտնել» հարևանների հետ, որպեսզի շրջափակումը վերանա և մարդիկ սկսեն լավ ապրել: Փչացնել հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ուղղություններով:
3. Այս քարոզի հետ զուգահեռ, կազմաքանդելով հայ-ռուսական ռազմական միասնական համակարգը, պիտի ուժեղացվեին ադրբեջանական զինված ուժերը: Որպեսզի վերջիններս կարողանային ինքնուրույն ռազմական գործողություններ իրականացնել ադրբեջանա-ղարաբաղյան սահմանի երկանքով:
Ավելին, նախատեսվում էր, որ ինչ-որ պահի Զանգեզուրի ուղղությամբ պիտի հարվածներ տրվեին նաև Նախիջևանի կողմից, այդ թվում նաև թուրքական ռազմաօդային ուժերի կողմից՝ քրդական ահաբեկիչներին հետապնդման պատրվակով:
Ինչպես տեսնում եք Նիկոլ Փաշինյանը հետևողաբար իրականացնում է այս ծրագիրը արդեն 2 տարի շարունակ և թուրքերի տեսանկյունից լուրջ հաջողությունների է հասել։
Այս փաստաթղթի մասին բարձրայնել է նաև Գարո Փալյանը, հարցնելով Թուրքիայի կառավարությանը, այդ ծրագրերի մասին, մտահոգություն հայտնելով ու պահանջելով, որ Թուրքիայի կառավարությունը պարզաբանումներ տա այս պարագայով՝
https://www.ermenihaber.am/…/Paylan-Ermenistan-Ermen…/171175
Ելնելով վերը նշված փաստաթղթից ակնհայտ երևում է, թե ինչ արդյունքների են հասել թուրքերը Հայաստանի ուղղությամբ, հատկապես, հիբրիդային պատերազմ իրականացնելու առումով։ Ժամանակագրությունը կարելի է կազմել հետևյալ կերպ՝
1. Առաջին փորձը կատարվեց հոկտեմբերի 27-ից հետո, Հայաստանը փորձելով գցել ցնցումների մեջ, հրահրելով քաղաքացիական պատերազմ։ Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ դա նրանց չհաջողվեց։
2. Օգտագործելով հիբրիդային պատերազմի բոլոր գործիքները թուրքերը կազմակերպեցին 2008-ի մարտի մեկի դեպքերը, ինչը նույնպես ձախողվեց նույն՝ Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ: Ի միջի այլոց, այդ Թուրքական պլանի ձախողման համար, այսօրվա իշխանությունները, որոնք ակնհայտ սատարում են այդ թուրքական ստրատեգիային հենց, դատում են ՀՀ երկրորդ նախագահին։ Ինչի՞ համար... ԱՅՈ, ԱՅՆ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՀԱՆՁՆԵՑ ԹՈւՐՔԵՐԻՆ, ինչը հիմա հաջողությամբ անում են իրենք։ Եկեք հիշենք, որ ձեռքի տակ ունենալով «հարմար» քաղաքական գործիքակազմ, ընդդիմադիր դաշտը համարյա թե պարտադրում էր ՀՀ երրորդ նախագահին համակերպվել այն մտքի հետ, թե առանց Արցախի հարցում զիջումներ անելու՝ հայ-թուրքական սահմանը չի բացվելու և երկու երկրների հարաբերությունները չեն բարելավվելու:
3. 2008-ից հետո, թուրքական կողմին հաջողվեց մեր երկրում ստեղծել իսկական «համաթուրքական ցանց», որի միջոցով իրականացվում էր հիբրիդային պատերազմ Հայաստանի պետականության դեմ: Թուրքիայի հետախուզական ծառայությունները ակտիվ աշխատելով Հայաստանում բերեցին հաջորդ քայլերին։ Ովքե՞ր էին այդ ցանցի ակտիվ ներկայացուցիչները՝ դատեք ինքներդ։
4. 2016 թվականի հուլիսին ՊՊԾ գնդի հայտնի միջադեպի շնորհիվ թուրքական գաղտնի ծառայությունները հույս ունեին վերջապես իրագործել իրենց պլանի առաջին մասը և քաղաքացիական պատերազմ հրահրել Հայաստանում։ Դա էլ չստացվեց, սակայն դեռևս այն ժամանակ էքսպերտները կանխատեսեցին այսօրվա իրադարձությունները, ասելով թե այդ գործողությունները սածիլներն են նրա, ինչ լինելու է ապագայում։
5. 2018 թվականին թուրքական հատուկ ծառայություններին վերջապես հաջողվեց իրագործել «Ալթայ» պլանի առաջին և երևի թե ամենադժվար և ամենակարևոր մասը՝ իշխանության բերելով մեղմ ասած «իրենց հարմար» կադրերի, պայման դրեցին նրանց առջև կամայական գնով ձերբակալել իրենց համար միակ անցանկալի կերպարին՝ Ռոբերտ Քոչարյանին, ով տարիներ շարունակ ի ցույց էր դրել իր հայրենասիրությունը և ոչ մեկ անգամ խափանել այս հայադավ պլանի իրագործումը։
Հիմա դուք կհարցնեք՝ իսկ ո՞րն է նպատակը։ Նպատակը՝ մինչև 2021 թվականի մարտ ամիս լիովին կազմաքանդել հայաստանյան պետականությունը, որպեսզի մոսկովյան 1921 թվականի ռուս-թուրքական համաձայնագրին ընդառաջ, Թուրքիան՝ Մոսկվային կարողանա պարտադրել Հայաստանի մասով բոլորովին այլ ծրագիր, որտեղ հայկական չեն լինի ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Զանգեզուրը:
Հիմա եկեք գանք այն բոլոր, իրոք բողոքո՛ղ մարդկանց, ովքեր ԱԿԱՄԱՅԻՑ մասնակցել են այս թուրքական ծրագրին և իրենց լուման են ունեցել Հայաստանի վաճառքով զբաղված այսօրվա իշխանությունների ազգադավ գործողությունների մեջ։ Ես հասկանում եմ, որ Ձեր մղումները, որի արդյունքում որոշ ԴՈՒՐՍՊՐԾՈՒԿՆԵՐ հեղաշրջում արեցին, իրոք շատ ազնիվ էին և Դուք ոչ մի այլ նկատառում չեք էլ ունեցել։ Բայց հիմա, երբ ամբողջ աշխարհով մեկ ակնհայտ ակնարկվում է այս իշխանությունների անմիջական կապը Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ, մի՞թե ուզում ԵՔ դառնալ այն երկրորդ «յաթաղանը» որը 1915 թվականի եղեռնի պես կտրելու է անմեղ հայերի վիզը... Կարո՞ղ եք վերջապես հասկանալ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը ամեն կերպ աջակցել են Արցախն ու Զանգեզուրը հանձնելու այս ազգադավ ծրագրին և այն, որ մինչ այսօր դա տեղի չի ունեցել, ազգովի պարտական ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ում «բանտարկությունն ու մահը» տենչում են Ձեզանից շատերը։
P.S. Ի հակառակ թուրքերի և այսօրվա իշխանությունների հայտարարում եմ՝ ԵՍ ՂԱՐԱԲԱՂՑԻ ԵՄ, հոգեպես և էությամբ...»,- գրում է հոգեբանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից