ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Իշխանությունները նախապատրաստվում են Ամուլսարի հանքի շահագործմանը». Վահագն Վարագյան 07/04/2020 14:50 | ԼՐԱՀՈՍ
«Ջերմուկցիների ու տարածաշրջանի բնակչության տրամադրվածությունը միանշանակ է՝ հանքը չպետք է շահագործվի, - «Փաստինֆոյի» հետ զրույցում ասում է կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Վարագյանն՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման հարցի շուրջ վերջին օրերին ծագած լարվածության թեմային, որն աստիճանաբար նոր թափ է հավաքում։
Պահնորդական ծառայություն մատուցող նոր ընկերության մուտքը պահպանվող տարածք գրգռել է բնապահպանների, ջերմուկցիների և տարածաշրջանի ապագայով մտահոգ քաղաքացիների զայրույթը, ասում է մեր զրուցակիցն ու հավելում, - դեռևս երկու տարի առաջ այս իշխանությունները հեղափոխական հարթակներից հայտարարում էին, որ հանքը չի շահագործվելու։ Այդ խոստումը կատարելու լավագույն քայլը կլիներ թերևս ռեալ գնահատականներ հնչեցնելն այն մասին, թե հանքի շահագործումը ինչպիսի վնասներ կհասցնի թե՛ տարածաշրջանին, թե՛ բնությանը, թե՛ բնակիչների առողջությանը, ինչը այդպես էլ չհնչեց։ Արդեն պարզ է, որ նրանց տված որևէ խոստում այդպես էլ իրականություն չդարձավ և Ամուլսարի խնդիրը նույնպես բացառություն չի լինելու։ Այն, որ իշխանությունները տրամադրված էն ամեն գնով շահագործել հանքը տեսանելի է դառնում տարածքային ուժային կառույցներում կատարվող փոփոխություններից։ Հիմա երկիրը տնտեսական կոլապսից փրկելու նպատակով այս իշխանությունները որոշումներ են կայացնելու՝ փորձել այդ հարցը լուծել բնության հաշվին, ինչն աղետալի հետևանքների առաջ է կանգնեցնելու շրջակա միջավայրը»։
Մեր հարցին՝ հնարավո՞ր է լարվածության աճի դեպքում ուժայինները բախումների գնան, Վահագն Վարագյանը չի բացառում, ավելին՝ նա այդ մասին ահազանգ է հնչեցնում.
«Նոր պահնորդական ընկերության Ամուլսար տեղափոխումը ստուգողական բնույթի աշխատանքներ են, որպեսզի շոշափեն հասարակության տրամադրությունները՝ այդ թվում նաև՝ ջերմուկցիների և առհասարակ տարածաշրջանի բնակչության տրամադրվածությունը։ Ըստ այդ արձագանքի էլ որոշում են կայացնելու, թե որ պահին շահագործեն հանքը։ Բացի այդ, եթե նայեք տարածաշրջանում ուժային կառույցների վերանշանակումներն ու վերադասավորումները, կհասկանանք, որ իշխանական թևը լրջորեն նախապատրաստվում է բախումների պարագայում ուժային լուծումներ և կոշտ հակազդեցություն տալու ուղղությամբ։ Ակնհայտ է, որ իշխանությունները նախապատրաստվում են Ամուլսարի հանքի շահագործմանը։
Դեռևս արտակարգ դրության սահմանման առաջին օրվանից ես ասել եմ, որ, ինչպես 2008 – 2011 թվականների տնտեսական անկման ժամանակ, այնպես էլ հիմա՝ արտակարգ դրության առաջացրած տնտեսական խնդիրների արդյունքում, շրջակա միջավայրը դառնալու է այն «փրկօղակը», որից կախվելով իշխանությունները փորձելու են լուծել պետական խնդիրները, բայց նրանք թող չմտածեն անգամ, որ տնտեսական կոլապսը կկարողանան լրացնել բնության հաշվին։ Փաստացի ունենալու ենք ֆինանսական լուրջ խնդիրներ, և առանց գնահատականներ տալու, թե, ի վերջ, Ամուլսարի շահագործումն ի՞ նչ հետևանքներ է ունենալու և ինչպիսի՞ բնապահպանական ռիսկեր է իր մեջ պարունակում, ինչքանո՞վ են դրանք կառավարելի լինելու, պետությունը գնալու է ուժային մեթոդներով հանքը շահագործելու ուղղությամբ։ Արդյունքում Հայաստանը լինելու է առաջին պետություններից մեկը, որն, ի հաշիվ բնության, փորձելու է զարգացնել իր տնտեսությունը։ Բնականաբար, սա երակարաժամկետ և կործանարար ազդեցություն է ունենալու և՛ շրջակա միջավայրի, և ՛ մարդկանց առողջության վրա»։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
- 11/20/2024 23:57 Երևանում «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին
- 11/20/2024 23:35 Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից