ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայոց լեզվի դասաժամերի կրճատումը թշնամու գործ է 07/04/2020 15:22 | Վերլուծություններ
Եթե դիտարկելու լինենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության /ՀՀ ԿԳՄՍ/ մեջ ներառված ոլորտները, ապա, աներկբա, կհանգենք այն եզրակացության, որ ԿԳՄՍ նախարարության համար այդ ոլորտները ոչ միայն առաջնահերթություն չեն, այլև գոյություն չունեն ընդհանրապես:
Որպեսզի ի սկզբանե հստակ լինի, շեշտենք, որ մենք խոսում ենք բացառապես Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության մշակույթի և սպորտի գերատեսչության մասին, որի փոխնախարարներից մեկն օրերս հպարտորեն հայտարարել է, թե՝ հայերենի ժամերը կպակասեցվեն դպրոցներում, քանի որ, ըստ տվյալ պաշտոնյայի՝ մյուս առարկաների ժամերին էլ սովորողն առնչվում է հայերենին, և ուրեմն, նրա կարծիքով՝ պետք չէ հայոց լեզվին հատկացնել այն ժամաքանակը, որն այսօր գոյություն ունի:
Հիմա, ինչպե՞ս վստահ լինել, որ այս խոսքերն ասող պաշտոնյան հայ է, Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյա, որի հիմնական գործառույթն իր պետության շահով առաջներդվելն է: Իսկ պետություն ասելով մենք առաջին հերթին հասկանում ենք պետական լեզուն, որը Հայաստանում հայոց լեզուն է: Շեշտեմ, որ այն ժամանակ, երբ ԲՈՒՀ-երի ոչ մասնագիտական ֆակուլտետներից հայագիտական առարկաները՝ հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն հանում, կրճատում, խուզում էին՝ այդ անհեթեթ որոշումը լուրջ-լուրջ պայմանավորելով իրենց վարած քաղաքականությամբ, իբրև՝ ԲՈՒՀ-երից հանում ենք, որ հայերենը դպրոցներում ուժեղացնենք, արդեն իսկ պարզ էր, որ տեղի ունեցողը դավադրություն է և այն շարունակություն է ունենալու:
Այսպիսով ներկա ապազգային, արմատից կտրված իշխանության թիրախը հայագիտական առարկաներն են, ԲՈՒՀ-ում լինի, թե՝ դպրոցում:
Ընդ որում, ուշագրավ է, որ տվյալ փոխնախարարը մի տեսակ ի տեղեկություն է հաղորդում հայերենի ժամերի նվազեցման, փոխարենը՝ բնագիտական առարկաների ժամերի ավելացման մասին: Եվ կրկին՝ այս ամենը արտակարգ դրության, կորոնավիրուսի համաճարակի պայմաններում: Այս դեպքում բոլորովին էական էլ չէ, թե հայոց լեզվի որքան դասաժամեր է կառավարությունը զոհաբերում բնագիտական առարկաներին: Էականը վարվող հակազգային քաղաքականությունն է, իսկ այս դեպքում ցանկացած պատճառաբանություն անընդունելի է: Այդ թվում՝ նաև այն, թե այլ՝ ասենք՝ քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա առարկաներն էլ հայերենով են անցնում: Հիմարությու՛ն, ի՞նչ է, խոսքը մայրենի լեզվի՞, թե՞ արագացված անգլերեն սովորելու մասին է: Դեռ հարց է, թե՝ այդ առարկաների մասնագետները հայերենի ինչ գիտելիք ունեն:
Մենք ամեն օր տեսնում և լսում ենք և՛ իշխանության ներկայացուցիչների, և՛ մեր քաղաքացիների հակամշակութային, անգրագետ, գռեհիկ, հայհոյանքներով ու ժարգոնով հագեցած խոսքը սոցցանցերում, հեռուստատեսությամբ, ԱԺ ամբիոնից…
Ընդհանուր առմամբ, պարզ է, որ ներկա իշխանությունը դեմ է այն ամենին, ինչն ազգային է, ինչը պետությունն ամրապնդող, պետություն պահողն է՝ մայրենի լեզու, հայոց պատմություն, Հայ Առաքելական ազգային եկեղեցի:
Հարց է մնում՝ իսկ որո՞նք են այս իշխանությունների առաջնահերթությունները:
Գյուղատնտեսությու՞ն՝, այդ դեպքում, ինչպե՞ս հասկանալ նախարարության փակումը: Զբոսաշրջությու՞ն, անցած շրջանում կառավարությունն ի՞նչ խթանող քաղաքականություն է վարել այս համատեքստում:
Տեղեկատվական տեխնոլոգիանե՞ր, իսկ ի՞նչ է, նախկինում այս ոլորտը առաջնահերթություն չէ՞ր: Ոլորտ, որը համայն աշխարհն է կարևորում: Դեռ 2000-ականներից է այս բնագիծը պետականորեն կարևորվել, առաջնահերթ համարվել և զարգացել: Բայց ոչ՝ ի հաշիվ հայոց լեզվի, հայոց պատմության, ընդհանրապես՝ հայագիտության, որի տերը, կրողը , զարգացնողը մենք ենք՝ հայերս, մեր պետությունն է՝ Հայաստանի Հանրապետությունը:
Ի դեպ, բոլորովին պատահական չէ, որ կառավարության նիստերում օրակարգային հարցերի 95-98 տոկոսը չզեկուցվող հարցեր են, որոնցից ՀՀ քաղաքացին անտեղյակ է: Շատ հարցերի մասին իմանում ենք, երբ բանը բանից անցել է:
Հեղինակ՝ Ա.Ե.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից