ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փակվում և փակման եզրին են հայտնվել լավագույն ռեստորանները 07/03/2020 18:32 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի ռեստորանային բիզնեսը մեծ դժվարությամբ է հաղթահարում կորոնավիրուսային վարակի արդյունքում առաջացած տնտեսական ճգնաժամը։ Շուրջ 4 ամիս ձգվող արտակարգ դրության ռեժիմը զգալի և ծանր հարված է հասցրել բիզնեսի այս ոլորտին, որի արդյունքում առաջ եկած վնասներն արդեն զգացնել են տալիս իրենց։ Այսպիսով, նախօրեին տեղեկություն տարածվեց այն մասին, որ Դիլիջանում գործող հայտնի և սիրված ռեստորաններից մեկը՝ Թավան շուտով կփակվի։ Պատճառը՝ ռեստորանատերն այլևս չի կարողանում վճարել տարածքի վարձավճարը։ Այս մասին նախ գրություն հայտնվեց ռեստորանի ֆեյսբուքյան էջում, որից հետո լուրն անմիջապես քննարկման թեմա դարձավ՝ հատկապես ՀՀ-ում ռեստորանային ոլորտը ներկայացնող և համակարգող անհատների և ընկերությունների կողմից։ Տեղեկությանը մեծ ափսոսանքով արձագանքեցին նաև սիրված ռեստորանի մեծաթիվ հաճախորդները։
Կորոնավիրուսային վարակի և ամիսներ ձգվող արտակարգ դրության արդյունքում ճգնաժամում հայտնված ռեստորանային բիզնեսի խնդիրների մասին «Փաստինֆո» լրատվականը զրուցել է հանրային սննդի ոլորտի փորձագետ, ռեստորատոր Աշոտ Բարսեղյանի հետ։ Ի վերջո ո՞ւր է տանում այս ընթացքը Հայաստանի համար մեծ հաջողություններ գրանցած և եկամուտների զգալի աղբյուր ապահովող ռեստորանային բիզնեսի ոլորտը հարցին մեր զրուցակիցը պատասխանում է. «Եկեք նախ ֆիքսենք հետևյալը՝ կապ չունի ռեստորանը բա՞ց է, թե՞ փակ, միևնույն է՝ մարդկանց հոսքը կտրուկ նվազել է և սա իր հերթին զգացնել է տալիս հետևանքները։ Ոլորտում այս պահին զգալի չափերի հասնող գործազրկություն կա և սա նույնպես անհետևանք չի մնալու»։
Խոսելով ստեղծված իրավիճակի պատճառների մասին, Աշոտ Բարսեղյանն առաջին հերթին անդրադառնում է ամիսներ ձգվող արտակարգ ռեժիմի որոշմանն ու դրա թելադրած պայմաններին. «Ամբողջ խնդիրը նրանում է, որ իրականում տեղաշարժի ոչ մի սահմանափակում չկա, ոլորտի գործունեության մեջ որևէ սահմանափակում նույնպես չկա։ Այս իրավիճակը շատ ռեստորատորների անակնկալի է բերել։ Ստացվում է, որ նրանք կարող են չդադարեցնել իրենց գործունեությունը, բայց շատերը փակվել են։ Մի մասը մտածել է, որ որոշումը բոլորին է վերաբերվում, դրա համար ավտոմատ փակվել են։ Բացի սա, կային ռեստորաններ, որոնք խիստ փոխկապակցված էին տուրիստական հոսքերից և բնականաբար հենց այս ռեստորանները փակ են։ Արդյունքում ոլորտի եկամտաբերությունը վերջին երեք ամսվա ընթացքում կտրուկ ընկել է, իր հետ բերելով նաև գործազրկության մոտ 30 տոկոսի հասնող աճ և, եթե այս տեմպերը շարունակվեն, բնականաբար գործազրկության մակարդն աճելու է, որովհետև ռեստորաններից մի քանիսը փակվել են, որոշներն էլ դեռ չեն ցանկանում այդ մասին բարձրաձայնել, բայց փակվելու որոշում կայացրել են»։
Մեր այն հարցին, թե ի՞նչ են պատրաստվում անել այս իրավիճակում ոլորտը համակարգող ընկերություններն ու անհատները, Աշոտ Բարսեղյանը պատասխանում է՝ մի շարք ռեստորանատերի հետ քննարկել են վիճակը, բոլորն անխտիր մտահոգված են և դեռևս սպասում են իրավիճակից դուրս գալու համար պետության կողմից առաջարկվող հնարավոր ելքերին. «Սպասում ենք պետության արձագանքին, թե ի՞նչ մոտեցումներ ու մեկնաբանություններ են առաջարկելու նրանք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Ամբողջ խնդիրը նրանում է, թե ինչպիսի՞ իրավիճակ է սա՝ ֆորս-մաժորա՞յին, թե հարկադիր պարապուրդ, որովհետև, եթե իրավիճակը որպես ֆորս-մաժոր ես դիտարկում, ապա պայմանագրի համաձայն՝ պարտավորությունների մասով ոչ մեկին ոչինչ պարտավոր չես, իսկ եթե սա հարկադիր պարապուրդ է, ապա պետք է աշխատավարձի 2/3-րդը վճարել, այսինքն՝ ստացվում է, որ ռեստորանի փակված լինելու պատճառով գործատուի վրա հավելյալ բեռ է ավելանում, սրան գումարենք նաև պարետատան սահմանած հակահամաճարակային կանոնների պատշաճ պահպանման համար սանիտարահիգենիկ և անվտանգության համար նախատեսված ծախսը՝ ալկոգելներ, դիմակներ և այլն»։
Մեր այն դիտարկմանը, թե ինչո՞ւ ռեստորանային կայացած ոլորտն այնուամենայնիվ հայտնվեց այսպիսի իրավիճակում և կա՞ր արդյո՞ք սրանից խուսափելու որևէ տարբերակ է հանրային սննդի ոլորտի փորձագետ, ռեստորատոր Աշոտ Բարսեղյանը պատասխանում է. «Պարզապես համակարգում ամեն մեկը պետք է զբաղվի իրեն վերապահված իրավասությունների կատարմամբ, իսկ ի՞նչ է կատարվում մեզ մոտ... Այնպիսի տպավորություն է, որ ռեստորանային ոլորտը հայտնվել է առողջապահության նախարարի վերահսկողության տակ։ Այստեղ լուրջ տնտեսագիտական միտք է պետք, վերլուծություններ են պետք, ի վերջո՝ նայեք դրսի փորձը, չէ որ այս համավարակն ու դրա ստեղծած հետևանքները միայն մեր պետության վրա չեն տարածվել, այլ ողջ աշխարհի։ Թեև, ես ունեմ հավաստի տեղեկություն այն մասին, որ կառավարության վերջին նիստերից մեկի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ տոնով հանձնարարել է Արսեն Թորոսյանին պատշաճ կերպով համագործակցել տնտեսության բոլոր ոլորտները ներկայացնող կառույցների հետ և ճիշտ վերադասավորել համաճարակի արդյունքում համատեղ աշխատելու նորմերը։ Ի վերջո, ես այն համոզման եմ, որ արտակարգ դրությունն այս իրավիճակում վերաբերում է միայն Առողջապահության նախարարությանը, իսկ մնացյալ ոլորտները պետք է անհապաղ, օր առաջ դուրս գան այս կարգավիճակից ու վերադառնան նախկին աշխատանքային ռեժիմն ու առօրյային»։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից