ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միջազգային հեռուստաընկերությունների եթերներում հաղորդավարները դիմակ չեն կրում 07/03/2020 19:00 | ԼՐԱՀՈՍ
Ոստիկաններն այսօր «Արմնյուզ» հեռուստաընկերության դեմ վարչական վարույթ հարուցեցին՝ եթերում դիմակ չկրելու համար։ «Քառյակ մեդիա»-ի գլխավոր տնօրեն Արամ Անտինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հանրային վայրերում դիմակի կրումը պարտադիր դարձնելուց հետո Արմնյուզի հաղորդավարները սկսել են դիմակներով եթեր մտնել մինչ այն պահը, երբ Հեռուստառադիոխորհրդի նախագահ Տիգրան Հակոբյանն ասաց, որ եթերում դիմակ կրելը պարտադիր չէ։
«Տիգրան Հակոբյանը հարցազրույց տվեց 168 ժամին ու փաստով ֆիքսեց, որ դիմակ կրելը եթերում պարտադիր չէ։ Մեր հաղորդավարներն այդ պահից սկսեցին եթերում դիմակ չկրել»,-գրել է Արամ Անտինյանը։ «Փաստինֆո»-ն փորձեց կապ հաստատել ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանի հետ՝ հասկանալու ի վերջո պետք է եթերում դիմակ դնել, թե ոչ և եթե այս դեպքում հեռուստաընկերությունը պարետի որոշումը չի պահել, ապա ինչու ՀՌԱՀ-ը հայտարարությամբ հանդես չի եկել։ Տիգրան Հակոբյանը, սակայն, անգամ չփորձեց լսել մեր հարցերը, միայն ասաց. «Ուրախ եմ, զբաղված եմ» և հեռախոսն անջատեց, չպատասխանելով դրան հաջորդած մեր զանգերին ու հաղորդագրությանը։ Այս պահին էլ ոստիկանները «5-րդ ալիք»-ում են կրկին նույն նպատակով։
«Փաստինֆո»-ն փորձեց ուսումնասիրել համավարակի պայմաններում աշխատող միջազգային լրատվամիջոցների փորձը։ Ընդ որում այն երկրները, որոնք առաջատարն են վարակակիրների և մահացածների թվով, եթերում չեն պարտադրում դիմակ կրել։ ԱՄՆ-ում, որտեղ կորոնավիրուսով վարակակիրների թիվն արդեն մոտենում է 3 միլիոնի, իսկ մահացածները՝ 131 486-ն են, հաղորդավարները եթեր են մտնում առանց դիմակի։ Եթերում առանց դիմակի են նաև ռուսական հեռուստաընկերությունների, այդ թվում «Россия», «Россия24» -ի հաղորդավարները։ Իրավիճակը նույնն է նաև Հնդկաստանում, Իտալիայում, Հարավային Կորեայում, որտեղ նույնպես վարակակիրների թվերը բավական բարձր են։ Թե՛ լուրերի թողարկման, թե՛ հաղորդումների ժամանակ որևէ մեկը դիմակ չի կրում։
Այսպիսով միայն Հայաստանում են հաղորդավարները եթեր մտնում դիմակով, այնուհետև հայտարարվում է, որ դիմակը եթերում պարտադիր չէ, եթե պահպանվում է ֆիզիկական հեռավորությունը, սակայն ոստիկանները, միևնույն է, տուգանում են հեռուստաընկերություններին։ Հայտարարությունների և գործողությունների հակասությունները, հստակ պարզաբանում չներկայացնելը լրատվամիջոցի ներկայացուցիչներին շփոթմունքի մեջ է գցել՝ ի վերջո եթերում պե՞տք է դիմակ կրել, թե՞ ոչ։ Ընդ որում նշենք, որ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երաժշտական փոստարկղ» հաղորդման հունիսի 28-ի թողարկման ժամանակ եթերի սկզբում հաղորդավարուհի Սուսաննա Շահինյանը դիմակը հանեց և հաղորդումը շարունակեց առանց դիմակ. «Այսօր ես այստեղ մենակ եմ, տաղավարն ախտահանված է, և մեր աշխատակազմը գտնվում է դիմացի ապակեպատ պատից այն կողմ, պահպանում ենք սոցիալական անհրաժեշտ հեռավորությունը, և ես այժմ առանց դիմակի կսկսեմ իմ ծրագիրը»,-ասաց Սուսաննա Շահինյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ