ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Է՞լ ինչպես լցնել բյուջեն բնակչության հաշվին 07/03/2020 12:19 | Վերլուծություններ
Գույքահարկի մասին ՀՀ օրենքը դեռ չմարսած ու հետկանչած, ՀՀ իշխանությունը համատարած հարկահանության հաջորդ ծրագիրն էլ ունի, որ մտածում է կյանքի կոչել:
Եթե արտասահմանյան տարբեր երկրներում սեփական քաղաքացիներին համատարած հայտարարագելու պրակտիկան բազմաթիվ տարիների փորձառություն ունի, ապա Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման մասին առավել շոշափելի այսօր է կառավարությունը քննարկում: Ընդ որում, այդ քննարկումներին մինչ այժմ հանրությունը եթե անգամ տեղյակ է, ապա հիմնականում՝ ոչ պաշտոնական, մեկից մյուսը փոխանցվելու ճանապարհոսվ: Իսկ ինչպես բոլոր նման դեպքերում՝ շեշտադրումներն ու մոտիվները բացասական են լինում: Ասել է, թե՝ այս նախագիծը դեռ անցնելու ճանապարհ ունի: Ընդ որում, և մասնագիտական , և՛ հանրային քննարկումներով:
Նախ՝ պարզից էլ պարզ է, որ սա նույնպես բնակչության, ժողովրդի հաշվին ՀՀ պետբյուջեն լցնելու հերթական քայլն է, որին, անշուշտ գումարվում է ստվերային եկամուտները գտնել-հայտնաբերելու մոտիվը:
Եվ գիտեք, ո՞րն է ամենաուշագրավը, այս թեմային անդրադառնալիս, մարդիկ հիմնականում շեշտում են, որ կառավարությունն ուզում է նաև դրսից Հայաստան եկող տրանսֆերտները հարկել, ինչն ուղղակի մարդու իրավունքների դեմ քայլ կլինի: Դատեք ինքներդ, ի՞նչ գործ ունի պետությունն այլ պետությունում գումար վաստակած որդու կամ՝ ընտանիքի այլ անդամի՝ իր ծնողին ուղարկած մի քանի կոպեկի հետ, որ գնա գլխին կանգնի:
Իսկական Թումանյանի ,,Չարի վերջը,, ասես լինի, երբ աղվես-աղան անպայման ուզում է հատ-հատ իմանալ, թե կկուն քանի փոքրիկ ձագ ունի:
Սա, թերևս, ամենացցուն անարդարությունը կլինի այս համատեքստում, թեպետ ազատ-ստեղծագործողները նույնպես համատարած հայտարարագրման դեպքում ըմբոստացողներից են լինելու:
Սակայն, թավշյա հեղափոխությանը հաջորդող թավշյա իրականության ողջ զավեշտն այն է, որ իշխանություններն արտերկրից հարյուր-հազարավոր հայերի ներգաղթից, ներդրումային բումից ու դրանով պայմանավորված բազմաթիվ աշխատատեղերից հույսները կտրած՝ նորից եկան կանգնեցին ՀՀ քաղաքացու գլխին:
Մանավանդ, տարբեր տրամաչափի կոռուպցիոներներին կուլակաթափ անելու հաշվին էլ կարծես բյուջեն դեռ չի լցվում, ամեն դեպքում, նման շոշափելի դրսևորում բյուջեի մասով չի եղել:
Պետությունը ցանկանում է իմանալ իր քաղաքացին ի՞նչ եկամուտ ունի և որտեղի՞ց է այն գոյանում: Ի վերջո, ի՞նչ է ծախսում: Իսկ այս ամենի համար նա հայտարարագիր պիտի լրացնի և մեկ-մեկ տեղեկացնի և՛ եկամուտների, և՛ ստացած նվերների մասին:
Այս ցանկում պիտի հայտնվեն բոլորը՝ ռեպետիտորներից մինչև՝ վարձակալությամբ բնակարաններ ու տարածքներ տվողները, դայակներն ու տնայնագործները…
Հուսով ենք, ընդգրկման առումով բոլոր քաղաքացիներին վերաբերվող այսօրինակ օրենքը մինչ ԱԺ հասնելը ահագին ճանապարհ ունի անցնելու:
Հատկապես, դրսից եկող օգնությունների հարկումը պիտի բացառվի, քանի որ այն արդեն իսկ տվյալ երկրում հարկվել է, բացի այդ էլ՝ պետությունն այս դեպքում դեր չունենալով նույնիսկ շահում է՝ իր քաղաքացին ստացած տրանսֆերտները ծախսում է Հայաստանում:
Համատարած հայտարարագրման միջոցով բյուջեն արագ լցնելու իշխանության ցանկությունը, բնականաբար, դեռ որոշ ժամանակ պիտի սպասի, քանզի համավարակի և սոցիալ-տնտեսական ճգնաժամի ժամանակ նման քայլերը ոչ միայն արդարացված չեն, այլև՝ անընդունելի են:
Հեղինակ՝ Մ. Մինասյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից