ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսօր ոստիկանները այցելել են Արմնյուզ հ/ը եւ արձանագրություն են կազմել եթերում դիմակ չկրելու համար. ՀՌԱՀ նախագահ 07/03/2020 21:17 | ԼՐԱՀՈՍ
ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր «Արմնյուզ» հեռուստաընկերություն ոստիկանների այցելությանը:
«Որպես կարգավորող մարմնի ղեկավար, ինձ համար տհաճ է, երբ Ոստիկանությունը այցելում է (անկախ այցելության պատճառներից) ցանկացած հեռարձակողի գրասենյակ: Լավ կլիներ, այդպիսի այցելություններ չլինեին:
Ավելի տհաճ է, երբ այդպիսի այցելությունը քաղաքական շահարկման առիթ է դառնում և մանիպուլյատիվ հնարքներով հիշատակվում է իմ անունը:
Իսկ այժմ բացատրեմ ինչի մասին է խոսքը: Այսօր ոստիկանները այցելել են Արմնյուզ հ/ը և արձանագրություն են կազմել եթերում դիմակ չկրելու համար: Տուգանքը, եթե չեմ սխալվում, 10 հազար դրամ է: Արմնյուզ ռադիոկայանի տնօրեն եւ Արմնյուզ հեռուստաալիքի հաղորդավար Լիկա Թումանյանը (և ոչ միայն նա) եթերում դիմակ չկրելը հիմնավորում է մոտ մեկ ամիս առաջ լրատվականներից մեկին հեռախոսով արտահայտած իմ այն տեսակետով, որ (մեջբերում եմ լրատվականի տեքստից). «Հեռուստաընկերությունների տաղավարներում պարտադիր դիմակով նկարահանում անելու պարետի համապատասխան որոշում չկա՛ որքանով ես գիտեմ»: Խոսքը, բնականաբար, գնում էր մեկ հաղոդավարի մասին (երբ երկուսն են՛ դա պարտադիր է, և այդ պահանջը, կարծես, չի վիճարկվում):
«Որքանով ես գիտեմ»-ը թույլ փաստարկ է, և դա ես օգտագործել եմ, որովհետև ինքս էլ համոզված չէի, որ պարետի որոշումները հստակ պարտադրում են հաղորդավարին եթերում մենակ լինելով դիմակ կրել: Եվ այդ խնդրի մասին բազմաթիվ անգամ հայտնել եմ իմ տեսակետը եւ օրենսդիր, և գործադիր իշխանոությունների ներկայացուցիչներին: Այնուամենայնիվ, հեռարձակողների տնօրենների հետ խոսելիս միշտ խնդրել եմ այդ դիմակը կրել, բացատրելով թե, ինչու է դա անհրաժեշտ: Այդ խնդրանքը (համապատասխան փաստարկներով) հնչել է նաև ԱԺ-ում կայացած լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Հ
Հիշեցնեմ նաև, որ հունիսի 26-ին, այսինքն մեկ շաբաթ առաջ, Կառավարությունը դիմեց կոչով բոլոր լրատվամիջոցներին հետևյալ կարճ հաղորդագրությամբ․ «Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը՝ ևս մեկ անգամ ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել ՀՀ պարետի N 110-Ն որոշման հավելված 16-ի կետ 2-րդի վրա․ «Աշխատատանքային պարտականությունները կատարելիս աշխատակիցները կրում են դիմակներ: Կոչ ենք անում անվերապահորեն պահպանել սահմանված կանոնները եթերում։
Տեղեկացնում ենք, որ կանոնների խախտումը կառաջացնի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն»։
Այս կոչ-զգուշացումից հետո նորից հղում անելը իմ մեկամսյա վաղեմության կարծիքին գնահատում եմ որպես պարզունակ սպեկուլյացիա: Բայց եթե ենթադրեմ, որ ՀՌՀ նախագահի կարծիքը այնքան արժեքավոր է Լիկա Թումանյանի և իմ որոշ այլ գործընկերների համար,և որը պատրաստ եք անվերապահորեն կատարել, նույնիսկ «կռիվ» տալով ոստիկանության եւ պարետատան որոշումների դեմ, ապա ակնկալում եմ ձեր պատասխանատու վերաբերմունքը իմ նախկինում հնչեցրած այլ տեսակետներին, խնդրանքներին եւ հորդորներին:
Այս թեման փակելով, կարծում եմ, որ արդյունավետ կլիներ կազմակերպել հեռարձակողների եւ պարետատան պատասխանատուների հանդիպում, որի ընթացքում կողմերը լսելով միմյանց փաստարկներն ու առաջարկները, կկարողանան գալ վերջնական հայտարարի, նպատակ ունենալով համավարակի դեմ համատեղ պայքարն ու հաղթահարումը:
Իսկ վերջում ամենակարևորի մասին: Ոստիկանության կողմից վարչական վարույթ հարուցելու մասին իր ֆեյսբուքյան գրառումը Լիկա Թումանյանը ավարտում է հետևյալ նախադասությամբ. «Լրատվամիջոցների դեմ արշավը սկսված է»:
Կասկածում եմ, որ արշավները 10 հազար դրամանոց տուգանքներից են սկսվում, հատկապես, որ նախորդ օրը Կառավարության որոշումով մայրաքաղաքային ծածկույթ ունեցող յուրաքանչյուր հեռուստատեսությունին հատկացվեց 250 անգամ ավելի մեծ գումար: Եվ առաջարկում եմ Լիկային (որին շատ եմ համակրում) այցելել ինձ: Կբացեմ արկղների մեջ պահվող իմ պահոցները, որտեղ հարյուրավոր վկայություններ կան մեդիայի դեմ արշավների մասին՛ լուսանկարներ, տեսանյութեր հոդվածներ, դատավճիռներ…:
Կտեսնի ավիրված խմբագրություններ, այրված մեքենաներ, հարկային տեռորի մասին վկայող որոշումներ, առգրավված համակարգիչներ, տասնյակ ծեծված լրագրողների պատկերներ, քրեական գործերի պատճեններ (երկուսն իմ դեմ 2000 թ.), ազատազրկված լրագրողների երեխաների նամակներ, մարտի 1-ից հետո փակված լրատվամիջոցներ, խեղված ճակատագրեր…: Եվ այդ ամենին ծանոթանալուց հետո մեկ գավաթ գինիյով կմաղթենք մեզ բոլորիս, որ այլևս «Լրատվամիջոցների դեմ արշավը» լինի միայն այսպիսին՛ 10 000 դրամ տուգանքով….
Լիկա Թումանյան ջան, կգա՞ս,»,- գրել է Հակոբյանը։
Ի պատասխան Տիգրան Հակոբյանի գրառմանը Լիլիթ Թումանյանն արձագանքել է.
«Ինչ կգրեի ես այսօր, եթե ես լինեի ՀՌԱՀ նախագահ
“Եթերում դիմակ կրելու եւ Արմնյուզ հ/ը վարչական տույժի ենթարկելու վերաբերյալ
Որպես կարգավորող մարմնի ղեկավար, ինձ համար տհաճ է, երբ Ոստիկանությունը այցելում է (անկախ այցելության պատճառներից) ցանկացած հեռարձակողի գրասենյակ: Լավ կլիներ, այդպիսի այցելություններ չլինեին: Ոստիկանությունը լրատվամիջոցներում գործ չունի անելու։ Կրկնում եմ․ ոստիկանությունը ԶԼՄ-ներում գործ չունի անելու։
Բոլոր գերատեսչությունների հարգելի գործընկերներ,
հեռու մնացեք մամուլից, որքան հնարավոր է հեռու։
ԶԼՄ այցելեք միայն այն դեպքում, երբ հարցազրույց եք տալիս, հաղորդագրություն եք տարածում։ Մյուս բոլոր հարցերով դուք կարող եք զանգել, նամակ գրել, հորդորել, դիմել, և ի վերջո․ կամ ես, կա ՀՌԱՀ։ Ցանկացած գերատեսչություն, խնդիր ունենալու պարագայում կարող է դիմել ինձ՝ որպես ոլորտը կարգավորող մարմնի։ Հակառակ պարագայում, երբ կա այդպիսի մարմին, և այդ մարմնի ղեկավար, որին դուք վստահել եք այս ոլորտի կարգավորումը, նման վարքագիծը նվազագույնը անհարգալից է իմ և իմ ղեկավարած կառույցի նկատմամբ։
Երկրորդ․ հարգելի հեռուսաընկերություններ, մինչ այս պահը որոշակի խառնաշփոթ է եղել պարետի կարգադրությունների և ընկալումների հարցում՝ նաև իմ ոչ միանշանակ, խորհրդատվական մեկնաբանության պատճառով։ Բարի։
Ուրեմն այսօր ես հստակեցնում եմ․ այսուհետ եթերում բոլորն անխտիր դիմակ պետք է կրեն։
Սիրելի ԶԼՄ-ներ, հեռուստաընկերություններ,
կոչ եմ անում համախմբված կարգով միավորվել, և միասին ցույց տալ բոլոր գերատեսչություններին, որ մենք ամենապատասխանատու և օրինապաշտ համայնքն ենք, և նման միջադեպի պատճառը միայն հրահանգավորման խախտված գիծն է եղել։ Կանխավ շնորհակալ եմ ըմբռնման համար։
Եվ վերջում կարևոր հավելում․ մեկ անգամ ևս կոչ եմ անում բոլոր գերատեսչություններին ու կառույցներին՝ բացի ՀՌԱՀ-ից, բոլորդ հեռու մնացեք մամուլից։ Հարգարժան ոստիկանություն, ԱԱԾ, ՀՔԾ, ՊՊԾ և այլն, և այլն։ Հասկացեք մի բան․ երբ դուք մտնում եք ԶԼՄ, դա արդեն իսկ քաղաքական գործառույթի է վերածվում։ Չքաղաքականացնելու կոչերն այլևս անիմաստ են։ Երբ ես եմ միջամտում ԶԼՄ-ների աշխատանքին՝ քաղաքական չէ, ոլորտային մասնագիտական է։ Երբ դուք եք մտնում՝ քաղաքական է։ Ականջներիդ օղ արեք։
Տիգրան Հակոբյան ջան, հրավիրում եմ իմ տաղավար, հյուր։ Կգա՞ք»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ