Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ

Փակվում և փակման եզրին են հայտնվել լավագույն ռեստորանները 07/03/2020   18:32  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի ռեստորանային բիզնեսը մեծ դժվարությամբ է հաղթահարում կորոնավիրուսային վարակի արդյունքում առաջացած տնտեսական ճգնաժամը։ Շուրջ 4 ամիս ձգվող արտակարգ դրության ռեժիմը զգալի և ծանր հարված է հասցրել բիզնեսի այս ոլորտին, որի արդյունքում առաջ եկած վնասներն արդեն զգացնել են տալիս իրենց։ Այսպիսով, նախօրեին տեղեկություն տարածվեց այն մասին, որ Դիլիջանում գործող հայտնի և սիրված ռեստորաններից մեկը՝ Թավան շուտով կփակվի։ Պատճառը՝ ռեստորանատերն այլևս չի կարողանում վճարել տարածքի վարձավճարը։ Այս մասին նախ գրություն հայտնվեց ռեստորանի ֆեյսբուքյան էջում, որից հետո լուրն անմիջապես քննարկման թեմա դարձավ՝ հատկապես ՀՀ-ում ռեստորանային ոլորտը ներկայացնող և համակարգող անհատների և ընկերությունների կողմից։ Տեղեկությանը մեծ ափսոսանքով արձագանքեցին նաև սիրված ռեստորանի մեծաթիվ հաճախորդները։ 

Կորոնավիրուսային վարակի և ամիսներ ձգվող արտակարգ դրության արդյունքում ճգնաժամում հայտնված ռեստորանային բիզնեսի խնդիրների մասին «Փաստինֆո» լրատվականը զրուցել է հանրային սննդի ոլորտի փորձագետ, ռեստորատոր Աշոտ Բարսեղյանի հետ։ Ի վերջո ո՞ւր է տանում այս ընթացքը Հայաստանի համար մեծ հաջողություններ գրանցած և եկամուտների զգալի աղբյուր ապահովող ռեստորանային բիզնեսի ոլորտը հարցին մեր զրուցակիցը պատասխանում է. «Եկեք նախ ֆիքսենք հետևյալը՝ կապ չունի ռեստորանը բա՞ց է, թե՞ փակ, միևնույն է՝ մարդկանց հոսքը կտրուկ նվազել է և սա իր հերթին զգացնել է տալիս հետևանքները։ Ոլորտում այս պահին զգալի չափերի հասնող գործազրկություն կա և սա նույնպես անհետևանք չի մնալու»։

Խոսելով ստեղծված իրավիճակի պատճառների մասին, Աշոտ Բարսեղյանն առաջին հերթին անդրադառնում է ամիսներ ձգվող արտակարգ ռեժիմի որոշմանն ու դրա թելադրած պայմաններին. «Ամբողջ խնդիրը նրանում է, որ իրականում տեղաշարժի ոչ մի սահմանափակում չկա, ոլորտի գործունեության մեջ որևէ սահմանափակում նույնպես չկա։ Այս իրավիճակը շատ ռեստորատորների անակնկալի է բերել։ Ստացվում է, որ նրանք կարող են չդադարեցնել իրենց գործունեությունը, բայց շատերը փակվել են։ Մի մասը մտածել է, որ որոշումը բոլորին է վերաբերվում, դրա համար ավտոմատ փակվել են։ Բացի սա, կային ռեստորաններ, որոնք խիստ փոխկապակցված էին տուրիստական հոսքերից և բնականաբար հենց այս ռեստորանները փակ են։ Արդյունքում ոլորտի եկամտաբերությունը վերջին երեք ամսվա ընթացքում կտրուկ ընկել է, իր հետ բերելով նաև գործազրկության մոտ 30 տոկոսի հասնող աճ և, եթե այս տեմպերը շարունակվեն, բնականաբար գործազրկության մակարդն աճելու է, որովհետև ռեստորաններից մի քանիսը փակվել են, որոշներն էլ դեռ չեն ցանկանում այդ մասին բարձրաձայնել, բայց փակվելու որոշում կայացրել են»։

Մեր այն հարցին, թե ի՞նչ են պատրաստվում անել այս իրավիճակում ոլորտը համակարգող ընկերություններն ու անհատները, Աշոտ Բարսեղյանը պատասխանում է՝ մի շարք ռեստորանատերի հետ քննարկել են վիճակը, բոլորն անխտիր մտահոգված են և դեռևս սպասում են իրավիճակից դուրս գալու համար պետության կողմից առաջարկվող հնարավոր ելքերին. «Սպասում ենք պետության արձագանքին, թե ի՞նչ մոտեցումներ ու մեկնաբանություններ են առաջարկելու նրանք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Ամբողջ խնդիրը նրանում է, թե ինչպիսի՞ իրավիճակ է սա՝ ֆորս-մաժորա՞յին, թե հարկադիր պարապուրդ, որովհետև, եթե իրավիճակը որպես ֆորս-մաժոր ես դիտարկում, ապա պայմանագրի համաձայն՝ պարտավորությունների մասով ոչ մեկին ոչինչ պարտավոր չես, իսկ եթե սա հարկադիր պարապուրդ է, ապա պետք է աշխատավարձի 2/3-րդը վճարել, այսինքն՝ ստացվում է, որ ռեստորանի փակված լինելու պատճառով գործատուի վրա հավելյալ բեռ է ավելանում, սրան գումարենք նաև պարետատան սահմանած հակահամաճարակային կանոնների պատշաճ պահպանման համար սանիտարահիգենիկ և անվտանգության համար նախատեսված ծախսը՝ ալկոգելներ, դիմակներ և այլն»։

Մեր այն դիտարկմանը, թե ինչո՞ւ ռեստորանային կայացած ոլորտն այնուամենայնիվ հայտնվեց այսպիսի իրավիճակում և կա՞ր արդյո՞ք սրանից խուսափելու որևէ տարբերակ է հանրային սննդի ոլորտի փորձագետ, ռեստորատոր Աշոտ Բարսեղյանը պատասխանում է. «Պարզապես համակարգում ամեն մեկը պետք է զբաղվի իրեն վերապահված իրավասությունների կատարմամբ, իսկ ի՞նչ է կատարվում մեզ մոտ... Այնպիսի տպավորություն է, որ ռեստորանային ոլորտը հայտնվել է առողջապահության նախարարի վերահսկողության տակ։ Այստեղ լուրջ տնտեսագիտական միտք է պետք, վերլուծություններ են պետք, ի վերջո՝ նայեք դրսի փորձը, չէ որ այս համավարակն ու դրա ստեղծած հետևանքները միայն մեր պետության վրա չեն տարածվել, այլ ողջ աշխարհի։ Թեև, ես ունեմ հավաստի տեղեկություն այն մասին, որ կառավարության վերջին նիստերից մեկի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ տոնով հանձնարարել է Արսեն Թորոսյանին պատշաճ կերպով համագործակցել տնտեսության բոլոր ոլորտները ներկայացնող կառույցների հետ և ճիշտ վերադասավորել համաճարակի արդյունքում համատեղ աշխատելու նորմերը։ Ի վերջո, ես այն համոզման եմ, որ արտակարգ դրությունն այս իրավիճակում վերաբերում է միայն Առողջապահության նախարարությանը, իսկ մնացյալ ոլորտները պետք է անհապաղ, օր առաջ դուրս գան այս կարգավիճակից ու վերադառնան նախկին աշխատանքային ռեժիմն ու առօրյային»։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]