Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Հայաստանում առաջին անգամ կատարվել է պետական պաշտոնի նշանակման ենթակա թեկնածուների բարեվարքության ուսումնասիրություն. վարչապետ 07/03/2020   17:55  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ:

Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության  և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրով 2019թ. և 2020թ. 1-ին եռամսյակում կատարման ենթակա միջոցառումների իրականացման վերաբերյալ զեկույցը:  Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ 2019թ. միջոցառումների կատարման վերաբերյալ հաշվետվությունը 2020թ. փետրվարից հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքէջում. 22 միջոցառումից ամբողջությամբ կատարված է 10-ը, մասնակի՝ 12-ը, չկատարված միջոցառում չկա: Կարևոր ձեռքբերումների շարքում նախարարը նշել է՝

2019թ. նոյեմբերին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորումը: Հանձնաժողովը սահմանել է դատավորների թեկնածուների հավակնորդների, ՍԴ դատավորների, ԲԴԽ անդամների թեկնածուների, պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց, ինչպես նաև օրենքով սահմանված այլ անձանց բարեվարքության ստուգման կարգավորումները, ձևավորվել են համապատասխան օրենսդրական հենքերը, ներկայում իրականացվում է դրանց կիրարկման գործընթացը:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կառուցակարգերի օրենքով սահմանումը: Արդեն ավարտին է հասցվել դատախազների թեկնածուների ընտրության փուլը, ովքեր հաջորդ շաբաթվանից կվերապատրաստվեն Արդարադատության ակադեմիայում, և Գլխավոր դատախազության համապատասխան ստորաբաժանումն այս տարվա սեպտեմբերից արդեն կգործի:
Կոռուպցիայի քրեականացման առումով՝ Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերում իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության կառուցակարգերի նախատեսումը:
 

Ռ. Բադասյանը նշել է, որ միջոցառումների մի մասը՝ վարքագծի կանոնների սահմանում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին առնչվող ենթաօրենսդրական ակտերի ընդունում և այլն, կատարվել  է մասնակի, քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշ ձևավորման և ռազմավարությամբ նախանշված իրավական ակտերը մշակվել են, բայց դեռևս չեն հաստատվել: Նախարարը նշել է նաև, որ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի նախագիծը հաջորդ շաբաթ կներկայացվի Վարչապետի աշխատակազմ, իսկ Հակակոռուպցիոն դատարանների մասին օրենքը քննարկվում է շահագրգիռ միջազգային կազմակերպությունների հետ, որից հետո կներկայացվի հանրային քննարկման: Ինչ վերաբերում է 2020թ. առաջին կիսամյակում կատարման ենթակա միջոցառումներին, ներկայում հավաքվում են բոլոր պետական մարմինների կողմից կատարված աշխատանքների միջանկյալ արդյունքները, որոնք հուլիսի սկզբին կհրապարակվեն ԱՆ և Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կայքէջերում:

Վարչապետը հետաքրքրվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կառուցակարգերի ներդրման շրջանակում բարեվարքության ուսումնասիրության գործընթացով: Ի պատասխան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը նշել է, որ 2020թ. հունիսին բարեվարքության մեթոդաբանության հիման վրա Հանձնաժողովն իրականացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց բարեվարքության ստուգում, և ներկայացրել է 26 թեկնածուի բարեվարքության վերաբերյալ եզրակացություն, որից 2-ը եղել է բացասական, 11-ը՝ դրական վերապահումով, իսկ 13-ը՝ դրական։ Շահագրգիռ կառույցների ղեկավարների խոսքով՝ գործընթացն արդյունավետ ընթացք է ունեցել, միաժամանակ շարունակվում է դրա բարելավման ուղղությամբ աշխատանքը:

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ մեր երկրում առաջին անգամ է պետական պաշտոնի նշանակման ենթակա անձանց/թեկնածուների բարեվարքության ուսումնասիրություն իրականացվում, որը կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր բաղադրիչ է: Վարչապետն ընդգծել է, որ հակակոռուպցիոն ուղղությունն արտացոլում է կառավարության քաղաքական կամքը, և նախատեսված միջոցառումների լիարժեք իրականացման համար տրամադրվելու են անհրաժեշտ բոլոր միջոցները: Կառավարության ղեկավարն առաջարկել է լայն իրազեկման միջոցով հանրությանը մանրամասն տեղեկացնել հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքի մասին:

Հաջորդիվ Ռ. Բադասյանը մանրամասներ է ներկայացրել գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգի կատարելագործման, ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրման օրենսդրական փաթեթի վերաբերյալ, որը 2020թ. մարտի 25-ին ԱԺ ընդունած հայտարարագրման համակարգին վերաբերող կառուցակարգերի շարունակությունն է: Մասնավորապես, առաջարկվում է  ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտ, հայտարարագրման ենթակա գույք սահմանել նաև հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող գույքը, ձևավորել հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո կոռուպցիոն ռիսկերի վերահսկման մեխանիզմ, նվազեցնել թանկարժեք գույքի դրամական շեմը, ընդլայնել հայտարարատուների շրջանակը և մի շարք այլ փոփոխություններ:

Մտքերի փոխանակության ընթացքում առաջարկվող կարգավորումները դարձել են քննարկման առարկա, խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները ծախսերի տեսակների, սահմանաչափերի, թանկարժեք գույքի դրամական շեմի և մյուս հարցերի առնչությամբ: Ընդգծվել է համակարգի կատարելագործմանը միտված շարունակական քայլերի կարևորությունը:

Վարչապետը նշել է, որ հայտարարագրման գործուն համակարգի ներդրումը թափանցիկության և հաշվետվողականության ապահովման կարևոր գործիքներից է, և պետք է հետևողական առաջ գնալ այս ճանապարհով:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը ներկայացրել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները: Նա նշել է, որ կատարելագործվել է գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգը՝ հաստատվել է հայտարարագրի նոր ձևանմուշը, հաստատվել են հայտարարագրերի ուսումնասիրության և վերլուծության  մեթոդաբանությունը, ընտրանքի չափանիշները, ընդլայնվել է հայտարարատու հանդիսացող անձանց շրջանակը, հայտարարագիր է ներկայացրել 3568 պաշտոնատար անձ և այլն: Մշակվել են՝ պետական պաշտոններում նշանակման ենթակա  անձանց, դատավորների և դատավորների թեկնածուների, դատախազների և դատախազների թեկնածուների, քննիչների բարեվարքության ստուգման մեթոդաբանությունը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ հանրային ծառայողի և քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնները, պետական կառավարման համակարգում կոռուպցիոն ռիսկերի գնահատման համապարփակ մեթոդաբանությունը։ Իրականացվել են Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կայացման աշխատանքներ՝ գործունեության քառամյա ծրագրի մշակում, աշխատակազմի  ձևավորում և այլն:

Օրակարգի շրջանակում «Իրազեկ քաղաքացիների միավորում» (ԻՔՄ) ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն անդրադարձել է քաղաքական կոռուպցիայի կանխարգելման, այդ թվում՝ քաղաքական և լրատվական գործունեության ֆինանսավորման թափանցիկության հարցերին: Նա ներկայացրել է այս նպատակով ԻՔՄ իրականացրած ուսումնասիրության արդյունքները՝ զանգվածային լրատվության, կուսակցությունների, ընտրական մեխանիզմների ոլորտներում իրավիճակի, առաջարկվող կարգավորումների և գործիքակազմի վերաբերյալ:

Թեմայի առնչությամբ ծավալվել է շահագրգիռ քննարկում: Ֆինանսական թափանցիկության և հաշվետվողականության համատեքստում կարևորվել է իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմների ներդրումը: Կառավարության և ԱԺ ներկայացուցիչներն անդրադարձել են վերոնշյալ ոլորտների բարեփոխումների շրջանակում տարվող աշխատանքներին: Վարչապետը հորդորել է Դ. Իոաննիսյանին առաջարկները ձևակերպել և ներկայացնել Արդարադատության նախարարություն՝ հետագա քննարկման համար:

Նիստում ներկայացվել են նաև առաջիկա նիստերում հանրային կառավարման բարեփոխումներին, ներդրումային քաղաքականության հակակոռուպցիոն մեխանիզմներին և այլ թեմաների անդրադառնալու առաջարկներ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:44 03/07/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Անկախության օրվա առթիվ
12:19 03/07/2020  |  ՎերլուծություններԷ՞լ ինչպես լցնել բյուջեն բնակչության հաշվին
09:57 03/07/2020  |  ՄամուլՓաշինյանը դիտմամբ է իրեն այդպես պահում` հատկապես Վահագն Հովակիմյանի, վերջերս էլ՝ Վլադիմիր Վարդանյանի նկատմամբ . «Իրատես»
09:48 03/07/2020  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանը էլի ցույցեր է հրահրում. «Իրավունք»
09:34 03/07/2020  |  ՄամուլԿարեւոր հարցերն անցկացվում են գաղտնի, գաղտագողի, հանրության աչքից հեռու. «Հրապարակ»
23:59 02/07/2020  |  Միջազգային լրահոսՊուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների հետ
23:27 02/07/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի PR-շչիկի էժանագին կեղծիքներն ու ստերը (լուսանկար). Գագիկ Համբարյան
19:50 02/07/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի հայտարարությունը կարող է քաղաքացիական բախումների պատճառ դառնալ». Արման Վարդանյան
18:42 02/07/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին
17:18 02/07/2020  |  ԼՐԱՀՈՍ«Փաշինյանը հրաժարական կտա». Սարգիս Ավետիսյան

Արխիվ

[]