Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com

Իրավական պետությունը ծաղրանքի է վերածվել.Մելոյան 07/03/2020   16:38  |  ԼՐԱՀՈՍ

Եթե ոստիկանությունը գնահատական է տալիս այն հանգամանքին, որ որևիցե իրավական ակտի ուժով դատավորները չեն կարող վարչական շենք մտնել, ապա համապատասխան մարմինները պետք է նաև համարժեք գնահատական տային այս հակաիրավական գործընթացին, որը տեղի ունեցավ ՀՀ-ում, մասնավորապես՝ ակնհայտորեն Սահմանադրության նորմերի խախտմամբ տեղի ունեցան փոփոխություններ և կյանքի կոչվեց իշխանության կողմից գործածվող եզրույթը՝ «Սահմանադրական ճգնաժամը» ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով ՍԴ-ում տեղի ունեցած միջադեպին։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ այսօր ոստիկանության ծառայողները թույլ չեն տվել ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանին մուտք գործել ՍԴ։ Ոստիկանությունը պարզաբանել է միջադեպը՝ նշելով, որ Սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները դադարեցվել են և նորմի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրելու, որ սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու Սահմանադրական դատարանի վարչական շենք:

Սահմանադրագետը նշեց, որ Սահմանադրական փոփոխությունների հիման վրա դատավորների լիազորությունների դադարեցումը խնդրահարույց է և մի շարք հարցեր են առաջանում՝ արդյո՞ք խախտումներով փոփոխությունների հիման վրա պետք է դատավորների լիազորությունները դադարեցվեն, տեխնիկական տեսանկյունից ո՞ր մարմինն է իրավասու և ո՞ր իրավական ակտի հիման վրա պետք է համարվեն դատավորների լիազորությունները դադարեցված, արդյո՞ք դատավոր Ալվինա Գյուլումյանի վրա տարածվում են այդ փոփոխությունները։ Ըստ սահմանադրագետի՝ պատահական չէ, որ Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ պետք է անցումային ժամանակաշրջան տրամադրվի՝ դատավորների լիազորությունների դադարեցմանը, բացի այդ՝ ի՞նչ ճակատագիր կունենան դատավորների վարույթում գտնվող գործերը։ Նրա խոսքով՝ մի շարք ճգնաժամային իրավիճակների առջև ենք անընդմեջ կանգնելու, ինչպես նաև, դատավորների կողմից իրենց իրավունքների վերականգնման գործընթացում։

«ՍԴ դատավորների լիազորությունները, ինչպես տեսնում ենք իշխանությունն արդեն իրավապահ մարմինների ներգրավմամբ, համարում է դադարեցված, նոր դատավորների նշանակման իրավական հիմքը խնդրահարույց է լինելու, որովհետև հակաիրավական է ։ Խնդրահարույց են լինելու նաև նրանց կողմից կայացված որոշումները»,- նշեց սահմանադրագետը։

Դիտարկմանը, որ դատավորների լիազորությունների դադարեցման հանգամանքը հաստատող որևէ իրավական փաստաթուղթ, արձանագրություն չկա, Մելոյանն արձագանքեց, որ մշտապես դատավորների լիազորությունների դադարեցման հիմքը եղել է ՍԴ կողմից կայացված արձանագրությունը, իսկ այս պարագայում իրավական պետությունը ծաղրանքի է վերածվել, որովհետև զավեշտն այն աստիճան է, որ ԱԺ տարաբնույթ հայտարարություններով փորձում են իրավական գործընթաց կանոնակարգել կամ ԱԺ մամուլի հաղորդագրությունը որպես իրավական հիմք դարձնել՝ այլ սահմանադրական մարմնի դատավորի լիազորության դադարեցման համար։

«Այդ աստիճան նվաստացվել և ստորացվել է մեր իրավական համակարգը, սա իրավական վակխանալիայի է հանգեցնում»,- ասաց Մելոյանը։

Ոստիկանության ծառայողների ներգրավումն սահմանադրագետի համար սպասելի էր. «Ինձ համար սպասելի էր, որ հենց այդ սցենարով պետք է ընթանար գործընթացները, որովհետև մենք ականատես եղանք նոնսենսային իրավիճակի, երբ մեկ օրվա ընթացքում տեղի ունեցավ բարձրագույն օրենքի փոփոխություն և սպասելի էր, որ իշխանությունն ամեն ինչի պատրաստ է՝ բաղձալի վերջնարդյունքին հասնելու համար։ Եթե խախտվում է Սահմանադրությունը, անտեսվում են մեր պետական իրավական հանրության գնահատականները, անտեսվում են միջազգային գործընկերների խորհրդատվական կարծիքները և ամեն գնով ընդունվում են այդ փոփոխությունները, դրա պատճառահետևանքային հաջորդ տրամաբանական քայլը՝ պետք է ուժ գործադրելու միջոցով ամեն կերպ կիրարկեն ակտը»։

Պրակտիկ տեսանկյունից կիրարկելիության խնդրին անդրադառնալով՝ Մելոյանն ասաց, որ դժվար է իրավական դաշտում մեկնաբանելը, որովհետև այն ամբողջությամբ վերածվել է քաղաքական գործընթացի, որովհետև օրենսդիր մարմնի իշխող ուժի կողմից իրականացվեցին հակաիրավական գործընթացներ, ինչն իրավական հարթությունից տեղափոխում է քաղաքական մեկնաբանման դաշտ, որովհետև չի տեղավորվում իրավամեկնաբանման կանոնների և իրավական տեխնիկայի կանոնների մեջ։

«Հասկանում եմ՝ ունենք իրավիճակ, որ արդեն ունենք ընդունված փոփոխություններ և տրամաբանական հարց է ծագում, թե արդյո՞ք դրանք չպետք է կիրարկվեն, բայց հաջորդ տրամաբանական հարցն է ծագում՝ արդյո՞ք պետք է կիրարկվեն Սահմանադրական նորմերի խախտմամբ ընդունված հակաիրավական կարգավորումը »,- ասաց Մելոյանը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:50 03/07/2020  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն ստացել է Ռ. Քոչարյանի գործով քննությունը հետաձգելու մասին ԱԺ ներկայացուցչի միջնորդությունը.քննարկումը կասկածի տակ է
13:33 03/07/2020  |  ԼՐԱՀՈՍՈստիկանությունը վերլուծել ու պարզել է, թե ՍԴ երեք անդամներն իրավունք չունեն մուտք գործելու ՍԴ վարչական շենք
12:16 03/07/2020  |  ՄեկնաբանությունՍԴ-ում ԱԺ ներկայացուցիչը միջնորդել է հետաձգելու հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը
09:52 03/07/2020  |  ՄամուլՍԴ երեք դատավորները չեն գալիս աշխատանքի. Հուլիսի 7-ին նշանակված ՍԴ նիստը կկայանա՞. «Հրապարակ»
18:14 02/07/2020  |  ԼՐԱՀՈՍԹովմասյանն արձակուրդում է, Գյուլումյանն աշխատանքի չի գնում, Խաչատրյանը պարտականությունների կատարումը չի ստանձնում. ՍԴ-ում ճգնաժամը խորանում է
16:44 02/07/2020  |  Քրեական խրոնիկոնՈստիկանության ծառայությունը կրթական հաստատությունների հարակից տարածքներում
16:20 02/07/2020  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՈստիկանությունը հանգստյան օրերին ծառայություն է իրականացնելու տեսարժան վայրերում
09:04 02/07/2020  |  ՄամուլՓաշինյանը մի քանի տասնյակ թեկնածուների անուն միանգամից ջնջել է. «Փաստ»
23:32 01/07/2020  |  ԼՐԱՀՈՍՊետրոս Ղազարյանի հարցազրույցը միակողմանի էր. Մեդիա պաշտպան
09:20 01/07/2020  |  ՄամուլՀայաստանի կառավարման համակարգում ակտիվ տեղաշարժեր են տեղի ունենում. «Փաստ»

Արխիվ

[]