ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պահանջում են պատասխանատվության ենթարկել դատավոր Սիմիզար Հովսեփյանին. Նրա գործողությունների հետեւանքով քաղաքացին զրկվել է բնակարանից 07/02/2020 19:46 | Քրեական խրոնիկոն
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի գործողությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել՝ ապօրինի դատական ակտ կայացնելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Մուրադ Ասրյանը։
Առերեւույթ չարաշահումն արձանագրվել է քաղաքացիական գործով. Փաստաբանի փոխանցմամբ՝ հայցը ներկայացնելիս նաև միջնորդել են հայցի ապահովման միջոց կիրառել, այն է՝ վիճահարույց գույքի վրա արգելանք դնել, ինչը բավարարվել է։ Ասրյանի փոխանցմամբ՝ գործը քննվել է շուրջ երկու տարի, իսկ 2019թ հոկտեմբերին դատարանը վճիռ է կայացրել և մերժել հայցը, ինչը բողոքարկվել է վերաքննիչ քաղաքացիական դատարան։
«Եթե բողոքարկում ենք վերաքննիչ դատարան, օրենքի համաձայն արգելանքները պահպանվում են, որովհետև դատավճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել։ Բայց դատավորը պատասխանողին վճիռ է տրամադրել երկրորդ կնիքով՝ վստահեցնելով, որ վճիռն օրինական ուժի մեջ է մտել։ Իսկ պատասխանողը վճիռը՝ երկրորդ կնիքով ներկայացրել է Հարկադիր կատարման ծառայություն»,- ասաց Ասրյանը՝ նշելով, որ ԴԱՀԿ ծառայության համար երկրորդ կնիքով վճիռը բավարար էր՝ գույքն արգելանքից հանելու համար։
Փաստաբանը վստահեցրեց, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է՝ պահպանելով 1-ամսյա ժամկետը և վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել բողոքը, հետևաբար՝ արգելանքը պետք է պահպանված լիներ։
Փաստաբանը գույքի վրայից արգելանքը հանելու մասին իմացել է իր վստահորդի զանգից, երբ վերջինս հայտնել է, որ ինչ-որ մեկը եկել է իր բնակարան և հայտարարել, որ գնել է այն, ինչը փաստաբանի համար զարմանալի էր, քանի որ արգելանքի տակ գտնվող գույք է վաճառվել։ Ասրյանը նշեց, որ այդ մասին տեղեկանալուց հետո դիմել է Կադաստրի կոմիտե, ԴԱՀԿ, ինչից հետո պարզվել է, որ դատարանն է երկրորդ կնիքով վճիռ տրամադրել։
Հարցին, թե ինչ կլինի, եթե Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարի բողոքը, փաստաբանը պատասխանեց, որ խնդիրը հենց դա է։
«Մենք պահանջում ենք, որ աճուրդն անվավեր ճանաչվի, սակայն գույքն արդեն վաճառվել է։ Այդ անձինք նույնիսկ դատավարության կողմ չեն և այդ գույքը վերադարձնելու շատ մեծ խնդրի առաջ ենք»,- ասաց Ասրյանը։
Նա նշեց, որ այդ դեպքում պահանջ կներկայացնեն՝ վնասի փոխհատուցման։
Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ հաղորդում է ներկայացրել արդարադատության նախարարին՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ միջնորդություն ներկայացնելու համար։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ