Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Հայկ Մարությանը ծանոթացել է «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ-ի նոր շենքի ու կլինիկայի պայմաններին 07/02/2020   18:29  |  ԼՐԱՀՈՍ

2018թ. դեկտեմբերին քաղաքային իշխանությունը պաշտոնապես հայտարարեց մայրաքաղաքում թափառող կենդանիների սպանդը դադարեցնելու որոշումը: Նոր՝ առաջադեմ գործընթացն իրականացնելու պատասխանատվությունն անմիջապես ստանձնեց Երևանի համայնքը՝ ստեղծելով կենդանիների վնասազերծման սեփական կենտրոնը: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային այցի ժամանակ եղավ «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ-ի նոր շենքում ու ծանոթացավ կլինիկայի պայմաններին: Այս մասին տեղեկացանք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Համայնքային կառույցի նոր կլինիկայի շենքն ունի վիրահատարաններ, նախավիրահատական խնամքի ու հետվիրահատական բուժմանն անհրաժեշտ վանդակներ: Շուտով այստեղ կլինի նաև ախտորոշիչ սարքավորումներով հագեցած լաբորատորիա:

«Կարևոր է նշել, որ սա մեր աշխատանքների առաջին փուլն է: Մենք հիմա առաջին փուլում հավաքում ենք Երևանում եղած թափառող շները, ստերջացնում ենք և բաց թողնում: Ինչի համար է սա արվում, որպեսզի վերջնականապես վերջ տանք դրանց վերարտադրմանը, և ժամանակի ընթացքում, բնականաբար, առկա քանակը կփոքրանա: Այսինքն՝ նոր վերարտադրում չլինի և նոր շներ չավելանան մեր փողոցներում: Երկրորդ փուլի ամենակարևոր մասնակիցներից մեկը մեր քաղաքացիներն են, ովքեր իրենց տներում պահում են շներ, կատուներ, մի խոսքով՝ կենդանիներ: Այսինքն՝ ամեն մարդ, ով տանը կամ բակում շուն է պահում, պետք է գրանցի այդ շանը: Հատուկ ձևով գրանցելուց հետո նաև պետք է բնակիչն արդեն, որպես պատասխանատու անձ, պատվաստի այդ շանը, բացի այդ, եթե էգ շուն է՝ ստերջացնի, որպեսզի վերարտադրություն չլինի: Սա այն ամենն է, ինչ ամեն քաղաքացի, ամեն բնակիչ պարտավոր է անել»,- նկատել է Հայկ Մարությանը:

Շատ հաճախ փողոցում՝ թափառողների կողքին հայտնվում են նաև տանը պահվող կենդանիները: Այս խնդիրն օրենսդրությունը կարգավորում է, բայց, ըստ քաղաքապետ Մարությանի, այն չի կիրառվել:


«Հիմա օրենսդրությունն այնպիսին է, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է գրանցել իր կենդանուն, բայց տարիներ ի վեր այս ուղղությամբ ոչինչ չի արվել: Եթե չեմ սխալվում՝ մոտ 400 գրանցված կենդանի ունենք, բայց մոտ 20.000-ից ավելի կենդանիներ էլ գրանցված չեն: Ի՞նչն է խնդիրը. շատ հաճախ, ցավոք սրտի, այդ կենդանիները, որոնք պահվում են տանը, մարդիկ թողնում են դրսում, այսինքն՝ հրաժարվում են դրանցից, որն, ըստ իս, շատ դաժան է և անթույլատրելի, որովհետև եթե դու ստանձնել ես այդ պարտականությունը՝ կենդանի պահելու, պետք է մինչև վերջ պահես և խնամես: Եթե մի պահ պատկերացնենք, որ քաղաքի բոլոր կենդանիներին ստերջացրել ենք, պատվաստել և նորից բաց թողել, ապա այդ պահից սկսած, միևնույն է, կենդանիներն անընդհատ շատանալու են, որովհետև տներից նույնպես հազարներով թողնելու են դուրս, իսկ երբ այդ կենդանիները գրանցված լինեն, ամեն կենդանու չիփի վրա լինի ողջ տեղեկատվությունը նաև՝ տիրոջ անուն-ազգանունը, և նա օրենքի առաջ պատասխան կտա իր արածի համար: Այս պահին օրենքը գրանցման համար նախատեսում է տարեկան 5000 դրամ: Մեր քաղաքային իշխանությունը նախաձեռնելու է համաներում, այսինքն՝ այդ 5000 դրամը չգանձվի, բայց այն պայմանով, որ բոլորը գան և գրանցեն իրենց կենդանիներին»,- ընդգծել է քաղաքապետը:

Թափառող կենդանիների հավաքում, տեղափոխում, նախնական զննում, ստերջացում և պատվաստում. ամենօրյա լարվածությամբ աշխատող անձնակազմը շարունակում է իր շնորհակալ գործը, միայն թե արդեն հարմարավետ պայմաններում:


«Շնորհակալություն եմ հայտնում մեր ՀՈԱԿ-ի բոլոր աշխատակիցներին, ովքեր մասնակցել են այս գործընթացին դժվարագույն պայմաններում, կարելի է ասել՝ դաշտային պայմաններում են աշխատել: Այսօր արդեն զրոյից ստեղծել ենք մեր ՀՈԱԿ-ը, շենքային պայմանները լավն են»,- նշել է քաղաքապետը:
Քաղաքապետ Մարությանի խոսքով, համայնքային կլինիկայի հնարավորություններն առաջիկայում ավելի կմեծանան. կկառուցվի ևս մեկ վիրահատարան:


«Հիմա 20-25 շուն ենք օրական ստերջացնում, մինչև 30-ի հնարավորություն ունենք ստերջացնելու, բայց ուզում ենք հնարավորություններն ավելի մեծացնել և կողքին նոր մասնաշենք ենք կառուցելու»,- նշել է քաղաքապետը:
2020թ. առաջին կիսամյակի ընթացքում համայնքային կառույցն արդեն շուրջ 1300 շուն է ստերջացրել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է շուրջ 700 կենդանի: 2019 թվականից մինչ օրս ընդհանուր առմամբ մայրաքաղաքում ստերջացվել է 4300 շուն:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:40 28/06/2020  |  ԼՐԱՀՈՍԵրևանի քաղաքապետը արտահերթ խորհրդակցություն է հրավիրել
13:35 24/06/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ձեզ ոչ թե ծանուցում կուղարկեին, այլ 6-րդ վարչությունը կմտներ այստեղ ու սպեցնազով դուրս կհաներ Ձեզ այստեղից». Դավիթ Խաժակյանը՝ Հայկ Մարությանին
23:36 23/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱյո´, ես հավատում եմ, որ Մարությանն օրնիբուն աշխատում է. Թեհմինա Վարդանյան
10:51 23/06/2020  |  ԼՐԱՀՈՍԵրեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ընտանիքը Չեխիայում նոր առանձնատուն է գնել. hetq.am
15:40 20/06/2020  |  ԼՐԱՀՈՍՄայրաքաղաքում ախտահանման աշխատանքները համակարգված չեն. Քաղաքապետարանը չունի կանգառներն ու խաղահրապարակներն ախտահանելու հստակ ժամանակացույց
21:16 18/06/2020  |  Կորոնավիրուս«Մոտեցումը պետք է լինի գերլուրջ». քաղաքապետ Մարությանը հանդիպել է բուժհիմնարկների տնօրենների հետ
19:46 16/06/2020  |  Կորոնավիրուս«Եթե դուք վարակակիր եք և այդ մասին չգիտեք ու դիմակ չեք կրում, ուրեմն դուք հանցագործ եք». Հայկ Մարության
20:58 15/06/2020  |  ԼՐԱՀՈՍՀայկ Մարությանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել. Մեդիա Պաշտպան
17:12 10/06/2020  |  ՄեկնաբանությունԽաժակյան. Մարությանը 10 մլն դրամ հատկացրեց նոր ծառայողական մեքենա գնելու համար
21:41 05/06/2020  |  ԼՐԱՀՈՍՄարությանի օրոք ապօրինաշինությունը թափ է առել. Դավիթ Խաժակյան

Արխիվ

[]