ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թովմասյանն արձակուրդում է, Գյուլումյանն աշխատանքի չի գնում, Խաչատրյանը պարտականությունների կատարումը չի ստանձնում. ՍԴ-ում ճգնաժամը խորանում է 07/02/2020 18:14 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատանքները կաթվածահար են եղել։ Քաղաքացիների անհատական դիմումներով դատարանների կազմերը չեն հաստատվում, բացի այդ ավարտին են մոտենում մի շարք գործերով աշխատակարգային որոշումներ կայացնելու համար նախատեսված ժամկետները, իսկ ՍԴ-ն ոչ միայն չունի քվորում, այլ նաեւ վարչական որոշումներ կայացնելու լիազորություն ունեցող անձ։
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պաշտոնապես արձակուրդում է, ՍԴ նախագահի տեղակալ Ալվինա Գյուլումյանը աշխատանքի չի գնում, իսկ ներկայիս դատավորների թվում տարիքով ավագ Աշոտ Խաչատրյանը չի ստանձնել ՍԴ նախագահի պարտականությունների կատարումը, քանի որ չկա դրա համար իրավական հիմք։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ՍԴ-ի պատմության մեջ առաջին անգամ՝ 2020 թվականի հունիսի 30-ին տեղի չունեցան ոչ Սահմանադրական դատարանի եւ ոչ էլ ՍԴ աշխատակարգային նիստերը՝ քվորումի բացակայության պատճառով։ ՍԴ հաջորդ նիստը՝ ըստ ժամանակացույցի, պետք է տեղի ունենա հուլիսի 7-ին, որի օրակարգում ընդգրկված է 7 հարց, այդ թվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը։
Բացի այդ՝ ՍԴ-ն մինչեւ այսօր չի քննարկել ՍԴ դիմումը հետ վերցնելու մասին Քոչարյանի միջնորդությունը, ինչպես նաեւ հունիսի 22-ին ԱԺ ընդունած սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկող ԲՀԿ-ի դիմումը։ Ու պարզ էլ չէ, թե դրանք երբ կքննարկվեն, քանզի փաստացի այսօր պարզ չէ, թե ՍԴ-ում ով է այն իրավասու պաշտոնյան, որը կարող է մակագրություններ անել կամ ՍԴ աշխատակարգային նիստ հրավիրել։
Փաստացի մեկ տարի առաջ ՍԴ դատավոր դարձած Վահե Գրիգորյանի հայտարարած սահմանադրական ճգնաժամն այսօր իրականություն է դարձել, որի հանգուցալուծումը դեռեւս չի երեւում։
Հիշեցնենք, որ այս իրավիճակը ստեղծվել է ԱԺ-ի նախաձեռնած հունիսի 22-ի սահմանադրական փոփոխությունների արդյունքում, որոնք ընդունվեցին Սահմանադրության խախտմամբ՝ առանց ՍԴ-ի եզրակացությունն ստանալու։ Հունիսի 26-ին երկրի վարչապետը հայտարարեց, թե փոփոխությունները մտել են ուժի մեջ, որով դադարեցված են համարվում ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանն էլ այսուհետ ոչ թե ՍԴ նախագահ է, այլ՝ ՍԴ դատավոր։
ՍԴ դատավորներն ի պատասխան փաստեցին, որ գոյություն ունի ՍԴ դատավորների լիազորությունների դադարեցման ընթացակարգ, որոնց թվում վարչապետի ֆեյսբուքյան գրառումը նախատեսված չէ։
«Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման և գործունեության կարգը` Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները 12 տարվա ժամկետը լրանալուց հետո շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի վերոնշյալ նորմը չի վիճարկվել Սահմանադրական դատարանում, չի ճանաչվել Սահմանադրությանը հակասող, ԱԺ կողմից չի ճանաչվել ուժը կորցրած, ուստի գործող է և ենթակա է կատարման»,- նշված է Հ.Թովմասյանի ու ՍԴ դատավորների տարածած հայտարարության մեջ:
Հունիսի 30-ին ԱԺ-ն փոփոխություններ կատարեց ՍԴ մասին սահմանադրական օրենքում, բայց ՀՀ նախագահը հայտարարել է, որ չի ստորագրելու այն։ Սահմանադրագետ Վարդան Այվազյանի դիտարկմամբ՝ դա նշանակում է, որ Նախագահը պետք է այդ հարցի սահմանադրականության հարցով դիմի Սահմանադրական դատարան՝ հակառակ պարագայում կխախտի Սահմանադրությունը։ Արդյունքում՝ հայտնվել ենք փակ օղակում, որի պայմաններում երկրում սահմանադրական կարգի վերականգնումը շատ մշուշոտ է։
Փաստացի այսօր գոչություն չունի անհատական որեւէ ակտ, որը կարձանագրի դատավորների լիազորությունների դադարեցումը՝ բացի քաղաքական իշխանության հայտարարություններից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ