ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերջում չստացվի՝ Team Telecom-ի բաժնետոմսերի 90 տոկոսը պահեն իրենց, 10 տոկոսը տան ժողովրդին ու ստացվի, որ ազգային օպերատոր է. փորձագետ 07/02/2020 21:38 | ԼՐԱՀՈՍ
Հայկ Եսայանի՝ Team Telecom Armenia ընկերությունը «Արմենթելը» գնելու դեպքում ամբո՞ղջ բաժնետոմսերն է բաշխելու և հանրությանը դրանք գնելու հնարավորություն տալու, թե՞ 80 տոկոսը կպահեն իրենց և 20 տոկոսը կդնեն բորսայում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման հարց բարձրացրեց ֆիքսված/շարժական կապի և ցանցերի ճարտարապետության փորձագետ Սիմոն Ալպետյանը՝ անդրադառնալով VEON ընկերության՝ «Արմենթելը» վաճառելու որոշմանը և այն գնելու ու ազգային օպերատոր ստեղծելու Հայկ Եսայանի ցանկությանը։
Նշենք, որ Սիմոն Ալպետյանը հեղափոխությունից հետո հանդես էր եկել ազգային օպերատոր ունենալու գաղափարով և կառավարությանն ուղարկել իր մշակած հայեցակարգը։ Հեռահաղորդակցության ոլորտում չորրորդ օպերատոր ստեղծելու նպատակը կայանում էր նրանում, որ պետությունն ու ժողովուրդն ունենան մեծ բաժնեմաս այդ օպերատորից, և այն գումարը, որը ծախսում ենք կապի վրա, երկրից դուրս գնալու փոխարեն ուղղվեր պետբյուջե. «Հայեցակարգում նշել էի, որ 80 տոկոսը կարող է պետությանը լինել, իսկ 20 տոկոսը բաժնետոմսերի տեսքով կարելի է տեղադրել բորսայում, որ մարդիկ գնեն։ Ընդ որում՝ նշել էի, որ այդ 80։20-ը վերանայելի է և նույն հաջողությամբ դա կարող է լինել 60։40, 50։50 և այլն։ Բացի այդ հայեցակարգում բարձրացրել էի նաև տեղեկատվական անվտանգության հարցը, քանի որ իմ կարծիքով 100 տոկոսով կարելի է համոզված լինել, որ օպերատորները գաղտնալսումների հետ կապված ոչ մի տեսակի խարդախություն չեն անում, եթե ինժեներների, ճարտարագետների վստահված ստորաբաժանմունք է լինում»,-ասաց Սիմոն Ալպետյանը։
Հայեցակարգն ուղարկելուց հետո, սակայն, փորձագետի հետ պատկան մարմիններից կապ չեն հաստատել, չեն հանդիպել և միայն մեկ ամիս անց նրան մերժողական պատասխան են ուղարկել, որպես հիմնավորում նշելով, որ հաճախականություն չկա, քանի որ բոլոր հաճախականություններն արդեն բաշխված են երեք օպերատորների միջև, մինչդեռ Սիմոն Ալպետյանը վստահ է՝ մեծ ցանկության դեպքում հնարավոր էր մյուսների հաճախականության նվազման արդյունքում չորրորդ օպերատորի համար ստեղծել ազատ հաճախականություն, ինչպես դա անում են շատ ուրիշ երկրներում. «Ինձ համար դա վիճելի հարց է։ Մյուս երկրներում քա՞նի օպերատոր կա։ Բա էդ երկրների օդն ուրիշ օդ է՞։ Այնտեղ օդի հաճախականություններն ինչպե՞ս են կարողացել 5 տեղ բաշխել, իսկ մեզ մոտ երեք տեղ և վերջ»,-նշեց փորձագետը։
Չնայած կառավարությունից ստացած պատասխանում վիճահարույց հարցեր կային, այնուամենայնիվ Սիմոն Ալպետյանն այլևս այդ հարցով չդիմեց ՀՀ իշխանություններին, մինչև վերջերս հայտնի դարձավ, որ VEON-ը պատրաստում է «Արմենթելը» վաճառել։ Փորձագետը նկատեց՝ եթե մեկ տարի առաջ հաճախականություն չկար, ապա այժմ վաճառքի է դրված մի օպերատոր, որն ունի հաճախականություն և պետք չէ զրոյից կառուցել։ Այլ կերպ ասած արդեն կա պատրաստի օպերատոր, որն ունի նաև գերկարևոր ստորգետնյա ենթակառուցվածքներ. «Ապագան այդ ենթակառուցվածքներինն է, որովհետև ուշ թե շուտ 5G, 6G և ուրիշ ինչ էլ փորձեն կառուցել, այդ ենթակառուցվածքները պարտադիր պայման են լինելու, հետևաբար ով տիրանա դրանց, լավ շահույթ կստանա։ Եթե օրինակ Vivacell-ը ցանկանա 5G սարքել, միևնույն է դիմելու է այդ ենթակառուցվածքների տիրոջը, որպեսզի վարձակալի այդ ենթակառուցվածքները։ Այս դեպքում ինչու՞ կառավարությունը չգնա այդ գործարքին, չէ՞ որ հիմա արդեն հաճախականություն կա։ Եսայանների դեմ ոչինչ չունեմ, պարզապես ինձ համար զարմանալի էին Հայկ Եսայանի ձևակերպումները, որ փողը կմնա երկրում։
Ընդհանուր գաղափարը նման է իմ ներկայացրած հայեցակարգին, բայց ինքս հավատում եմ անմեղության կանխավարկածին։ Իմ տարբերակով առաջարկում էի, որ պետությունը, կառավարությունը, ժողովուրդն ունենար բաժնետոմս։ Դա նշանակում է՝ ինչ շահույթ եղավ, գնում էր պետբյուջե և կարող էր բաշխվել ճանապարհաշինության, դպրոցների և այլ հարցերի ուղղությամբ։ Եսայաններն ասում են, որ ընդհանրապես պետք է հանրայնացնեն, այսինքն բաժնետոմսեր թողարկեն ու ժողովուրդն առնի դրանք, բայց չեն ասում՝ արդյոք Արմենթելի ամբողջ ունեցվածքն է մտնելու դրա մեջ, ներառյալ ենթակառուցվածքները, թե ոչ։
Կցանկանայի, որ VEON-ը «Արմենթելի» վաճառքն այնպիսի ձևով կազմակերպեր, որ օրինակ հայտարարեր՝ պետությունը մեծ բաժնեմաս ունի՝ 20-30 տոկոս, իսկ մնացածը տեղադրվելու է բորսայում՝ որոշ սահմանափակումներով, որ ոչ մի օլիգարխ չգա ու բիրիք չառնի։ Բայց կասկածում եմ, որ որևէ մեծ ներդրող, ինչպես Հայկ Եսայանն է հարցազրույցում հիշատակում, Հայաստանում ներդրում կանի ու հետո կբաժանի ժողովրդի մեջ»,-ասաց փորձագետը՝ ընդգծելով, որ կուզեր մեր հողի տակ տեղակայված այդ ենթակառուցվածքները հենց մերը լինեին։ Սիմոն Ալպետյանը նկատեց՝ հնարավոր է՝ Եսայանները հոյակապ, հիանալի, ազգանպաստ բան են մտածել, բայց պետք է պարզաբանեն, որ վստահ լինենք՝ պատրաստվում են ամեն ինչ հանրայնացնել. «Վերջում դուրս չգա, որ Արմենթելը գնեցին բաժնետոմսերի 80 կամ 90 տոկոսն անցավ իրենց կամ իրենց գործընկերներին, իսկ ժողովրդին հատկացվեց 10 տոկոսը, բայց անունը դրվեց, որ դա ազգային ու հանրային է։ Իմ հայեցակարգով այդ բաժնետոմսերի բաշխումը նշանակում էր պետություն+հանրություն, իսկ ըստ Եսայանների՝ Աստված գիտի։ Պետք է հստակեցնել»,-ամփոփեց Սիմոն Ալպետյանը։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ