Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Երկրի տնտեսությանը նոր և ծանր ցնցում է սպասվում. «Իմ քայլը» խմբակցությունը հակաալկոհոլային օրենքի նախագիծ է մշակում 07/02/2020   19:35  |  ԼՐԱՀՈՍ

Պարզվում է երկրի տնտեսությանը նոր և ծանր ցնցում է սպասվում։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նոր օրենքի նախագիծ է մշակել, որով նախատեսվում է փոփոխություններ մտցնել ալկոհոլային խմիչքների իրացման, սպառման, օգտագործման, գովազդի, ինչպես նաև դրանց առողջության վնասակարության մասին տեղեկատվության տրամադրման գործընթացում։ Այլ կերպ ասած՝ հակածխախոտային աղմկահարույց նախագծին փոխարինելու է գալիս հակաալկոհոլային նախագիծը, որով, ամենայն հավանականությամբ, խիստ արգելքներ կսահմանվեն ալկոհոլային խմիչքների իրացման և սպառման բնագավառում։

Ի՞նչ է այսօրինակ օրենքի նախագիծ ներկայացնելու հիմնավորումը։ Պարզվում է, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից իրականացված եւ 2019 թվականին հրապարակված ինչ –որ վերլուծության արդյունքում պարզվել է, որ Հայաստանում ալկոհոլի օգտագործման ծավալներն աստիճանաբար աճում են: Ըստ այդ վերլուծության, 2010 թվականից հետո ՀՀ-ում ալկոհոլի օգտագործման ցուցանիշը ավելի քան 2 անգամ աճել է տղամարդկանց շրջանում, որոնց կեսը չարաշահում է ալկոհոլը:

Ըստ այդ վերլուծության, ալկոհոլային խմիչքների աճի միտում կա նաեւ երիտասարդության շրջանում: Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2013-2014թթ. ազգային հետազոտության տվյալների համաձայն, ալկոհոլային խմիչք շաբաթը առնվազն մեկ անգամ օգտագործում են մինչեւ 11 տարեկան տղաների 7 տոկոսը և աղջիկների 2 տոկոսը:

Վերլուծության մեջ նշված է նաև այն մասին, թե 2016 թվականին տղամարդկանց շրջանում լյարդի բոլոր հիվանդությունների մեջ ցիռոզի մահվան դեպքերը կազմել են 69 տոկոս, որոնցից 4,8 տոկոսն, իբր պայմանավորված է ալկոհոլային ցիռոզով:

Վերլուծության հեղինակները ինչ- որ հաշվարկներ են կատարել, որի արդյունքում պարզվել է, որ ալկոհոլային խմիչքների օգտագործմամբ պայմանավորված, ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը եւս մտահոգիչ է։

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ որոշել են, որ անհրաժեշտություն է առաջանում կանոնակարգելու ալկոհոլային խմիչքների իրացման, սպառման, օգտագործման եւ գովազդի գործընթացները՝ նպատակ ունենալով նվազեցնել չափից ավելի օգտագործողների շրջանակը, կանխարգելել երիտասարդության շրջանում ալկոհոլային խմիչքների չափից շատ օգտագործումը:

Այստեղ, սակայն, հարկ է անդրադառնալ այս օրենքի ընդունման արդյունքում տնտեսական ոլորտին սպասվելիք նոր ցնցումների ալիքին։ Այս մասին, արդեն իսկ ահազանգում են ալկոհոլային խմիչքների արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող հեղինակավոր ընկերությունները։

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության դրդմամբ և իրենց կողմից իրականացված անհայտ ծագման հետազոտությունների արդյունքով որոշվել է, որ ալկոհոլի սպառումը Հայաստանում ավելացման բացասական միտում է գրանցել։ Այսինքն, Ժնևում նստած, նրանք որոշել են, որ Հայաստանի Հանրապետությունում ալկոհոլի սպառման միտումներում ինչ -որ վնասակար տենդենցներ են նկատվում, ինչի արդյունքում որոշվել է, որ ոլորտը օրենսդրությամբ վերաձևումների կարիք ունի»,- թեմայի շուրջ «Փաստինֆո» -ի հետ զրույցում մտահոգություն է հայտնում հանրային սննդի ոլորտի փորձագետ, ռեստորատոր Աշոտ Բարսեղյանը։

Նա նկատում է՝ առնվազն պետք է հայ չլինել, որպեսզի չիմանալ, որ Հայաստանը նախ գինեգործության հայրենիքն է, իսկ հայկական լեգենդար կոնյակը մեր մշակութային «դեսպաններից» մեկն ամբողջ աշխարհում և մինիմում կույր պետք է լինել, որպեսզի չնկատել Հայաստանում գինեգործության բնագավառի աճող տենդենցները։ Հետևաբար, Հայաստանում վերջին տարիներին ալկոհոլային խմիչքների սպառման աճի տենդենցները պայմանավորված են ոչ թե դրանց չարաշահման բացասական աճով, այլ, պարզապես, ոլորտի աննախադեպ զարգացմամբ. «Այս բնագավառին ուղիղ հարված հասցնելն, այլ բան չէ, քան կանխամտածված միտում։

Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ ո՞ր երկրից պետք է լինի այս պաշտոնյան, որպեսզի փորձ անի վաղուց կայացած այս ոլորտում այսպիսի օրենք մտցնել։ Այս հարցի պատասխանը ես թողնում եմ ընթերցողների դատին»։

Անդրադառնալով մեր երկրում ոլորտի գրանցած հաջողություններին, Աշոտ Բարսեղյանը ընդգծում է. «Հայաստանում կան բազմաթիվ կայացած գինեգործարաններ, որտեղ մարդիկ ահռելի ներդրումներ են կատարել և ոչ միայն ներկայանալի և որակյալ գինիներ են արտադրում, որ մրցունակ է աշխարհի շատ երկրներում, այլև գործարաններին կից գինետներ են կառուցել, որտեղ տարվա ընթացքում և հատկապես տուրիստական սեզոնին հազարներով զբոսաշրջիկներ են ընդունում, որտեղից նրանք գնումներ են կատարում, իսկ այս նախագիծը, եթե օրենքի ուժ ստանա, արգելվելու է գինիների հյուրասիրությունն այդպիսի վայրերում։ Անցնենք Արենիում անցկացվող «Գինու օրեր» փառատոնին, որ միաժամանակ ավելի քան 60 հազար զբոսաշրջիկ է ընդունում։ Այդ և այդպիսի փառատոնների կազմակերպիչներն էնտուզիաստներ են, որ տարիներ շարունակ զբաղվել են այդ հարցով և նկատելի առաջխաղացումներ են գրանցել։ Այսինքն` ստացվում է, որ մի քանի ինդիվիդումի հաշվին Հայաստանը տասնյակ հազարավոր տուրիստներ է ընդունում և հաջողությամբ իրականացնում հայկական գինու մեծ մասշտաբի հանրահռչակման գործը։ Հետևաբար` որևէ պաշտոնյայի մի չմտածված քայլ կարող է մի կոճակի սեղմումով խաչ քաշել տարիների կառուցած այս ողջ համակարգի զարգացման վրա»։

Զրույցի ավարտին հանրային սննդի ոլորտի փորձագետը ոլորտի պատասխանատուներին համախմբվելու կոչ է անում. «Այս խնդիրն արդեն իսկ մտահոգության մեծ առիթ է տվել ոլորտի՝ ինչպես առաջատար, այնպես նաև նորաստեղծ գինի, կոնյակ, օղի արտադրող ընկերություններին, անհատներին, միություններին, ալկոհոլի դիստրիբյուտոր և մարկետինգային ընկերություններին, ռեստորանային ոլորտում զբաղված կոնսուլտացիոն ընկերություններին, տուրիստական ընկերություններին։ Բոլորը շոկի մեջ են հայտնվել։ Երբ հակածխախոտային օրենքն էին առաջ բերում, այնպիսի մանիպուլացիոն հնարքներով ներկայացրին այդ օրենքի անհրաժեշտությունը, որ շատ քչերը նկատեցին այդ օրենքում առկա 13 կետից բաղկացած ուղիղ հարվածը մեր տնտեսությանը։ Նախարարն այնպես ներկայացրեց օրենքը, թե իբր ռեստորանները դեմ են ծխելը թողնելու նախաձեռնությանը, այնինչ ոչ մի ռեստորան դեմ չէր արտահայտվել օրենքի այդ կետին, այլ հարակից դրույթներին, որ մեր վզին փաթաթում էր այդ օրենքը։ Հակաալկոհոլայինն արդեն ամբողջովին զավեշտ է։ Ստացվում է, որ կան ուժեր, որոնք հանուն այս օրենքի վավերացման, պատրաստ են մեր երկիրը դարձնել Առողջապահության համաշխարհային ընկերության ձեռքի խաղալիքը։ Ստացվում է, որ այդ կառույցում ինչ ուզեն, մի քանի պատգամավորների միջոցով կարող են իրականություն դարձնե՞ն՝ կամայական փոփոխության ենթարկելով երկրի օրենքները։ Ներողություն, բայց մենք դա ձեզ թույլ չենք տա»,- ասում է Աշոտ Բարսեղյանը։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:07 02/07/2020  |  ԼՐԱՀՈՍ«Իշխանությունը զավթած խմբավորումը փորձում է հյուծել հայ ժողովրդին». Գրիգոր Գրիգորյան
09:32 02/07/2020  |  ՄամուլԱյսուհետ որքան կենսաթոշակ կստանան դատավորները. «Իմ քայլ»-ի նոր նախագիծը. «Ժողովուրդ»
09:11 02/07/2020  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանին բռնել է իմքայլական պատգամավորների վախը. Նա «համաներում» է հայտարարել. «Հրապարակ»
00:11 01/07/2020  |  ԼՐԱՀՈՍՑավալիորեն, վերջին շրջանում, ականատես ենք լինում պառլամենտարիզմի հիմանարար սկզբունքների ոտնահարմանը. ՊԶՄԿ
23:55 30/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱյսօր տեղեկացա, որ քաղաքական իշխանությունը պատրաստվում է հաջորդ հանցագործությանը. Արսեն Բաբայան
22:03 30/06/2020  |  ԼՐԱՀՈՍՀարգելի սահմանադրագետներ, դուք դեռևս հույսե՞ր եք փայփայում, որ ամեն ինչ լինելու է սահմանադրության և օրենքների շրջանակներում. Ավետիք Իշխանյան
19:38 30/06/2020  |  ԼՐԱՀՈՍՄեր գործողությունները որևէ կերպ օրենքի դաշտից դուրս չեն, ի՞նչ անհանգստանալու մասին կարող է խոսք լինել. Մակունց
15:29 30/06/2020  |  ԼՐԱՀՈՍ«Իմ քայլը» խմբակցությունը քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում խնդրեց
09:11 30/06/2020  |  Մամուլ«Իմ քայլը» կգնա՞ ռիսկի. Քրեական պատասխանատվություն է նախատեսվում. «Հրապարակ»
23:53 29/06/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ավգյան ախոռները» մաքրելու ժամանակը. Միհրան Հակոբյան

Արխիվ

[]