Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   19:00 Սափրված Նիկոլ Փաշինյանը դառնում է ընդդիմություն՝ չսափրված Նիկոլ Փաշինյանին․ Վարոսյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը դատախազության աշխատողի օրվա և ՀՀ դատախազության կազմավորման 102-ամյակի առթիվ 07/01/2020   11:42  |  ԼՐԱՀՈՍ

Դատախազության սիրելի՛ աշխատակիցներ, գործընկերներ, համակարգի հարգելի վետերաններ: 

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Դատախազության աշխատակցի օրվա, ՀՀ դատախազության համակարգի կազմավորման 102-րդ ամյակի կապակցությամբ:

Ցավոք, մոլեգնած կորոնավիրուսային համավարակի պատճառով, բոլորիս առողջության և անվտանգության հրամայականից ելնելով, այս տարի ստիպված եղանք հրաժարվել ՀՀ գլխավոր դատախազությունում հավաքվելու, ջերմ մթնոլորտում իրար անձնապես շնորհավորելու, մեր անցած ճանապարհն արժևորելու, ձեռբերումները, բացթողումները համատեղ գնահատելու և նոր նախանշումներ կատարելու գեղեցիկ ավանդույթից՝ վստահությամբ, որ գալիք տարում համավարակը հաղթահարելու ուրախությամբ կլրացնենք այդ բացը:

Մեր ժողովրդի հետ կիսելով այս իրավիճակի հարուցած բոլոր բարդություններն ու սահմանափակումները՝ դուք անխոնջ շարունակում եք կատարել Ձեր մասնագիտական պարտքը՝ առաջնորդվելով մեր երկրի իրավական անվտանգությունն ապահովելու, հանցավորության դեմ պայքարը որևէ պարագայում չթուլացնելու հրամայականով։

Շնորհակալ եմ  Ձեր ցուցաբերած տոկունության, իրավական պետության կերտմանը ձեր հավատարմության և դատախազության՝ իբրև միասնական օրգանիզմի գաղափարը գործի ու արդյունքի վերածելու ձեր ընդհանրական համոզմունքի համար։ Հպարտությամբ եմ արձանագրում ծառայության ընթացքում բոլոր տեսակի վայրիվերումների, տարբեր շրջանակների կողմից տարատեսակ մանիպուլյացիաներով մեզ հավասարակշռությունից հանելու փորձերի, շատ դեպքերում դատախազության իրավասություններից ու գործառույթներից ճչացող անտեղյակությամբ համեմված անհիմն մեղադրանքների հանդեպ ձեր խորին զսպվածությունն ու չեզոքությունը, բացառապես մասնագիտական դաշտում մնալու ձեր ընդհանրական վարքագիծը, որը համակարգի կայունության, կենսունակության կարևորագույն գրավականներից է։

Շնորհակալություն ահռելի ծանրաբեռնվածության ու պատասխանատվության բեռի պայմաններում հանուն ձեր մասնագիտական ու պաշտոնեական պարտականությունների բարեխիղճ և ազնվիրաբար կատարման, ցուցաբերած համբերատարության համար, այն զոհողությունների համար, որոնք ձեզ հետ միասին լուռ արժանապատվությամբ կիսում են ձեր ընտանիքի անդամները, ամենահարազատ ու մտերիմ մարդիկ։      

Այսօրվա խորհուրդը բացառիկ է նրանով, որ ազդարարում է դատախազության՝ 21-րդ դարի 3-րդ տասնամյակ թևակոխումը, ինչը մեզնից պահանջում է իրավական մտքի զարգացմանը, հանցավորության դեմ պայքարի արդի մարտահրավերներին, իրավական պետության կառուցման, իրավակարգի ամրապնդման մեր ժողովրդի իդեալներին և ձևակերպած նորովի պահանջներին ընդառաջ համակարգային զարգացման տեսլականի արդիականացում: Դատախազությունը քրեական վարույթի ողջ շարժընթացը հսկող, իրավահենության արժեքներով առաջնորդվող սլաքավարն է, որն իր ամենօրյա, մեծամասամբ անտեսանելի աշխատանքով կենսագործում է օրենքի գերակայության, իրավահավասարության, պատժի անխուսափելիության, պետության գույքային իրավունքների պաշտպանության հիմնարար գաղափարները:

Նոր տասնամյակում դատախազությունը լիարժեքորեն պետք է իրացնի քրեական քաղաքականության արդիականացման յուրօրինակ «ուղեղային կենտրոնի» դերը: Մեր նախընթաց գործունեությամբ, արդեն դրել ենք դրա հիմքերը՝ անգամներով բազմապատկերով օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերում փոփոխությունների նախաձեռնություններով հանդես գալը, միջազգային փորձի հենքին մշակվող և Վճռաբեկ դատարան ներկայացվող այնպիսի միջնորդությունները, որոնցում արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա կարող է զարգանալ ներպետական նախադեպային իրավունքը:

Մեր հիմնական առաջնահերթություններից է մնում քրեադատավարական գործունեության միասնականության, կանխատեսելիության և որոշակիության ապահովումը, օրենքի առջև ընդհանուր հավասարության, իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքների անշահախնդիր կենսագործման մեր հավատամքի հանդեպ հանրային վստահության և աջակցության ամրապնդումը: Քրեական դատավարությունում հանրային և մասնավոր շահերի ողջամիտ հավասարակշռման մեր առանցքային գործառույթի անշեղ իրականացումը պիտի հանգեցնի իրապես օրինականության սկզբունքներին դատախազության և յուրաքանչյուր դատախազի նվիրվածության հանրային ընդհանրական գիտակցության և հավատի ձևավորմանը: Այս ճանապարհին մեր իրավասությունների բարեխիղճ իրականացումը բավարար չէ, այլ պետք է տեսանելի դառնա այդ արժեքներին ամեն օր հավատարմորեն ծառայելով, մեր մաքրակենցաղությամբ, օրինապաշտության ու պետականապաշտության, քաղաքացիական պատասխանատվության անձնական օրինակով:

Պատմական ամենաառանցքային շրջափուլերում, երկրի համար շրջադարձային փոփոխությունների շրջաններում դատախազությունը բացառիկ կարևոր դերակատարում է ստանձնել։ Եվ այսօր էլ մենք լիարժեք պատասխանատվություն ենք վերցրել ներքին իրավական կայունության ապահովման, հանրության ու պետության օրինական շահերի վերականգնման ու պաշտպանության հարցում։ Մենք հպարտությամբ ստանձնել ենք միջազգային պարտավորություններին և օրենքի տառին բացարձակ համապատասխան պետությունից տարիներով գողացված հարստությունն իր օրինական տիրոջը վերադարձնելու գործառույթը։ Չպետք է լինի որևէ տարակույս, որ սոցիալական արդարության վերականգնման այս գործընթացում դատախազությունը լինելու է աներեր ու վճռական։ Մեր մտավոր ռեսուրսները, կամքը և ինստիտուցիոնալ կայացվածությունը ավելի քան բավարար են դրա համար։

Մենք կանգնած ենք ամենատարբեր ոլորտներում կոռուպցիոն հանցավոր կայուն սխեմաները կազմաքանդելու անշրջելի գործընթացի կիզակետում։ Որևէ անհատ, հասարակական կամ քաղաքական միավոր, պետական որևէ ծառայող չպետք է ունենա սքողված կամ անսքող հանցավոր որևէ հավակնություն ինչպես պետական ու հանրային ռեսուրսների, լծակների յուրացման, այնպես էլ պետության ներքին ու արտաքին անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու հարցում։ Նման փորձերի դեպքում պետությունը չի հապաղելու ողջ ծանրությամբ գործադրել իր պատժիչ բռունցքը։

Նույնպիսի հետևողականությամբ մենք չենք հանդուրժելու նաև մեր համակարգում դատախազի վարկը, կերպարը, ուսադիրի պատիվն արատավորող հանցավոր որևէ դրսևորում, որովհետև առաջին հերթին մեր օրինակով ենք փաստելու նոր, առողջ, անվտանգ միջավայրի ամրապնդման անայլընտրանք լինելու իրողությունը։

Հասարակական հարաբերությունների կարգավորման միակ լեգիտիմ միջոցը իրավական համակարգն է: Օրինապահ, քաղաքացիակենտրոն հասարության կերտման մեր ընդհանուր ճանապարհին հանցավոր ենթամշակույթի բարքերը, կանոնները պետք է ոչնչացվեն արմատից, և այդ պայքարում մնում ենք դրոշակակիր՝ կանգնած առաջնագծում իրավապահ մյուս մարմինների հետ ուս-ուսի տված։

Այս չարիքների դեմ հայտարարված պատերազմում մենք հաղթելու են՝ որպես զենք ունենալով մեր պրոֆեսիոնալիզմը, խիղճը, արդարամտությունը, բարոյականությունը և մեր ժողովրդի վստահությունը։

Սիրելի՝ գործընկերներ, թանկագին վետերաններ,

Կրկին շնորհավորելով այս նշանակալի օրվա առթիվ՝ բոլորիդ մաղթում եմ անձնական և գործնական հաջողություններ ու ձեռբերումներ՝ մեր բազմադարյա և պաշտելի երկրում։

Ցանկանում եմ պատվաբեր ծառայություն՝ մեր կոչմանը, մեր հզոր ժողովրդին անմնացորդ նվիրումին համատարիմ՝ ի շահ հայոց պետականության հարատևության, նրա լուսավոր ու պայծառ ապագայի։

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:35 27/06/2020  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանը քրեական գործերով ահաբեկում է Աժ պատգամավորներին. Գրիշա Վիրաբյան
09:31 23/06/2020  |  ՄամուլԵրկուշաբթի Գլխավոր դատախազությունում տեղակալ եւ դատախազներ են ընտրելու. «Հրապարակ»
17:03 16/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ն քննարկում է Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդագիրը
10:54 16/06/2020  |  ԼՐԱՀՈՍԾառուկյանի կողմից ընտրակաշառքը դեպքերի վերաբերյալ տվյալներ են ձեռքբերվել Քաղշինկոմիտեի նախագահի գործով կատարված խուզարկության արդյունքում. Գլխավոր դատախազ
09:45 16/06/2020  |  ՄամուլԹեեւ ապացույցները սուղ են, դա չի խանգարի, որ Դավթյանը «պատվով» կատարի հանձնարարությունը. «Հրապարակ»
13:15 02/06/2020  |  ԼՐԱՀՈՍՊաշտպանների կողմից իրենց իրավունքի իրացումը երբեք չի կարող դիտարկվել չարաշահում. Վարդևանյան
10:27 02/06/2020  |  ՄամուլԱրթուր Դավթյանի շքեղ առանձնատունը․ ուսումնասիրությունները կարող են սկսել հենց դատախազից. «Ժողովուրդ
19:49 01/06/2020  |  ԼՐԱՀՈՍԵԴ-ի կողմից երկու հարցին չպատասխանելը և այն վերացական գնահատելն ընդամենը վերահաստատեցին դիրքորոշումը. Դավթյան
18:47 01/06/2020  |  ԼՐԱՀՈՍԻնչու՞մ է կայանում իրավապահ համակարգի կաշկանդվածությունը. Պատգամավորը՝ դատախազին
16:39 01/06/2020  |  ԼՐԱՀՈՍ«Հոկտեմբերի 27»-ի գործով կհարցաքննվի նաև Գագիկ Ջհանգիրյանը. Գլխավոր դատախազը չբացառեց

Արխիվ

[]