Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին

Դատախազությունը կարող էր հետ վերցնել վերաքննիչ բողոքը՝ հաշվի առնելով, որ Գագիկ Ծառուկյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել.պաշտպան 07/01/2020   20:52  |  ԼՐԱՀՈՍ

Դատախազությունը կարող էր հետ վերցնել բողոքը՝ հաշվի առնելով, որ Գագիկ Ծառուկյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, թեև բողոքը ներկայացնելիս Գագիկ Ծառուկյանի մոտ կորոնավիրուս չի եղել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբի անդամ Սմբատ Մինասյանը։

«Կորոնավիրուսով հիվանդ մարդը գա դատարա՞ն։ Առանց նրա չի կարող լինել դատական նիստ։ Մեղադրյալի մասնակցությունը պարտադիր է և պետք է հասկանանք, թե դատարանն ինչքան ժամանակ կտա, որ կարողանանք մեղադրյալի ներկայությունն ապահովենք»,- ասաց Մինասյանը՝ նշելով, որ Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակը նորմալ է գնահատվում, ստանում է իր բուժումը, մեկուսացված է և որևէ մեկի հետ չի շփվում։

Մինասյանը նշեց, որ վաղը կներկայանան դատական նիստին, կներկայացնեն թղթերը և հույս հայտնեց, որ դատախազությունը լոյալ կգտնվի և կհրաժարվի բողոքից, եթե ոչ, ապա կքննեն բողոքը։

Պաշտպանը հիշեցրեց նաև ԵԽ Խոշտանգումներին կանխարգելման կոմիտեի հանձնարարական-զեկույցը, որի համաձայն՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում պետք է վերանայվեր անազատության մեջ գտնվող անձանց խափանման միջոցները։

Նրա խոսքով՝ չպետք է լինի երկակի ստանդարտներ և, եթե անձի մոտ կորոնավիրուս է, ապա դա արդեն վտանգավոր է ։

Բացի այդ՝ Մինասյանը նշեց, որ, թեև Գագիկ Ծառուկյանը որևէ առնչություն չունի մեղսագրվող արարքին, միևնույն է՝ գտնվում է ռիսկային խմբում, քանի որ 65-ն անց է, ավելին՝ ունի ծնողներ, ովքեր ավելի խոցելի են համավարակի պայմաններում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38 -154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար ու քննիչը նրան կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացրել։ Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը:

Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացրել է թե դատախազությունը, թե պաշտպանական կողմը։ Դատախազությունը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և կալանավորել Ծառուկյանին, իսկ պաշտպաններն անդրադարձել են քննչական ենթակայության հարցին՝ նշելով, որ այդ քրեական գործով նախաքննությունը պետք է ընթանա բացառապես ՀՔԾ-ում, ինչպես նաև՝ դատարանից խնդրել են հաստատված համարել նաև հիմնավոր կասկածի բացակայությունը։ Բողոքի քննությունը վերաքննիչ քրեական դատարանը նշանակել է հուլիսի 2-ին, մինչդեռ Գագիկ Ծառուկյանի մոտ հայտնաբերվել կորոնավիրուս։

Պաշտպանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ պաշտպանական կողմը գտել է, որ բացակայում է հիմնավոր կասկածը, իսկ քննչական ենթակայության դեպքում ակնհայտ խախտում է, քանի որ ոչ միայն սուբյեկտիվ մասով պետք է քննվեր ՀՔԾ-ում, այլև՝ հոդվածի մասով գործը պետք է քննվեր բացառապես ՀՔԾ-ում։ Մինասյանի փոխանցմամբ՝ կարևորվել է նաև պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման հարցը, մասնավորապես՝ ըստ պաշտպանական կողմի՝ հաղթահարված չէ պատգամավորական անձեռտնմխելիությունը։

«Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ԱԺ՝ ինչ- որ որակումներով, կալանքի միջնորդության հետ կապված խնդիրներով, բայց, երբ քննիչը դատարանում ներկայացնում է կալանքի միջնորդություն, ըստ էության, դուրս է գալիս ՀՀ գլխավոր դատախազի՝ միջնորդագրով ներկայացրած բովանդակությունից։ Այսինքն՝ եթե ԱԺ-ն մի բանի է համաձայնություն տվել, ինչու է քննիչն այլ բովանդակությամբ միջնորդություն բերում դատարան։ Արդյո՞ք ԱԺ-ն պետք է նաև այդ հարցով համաձայնություն տար, թե ոչ»,- ասաց Մինասյանը՝ ընդգծելով, որ հույս ունեն, որ դատարանը լոյալ կգտնվի և հարկ եղած դեպքում կգնան մինչև վերջ՝ սպառելով ներպետական բոլոր ատյանները։

Անդրադառնալով վաղեմության ժամկետի հարցին՝ Մինասյանն ասաց, որ նաև այդ հարցն են բարձրաձայնել։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղսագրվում է միջին ծանրության արարք, ինչի համար պատասխանատվության առավելագույն ժամկետ է սահմանված 5 տարին։

Այսինքն՝ այս պարագայում, երբ դեպքը տեղի է ունեցել երեք տարի առաջ, վերջնական դատավճռի հրապարակման համար մնացել է առավելագույնը երկու տարի։

Մինասյանը վստահեցնում է, որ մինչև վաղեմության ժամկետի ավարտը, որը պաշտպանի փոխանցմամբ, լրանում է 1.5 տարուց, չեն հասցնի ավարտել գործի քննությունը։ Նրա փոխանցմամբ՝ բարձրաձայնել են նաև այդ խնդրի մասին՝ լսելի դարձնելու համար, թեև դատարանն այս պահին չի կարող քննարկել այն, քանի որ դա կապված է մեղադրանքի հետ, ինչն այս պահին չի գտնվում դատարանի տիրույթում։

Բացի այդ՝ հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին, որպես պատիժ սահմանում է նաև տուգանքը, ապա պաշտպանի խոսքով, նման պայմաններում, հաշվի առնելով նաև, որ Գագիկ Ծառուկյանը չունի դատվածություն, ինչու՞ են կալանավորում, եթե որպես պատիժ չի կարող նշանակվել ազատազրկումը։

«Ազատազրկումը կարող է լինել, երբ անձն ունեցել է դատվածություն, ռեցիդիվիստ է»,- ասաց նա՝ նշելով, որ այդ հարցին դատարանը չի կարող անդրադառնալ, քանի որ նախնական կալանավորումն է քննարկվում։ Մինասյանը գտնում է, որ այդ առումով մեր օրենսդրությունը կատարյալ չէ և հարցեր կան, որոնք թողնված են պրակտիկայի վրա։

Անդրադառնալով նաև Գագիկ Ծառուկյանի որդուն՝ Նվեր Ծառուկյանին, որպես վկա հարցաքննելու մասին տեղեկատվությանը, մասնավորապես «Փաստինֆո»-ի դիտարկմանը, որ նրա առնչության մասին մամուլում շրջանառվում էր վաղուց՝ դեռ 1,5 տարի առաջ, սակայն վարույթն իրականացնող մարմինը, կարծես թե, նոր է հետաքրքրվում Նվեր Ծառուկյանով և արդյո՞ք դա չի նշանակում, որ այդ քրեական գործերն իշխանությունը պահում է՝ որպես մահակ ճնշում գործադրելու համար, պաշտպանն արձագանքեց. «Մենք իրավաբան ենք, քաղաքագետ չենք։ Փաստերն ենք արձանագրում, որ Նվեր Ծառուկյանը որևէ կապ չունի գործի հետ, բայց Դուք Ձեր տված հարցով պատասխանեցիք, բայց ես նման բան չասացի։ Ես իրավաբան եմ, քաղաքագետ չեմ և չեմ կարող քաղաքական վերլուծություններ անել, ես փաստերն եմ արձանագրում՝ իրավական որոշակիության սահմաններում»։

Հիշեցնենք, որ Ծառուկյանի նկատմամբ հնարավոր հետապնդումների մասին հայտարարվեց այն բանից հետո, երբ նա հունիսի 5-ին քննադատեց իշխանությունների հակամաճարակային գործողությունները նշելով, որ այն տապալել են: Գ.Ծառուկյանը նշել էր, որ ձախողումներ են գրանցվել բոլոր ոլորտներում բարձրացնելով իշխանությունների 100 տոկոսի փոփոխության հարց:Հայտարարությունից հետո մամուլում շրջանառության մեջ դրվեց 1979թ Գագիկ Ծառուկյանին առնչվող խմբակային բռնաբարության գործի մասին նյութերը։

Հունիսի 14-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը վաղ առավոտյան խուզարկություն էր իրականացվել: Նույն օրը նա հրավիրվեց հարցաքննության՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով։Հունիսի 15-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն էր ներկայացրել ԱԺ-ին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրան ազատությունից զրկելու մասին։ Հունիսի 16-ին ԱԺ-ն կողմ է քվեարկեց միջնորդությանը՝ զրկելով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և թույլատրելով նրան ազատազրկել եւ նույն օրը Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ում մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառքի գործով։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:09 01/07/2020  |  ԼՐԱՀՈՍԱՆ խոսնակի պարզաբանումը՝ կորոնավիրուսից մահացած կնոջ դիակի անհետանալու հետ կապված
19:05 01/07/2020  |  ԿորոնավիրուսԱռնվազն յոթ օր կորոնավիրուսով վարակված եմ եղել ու չեմ իմացել. Փաշինյան
18:45 01/07/2020  |  ԿորոնավիրուսԿարտադրվի այնքան թեստ, որը կբավարարի Հայաստանում թեստավորման օրական պահանջարկը. Արսեն Առաքելյան
18:30 01/07/2020  |  ԿորոնավիրուսՏասը հազար թեստեր հասան Հայաստան
18:08 01/07/2020  |  ՄեկնաբանությունԾառուկյանի կալանավորելու միջնորդությունը վերաքննիչ դատարանը կքննարկի վաղը
11:53 01/07/2020  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Ծառուկյանին կալանավորելու պահանջով դատախազության բողոքը մակագրվել է դատավոր Մխիթար Պապոյանին
11:16 01/07/2020  |  ԿորոնավիրուսՀայաստանում կորոնավիրուսից մահացածներից ամենաերիտասարդը 62-ամյա կին է
10:57 01/07/2020  |  ԿորոնավիրուսՀայաստանում կորոնավիրուսի 523 նոր դեպք է գրանցվել
10:43 01/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀիվանդասենյակի պատուհանից ցած նետված կորոնավիրուսով վարակակիրը կվիրահատվի
09:37 01/07/2020  |  ՄամուլՕրենքի փոփոխությունից հետո ով ինչքան ուզում է, թող կորոնավիրուսով վարակվի. «Հրապարակ»

Արխիվ

[]