ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմեն Սարգսյանն առցանց զրուցել է ՔՈԱՖ-ի շահառու համայքների երեխաների հետ 07/01/2020 12:22 | ԼՐԱՀՈՍ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի շրջանակում տեսակապով զրուցել է Հիմնադրամի շահառու համայքների երեխաների հետ և պատասխանել է հարցերին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Նախագահ Սարգսյանը նշել է, որ շատ ջերմ հիշողություններ ունի հիմնադրամի՝ Լոռիի Սմարթ կենտրոն անցած տարվա այցելությունից և այնտեղ երեխաների հետ հանդիպումից: Ընդգծելով, որ 21-րդ դարը նոր հնարավորությունների ժամանակաշրջան է՝ նախագահը մասնավորապես ասել է. «Դուք ապրելու եք շատ ավելի հետաքրքիր, բազմապիսի և շատ ավելի ազատ աշխարհում։ Ձեզնից յուրաքանչյուրը հոյակապ հնարավորություններ ունի՝ միայն պետք է կարողանալ օգտագործել այդ հնարավորությունը»:
Երեխաները Հանրապետության նախագահին բազմաթիվ հարցեր են ուղղել տարբեր թեմաներով՝ սկսած կրթական համակարգից, գյուղաբնակ երեխաների համար հավասար հնարավորությունների ստեղծումից, միջազգային հարաբերություններում Հայաստանի դերից մինչև կորոնավիրուսի համավարակի դեմ պատվաստանյութի ստեղծում և սեպտեմբերից դպրոցների վերաբացման հնարավորություն:
Խոսելով կրթական համակարգի մասին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ բոլոր ջանքերը պետք է ուղղվեն կրթական մակարդակը բարձրացնելուն՝ ելնելով այն սկզբունքից, որ բոլոր երեխաները պետք է ունենան հավասար հնարավորություններ: «Կրթությունը պետք է հասանելի լինի ցանկացած երեխայի համար և ունենա միջազգային ամենաբարձր մակարդակ։ Դրան հասնելու համար լուրջ աշխատանքի և բոլորի նվիրվածության կարիքը կա։ Ես ինքս ամեն ձևով պատրաստ եմ աջակցել,-ասել է Հանրապետության նախագահը։- Միաժամանակ, կան նաև նախագահական նախաձեռնություններ, մասնավորապես՝ գիտության, տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք նպատակ ունեն ստեղծել լոկոմոտիվներ՝ առաջ մղելու որոշակի ոլորտների զարգացումը: Մասնավորապես, ուշադրություն կդարձվի արհեստական բանականության ոլորտին: Ձեր կյանքում դուք պետք է կարողանաք օգտագործել արհեստական բանականությունն այնպես, որ այն ձեզ օգնի որոշումներ կայացնել։ Նոր աշխարհում նոր ձևով պետք է աշխատեք, սովորեք և մտածեք: Կորոնավիրուսը ցույց տվեց, որ բոլոր երկրները պետք է լրացուցիչ գումարներ ներդնեն առողջապահության, կենսաբանության ոլորտներում»։
Պատասխանելով երեխաներից մեկի հարցին՝ թե կարող է արդյոք դպրոց գնալ սեպտեմբերին, նախագահը հորդորել է հնարավորինս զգույշ լինել, պահպանել բոլոր կանոնները և փորձել օգտագործել ժամանակը՝ մի նոր բան, օրինակ, նոր արհեստ սովորելու համար. «Երբ Բրիտանիայում համավարակ էր տարածվել, հայտնի ֆիզիկոս Իսահակ Նյուտոնը, որն այդ ժամանակ Քեմբրիջի համալսարանի ուսանող էր, հետ գնաց իր գյուղաքաղաք, քանի որ համալսարանը մեկ տարով փակվել էր: Այդ մեկ տարվա ընթացքում ստեղծվեցին Նյուտոնի երեք օրենքները։ Առաջարկում եմ այն ժամանակը, որ տանն եք անցկացնում, օգտագործեք ճիշտ և ստեղծագործեք»:
Հարցին, թե ինչ կարգախոսներով է պետք առաջնորդվել դժվարին իրավիճակներում, նախագահ Սարգսյանը խորհուրդ է տվել կյանքի ամենադժվար պահերին անգամ չվհատվել. «Երբեք մի՛ վհատվեք, որովհետև մեր կյանքի գեղեցկությունն այն է, որ միշտ կա վաղվա օրը, դրա հաջորդ օրը և հաջորդը... Եթե այսօր վատ օր է եղել, ապա վստահ եղեք, որ վաղը լավ օր կարող է լինել։ Ամեն ինչ կախված է նաև ձեզնից, ձեր ինքնավստահությունից, ձեր եռանդից և պայքարելու ունակությունից։ Երբեք ինքներդ ձեզ մի խաբեք։ Իհարկե, մի խաբեք նաև ուրիշին։ Աշխատեք գտնել ինքերդ ձեզ։ Հավատացեք ձեր ուժերին»:
Պատասխանելով հարցին, թե հատկապես մարդկային որ հատկանիշներն է կարևորում, նախագահը նշել է, որ դրանք բազմաթիվ են: «Առանձնացնեմ երկուսը, որ կարևոր են այսօրվա մեր կյանքում: Առաջինը. եղեք հանդուրժող միմյանց հանդեպ՝ սկսած ձեր ընտանիքի անդամներից, ձեր ընկերներից, և այդ հանդուրժողականությունը դարձրեք մշակույթ,-ասել է նախագահ Սարգսյանը:- Եթե նույնիսկ ձեզ համար ամենաանընդունելի բանն են ասում, ուշադիր լսեք. կարող է պատահել, որ այդ անընդունելի մտքի մեջ կա մի գեղեցիկ բան, որը կարելի է սովորել: Մյուս հատկանիշը վստահությունն է: Առանց վստահության շատ բաներ իրական չեն կարող դառնալ, վստահություն ծնողների և երեխաների հանդեպ, վստահություն՝ նաև ինքներդ ձեր հանդեպ: Առանց վստահության ընկերություն չի կարող լինել, ամուր ընտանիք չի կարող լինել, հանրության մեջ հնարավոր չէ առողջ ապրել, եթե տարբեր միավորների միջև վստահություն չկա»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից