Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Ես տեղյակ չեմ», «Չեմ կարող մեկնաբանել», «Առաջին անգամ ձեզանից եմ լսում», «Դիմեք իրավապահ մարմիններին». Նարինե Խաչատուրյանը պատասխանում է լրագրողի հարցերին 07/01/2020   21:18  |  Հարցազրույց

Հայոց Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի շուրջ վերջին ամիսներին ընթացող  ցավալի զարգացումների  վերաբերյալ  «Փաստինֆո» լրատվական գործակալությունը փորձել է զրուցել ԿԳՄՍ փոխնախարար  Նարինե Խաչատուրյանի հետ, լսել և հանրությանը ներկայացնել մտահոգիչ հարցերի առնչությամբ փոխնախարարի  մեկնաբանություններն ու դիրքորոշումը։

 

- Տիկին Խաչատուրյան, ներկայումս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ընթանում են գիտական ֆոնդերի հաշվառման ու վերագրանցման աշխատանքներ: Այս պահի դրությամբ, հասկանալի պատճառով, չկա որևէ հավաստի տեղեկություն կամ վավերացված փաստաթուղթ՝  գիտական ֆոնդերում կորստի կամ չհայտնաբերված թանգարանային արժեքների վերաբերյալ: Հաշվի առնելով այս փաստը, ի՞նչ գնահատական եք տալիս, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը ԱԺ ամբիոնից՝ թանգարանի, իր խոսքով՝ փակ ֆոնդերից կորած նյութերի վերաբերյալ: Տեղին չէ՞ր արդյոք սպասել հաշվառման ավարտին, ունենալ պաշտոնական ակտ կամ եզրակացություն, որից հետո հանդես գալ նման հայտարարությունով։  

- Ես չեմ կարող մեկնաբանել պարոն Հարությունյանի հայտարարությունը։ Իսկ գնահատական կարող եմ տալ միայն այն ժամանակ, երբ այնտեղ հաշվառումը կավարտվի և կպարզվի՝ ինչե՞ր են կորել, ինչե՞ր են վնասվել և այն։

- Դե հարցն էլ հենց դրան է վերաբերում, նորից եմ կրկնում՝ տեղին չէ՞ր լինի,  եթե Արայիկ Հարությունյանը սպասեր հաշվառման ավարտին, կլիներ պաշտոնական ակտ կամ եզրակացություն, որից հետո նա  հանդես կգար որևէ  հայտարարությամբ։

- Չեմ մեկնաբանում։

- Մտավախություն կա, որ ՀՑԹԻ գիտական ֆոնդերի շուրջ սկսված այս աժիոտաժը ստեղծվել է այս տարվա ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի խոցելի և ոչ պրոֆեսիոնալ գործելաոճի արդյունքում ձևավորված հասարակական բողոքն ու դժգոհությունն այլ ուղղությամբ շեղելու համար: Միգուցե այս համատեքստում պետք է հասկանանք նախարարի շտապողականությունը և նման հայտարարությամբ հանդես գալը։

- Ես չեմ մեկնաբանի հարցի երկրորդ մասը, իսկ ինչ վերաբերում է Հարություն Մարությանի կողմից արված հայտարարություններին, չեմ  կարծում, որովհետև իր արած հայտարարություններն էլ միշտ չէ, որ լրատվամիջոցները պատշաճ  կերպով մեջբերել են։

- Այդպիսի դեպքերում, օրենքը թույլ է տալիս  հերքում պահանջել, ինչո՞ւ որևէ անգամ հերքման պահանջ չներկայացվեց պարոն Մարությանի հայտարարություններից  ոչ պատշաճ մեջբերումներ կատարելու համար։ Կարծում եմ՝ դա լավագույն լուծումը կլիներ՝ վերջ դնելու համար նման  քննարկումներին։

- Դե դա ինքը պետք է պահանջի, ես պահանջելու բան  չունեմ։ Ես ընդհանուր պատկերն եմ տեսել, որի համաձայն լրագրողները  հիմնականում կոնտեքստից դուրս ինչ -որ բաներ են  սարքում, ինչ-որ մեկի գլխին։

- Ինչ – որ մեկի գլխին ինչ – որ բաներ սարքելն արդեն դատական պատասխանատվության ենթակա արարք է, ի դեպ՝ այդ մասին զրպարտություններ տարածելը նույնպես։ 

- Իհարկե։

- Ուրեմն դիմեք այդ քայլին՝ եթե գտնում եք, որ ինչ - որ մեկի գլխին ինչ -  որ բան է սարքվել։

- Գտնում եմ, որ թանգարան- ինստիտուտը, որը նաև հոգաբարձուների խորհուրդ ունի, իրենք լիովին կարող են այդ գործն անել, եթե չեմ սխալվում՝ զբաղվում են այդ հարցով։ 

- Այո, ես տեղյակ եմ, որ թանգարանի աշխատակիցներից մեկը դատի է տվել Հարություն Մարությանին, որպես թանգարան-ինստիտուտի ղեկավարի և նաև տեղյակ եմ, որ Հարություն Մարությանի դեմ մի քանի նոր դատական հայց է նախապատրաստվում։ Այնպես որ՝ դեռ նրան են դատի տալիս...

- Դե գիտե՞ք ինչ... այնքա՜ն աշխատողներ կան, որ դատի են տվել իրենց տնօրեններին...

- Լավ, իսկ, տեղյա՞կ եք արդյոք, որ դեռևս 2007 թ. հունիս ամսին, ՀՑԹԻ նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի նախաձեռնությամբ քրեական գործ էր հարուցվել 2004թ. ՀՑԹԻ գրադարանից 17 միավոր հազվագյուտ գրականության կորստի փաստով, տեղի էին ունեցել քննչական գործողություններ, հարցաքննվել էին թանգարանի ֆոնդերի պատասխանատուները և այդ տարվա ասպիրանտները: Ի դեպ,  ասպիրանտներն այդ տարի երկուսն էին՝ ներկայիս ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ով, նաեւ ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամ է: Չե՞ք գտնում, որ այդ քրեական գործը պետք է վերաբացվի կորուստը հայտնաբերելու համար:

- Դե կորուստը պետք է հայտնաբերվի։ Իսկ Դեմոյանի կողմից  քրեական գործ հարուցելու այս դրվագին ինչո՞ւ ընթացք չի տրվել։

- Որքանով տեղյակ եմ գործը կասեցվել է և ցանկացած պահին կարող է վերաբացվել, որովհետև կորած գրքերից մեկի հետքը գտնվել է։

- Այս հարցով էլ իրավապահներին պետք է դիմեք՝ ինչո՞ւ գործին ընթացք չի տրվել, գուցե հանցակազմ չի՞ եղել։  Բայց կարծում եմ, եթե ինչ -  որ լուրջ բան եղած լիներ, 2007 թվականից այս կողմ հաստատ հետամուտ կլինեին։ Իսկ Դեմոյանը հարցաքննվե՞լ է։

- Եթե քրեական գործ հարուցողը Հայկ Դեմոյանն է, ապա՝ երևի որպես վկա հարցաքննվել է։  Այս պահին ես այդ քրեական գործի մանրամասներին ամբողջությամբ  չեմ տիրապետում և Ձեզանից ուզում էի տեղեկանալ՝ դուք այդ մասին լսե՞լ եք, որովհետև թանգարան- ինստիտուտը գտնվում է ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ,  և, մասնավորապես Ձեր ենթակայությամբ համակարգվող ոլորտում։

- Ոչ,  այդ մասին ես առաջին անգամ ձեզանից եմ լսում։

- Լավ,  կուզենայի իմանալ՝ ինչո՞ւ  ԿԳՄՍ նախարարությունը և ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը, համատեղ քայլ չեն ձեռնարկում Հայաստան Համահայկական հիմնադրամի հաշվից անհետացած 860 հազար դոլար գումարը հայտնաբերելու ուղղությամբ: Այս առիթով հայտարարվեց, որ Հարություն  Մարությանը գրավոր հրաժարվել է համատեղ մամուլի ասուլիս անցկացնելու Հայկ Դեմոյանի  առաջարկից: Ի դեպ,  որքանով տեղյակ եմ, սա  այն գումարն է, որը տնտեսվել էր ՀՑԹԻ մշտական ցուցադրությունը, կարելի է ասել, անվճար իրականացնելու  Հ. Դեմոյանի որոշման արդյունքում և,  որը ստորագրված պայմանագրի համաձայն, մինչև 2021 թվականը պետք է օգտագործվեր  թանգարանի կարիքները հոգալու համար:

- 800 հազար դոլա՞ր...

- 860 հազար դոլար։

- Ես այդ մասին չեմ լսել, փոխարենը լսել եմ Հայաստան Համահայկական Հիմնադրամից անհետացած և կազինոներում պարտված գումարների մասին։ Միայն այդ մասին եմ լսել։

- Դե հիմա ես ձեզ տեղեկացնում եմ նաև այս մասին և որպես ոլորտը համակարգող պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյա, կցանկանայի լսել ձեր մեկնաբանությունը։

- Ի՞նչ գումարի մասին էր խոսքը։

- Հարցի ձևակերպման մեջ ասվեց այդ մասին՝ սա  այն գումարն է, որը տնտեսվել էր ՀՑԹԻ մշտական ցուցադրությունն իրականացնելու  ընթացքում։  

- Իսկ ո՞վ էր կազմակերպել այդ ցուցադրությունը։

- Առնվազն զարմանալի է, որ այդ հարցերը դուք ձեզանից տեղեկություն ճշտող  լրագրողին եք տալիս...Բայց փորձեմ ձեզ հետ կիսվել իմ ունեցած տեղեկություններով՝ որքանով տեղյակ եմ Ցեղասպանության թանգարան- ինստիտուտը մինչ այսօր երկու հիմնական ցուցադրություն է ունեցել,  հեղինակած՝ լուսահոգի Լավրենտի Բարսեղյանի և Հայկ Դեմոյանի կողմից։ Խոսքը Հայկ Դեմոյանի կողմից կազմակերպված ցուցադրության մասին է։

- Ըհ՜ըն, իսկ ի՞նչ կապ ունի այստեղ Հարություն Մարությանը։

- Հարություն Մարությանն է այս պահին թանգարանի տնօրենը։ Հետևաբար՝ նա,  ի պաշտոնե, պետք է տիրապետեր  այդ տեղեկատվությանը, թե որտե՞ղ են անհետացել թանգարանին պատկանող գումարները։ Սա առաջին կապն է, և երկրորդ կապը՝ թանգարան- ինստիտուտի տնօրենին հանրային քննարկման են հրավիրում, որպեսզի փորձեն  պարզել և խնդրով մտահոգ հանրությանը,  այդ թվում  նաև՝ ինձ  ( ինչպես հասկանում եմ՝ նաև ձեզ) տեղյակ պահեն, թե ո՞ւր է անհետացել այդ ահռելի գումարը, ինչից նա հրաժարվում է։

- Իսկ որտեղից ձեզ այդպիսի ինֆորմացիա, որ նրան տեղյակ են պահել այդ մասին։

- Լրագրողներն իրենց փակ աղբյուրներն ունեն։

- Դե ինչպես ես,  այնպես նաև ընթերցողները  կարող ենք վերապահումներ ունենալ ձեր աղբյուրների վերաբերյալ։

- Հենց այդ պատճառով Հարություն Մարությանին բաց հանրային քննարկման հրավեր են կատարում, որպեսզի նա խոսի այդ մասին և փարատի բոլորի վերապահումները, որից, սակայն, նա հրաժարվում է։

- Ես կճշտեմ, եթե հրաժարվել է, ապա ինչո՞ւ է հրաժարվել։

- Տիկին Խաչատուրյան, Ձեզ դո՞ւր է գալիս այն, ինչ կատարվում է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անվան շուրջ, դեռ չեմ ասում՝ թանգարանի ներսում, այլ այդ հեղինակավոր կառույցի անվան շուրջ։

- Այնքան ուժեր կան, որոնք ամենալավագույն անվան շուրջ անգամ պատրաստ են վարկաբեկող և կեղծ տեղեկատվություն տարածել։

- Ուզո՞ւմ եք ասեք, որ հիմա հենց այդ պրոցեսն է տեղի ունենում։

- Ինչո՞ւ ոչ... Այդ աղմուկները որևէ հիմք չեն կարող ունենալ, քանի ապացուցված չեն։ Եթե կա խնդիր, միանշանակ գնում է իրավապահ ոլորտ։ Եվ եթե մենք շատ  խորանանք, կարող են գտնել կծիկի ծայրը, թե ովքե՞ր են այդ հրահրողները, ինչպես հիմա  մեր երկրում շատ հարցերի շուրջ հրահրվում են տարբեր տեսակի խնդիրներ, այլ կերպ ասած՝ սադրանք է տեղի ունենում։

- Կարծում եմ թանգարան-ինստիտուտի շուրջ  վերջին օրերի հրահրված ամենամեծ սադրանքը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ԱԺ ամբիոնից արված, մեղմ ասած՝ անհասկանալի հայտարարությունն էր։

- Դա ձեր կարծիքն է։

- Եվ գիտե՞ք որն է ամենացավալին, այն որ բառացիորեն վերջին մի քանի օրերի ընթացքում  Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ  նկատելիորեն կոշտացվել է  Հայոց  Ցեղասպանության թեմայի շուրջ Թուրքիայի պետական դիրքորոշումը։

- Ե՞վ... Իսկ ո՞վ ձեզ ասեց, որ դա կարող է կապ ունենալ վերջին հարցի հետ... Ես արդեն ձեզ ասացի՝ խոսեք  սադրիչների հետ, թող իրենց զուսպ պահեն։

Զրույցի ավարտին ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանին, այնուամենայնիվ, տեղեկացրեցի, որ ինձ հուզող հարցերն ավարտվեցին, սակայն որևէ հարցի վերաբերյալ  սպառիչ պատասխան նրանից, ըստ էության,  այդպես էլ չստացա։

Տեղեկացնենք, որ առջևում նրա հետ՝ քաղաքաշինության ու պատմամշակութային հուշարձանների,  ինչպես նաև՝ Երևան քաղաքի պատմական միջավայրի աղավաղման վերաբերյալ զրույցն է։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:10 29/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱլիևի հոխորտումներից մենք հասկանում ենք ռազմական ագրեսիվ գործողությունների վերսկսում. Գևորգ Գեւորգյան
11:46 28/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱյլևս չի լինելու անբավարար գնահատականային շեմ. ԿԳՄՍ նախարարի տեղակալ
23:49 26/06/2020  |  ՀարցազրույցՍահմանադրական նորմը գործում է անմիջականորեն. այն անհրաժեշտություն չունի կիրառության համար այլ փաստաթղթերի միջով արտացոլվելու. Նազելի Բաղդասարյան
20:15 17/06/2020  |  ԼՐԱՀՈՍԻնձ օրինական ճանապարհով չեն կարող ազատությունից զրկել. Վանեցյան
21:38 15/06/2020  |  Հարցազրույց«Հարություն Մարությանի գոյությունը անհամատեղելի ու ամոթալի երևույթ է դարձել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում». Հայկ Դեմոյան
20:16 14/06/2020  |  Հարցազրույց«Նրանք պարտավոր են այսօր Գագիկ Ծառուկյանին բաց թողնել». Գևորգ Կոստանյան
18:41 13/06/2020  |  ԿորոնավիրուսԺողովուրդն ի՞նչ անի, մի անգամ չտեսանք, որ գան և ախտահանեն․ քաղաքացի
20:40 10/06/2020  |  Հարցազրույց«Որքան լայն ես բացում գիրկդ, այնքան հեշտությամբ են խաչում քեզ». Միքայել Պողոսյան
19:47 09/06/2020  |  ՀարցազրույցՊետք է ունենանք հանցավորության դեմ անկաշկանդ պայքարող ոստիկանություն, այլ ոչ թե Պողոսի սանիկ Պետրոսին հանցանք կատարելիս բռնելուց խուսափող ոստիկան. Արսեն Արշակյան
23:36 01/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱննա Կոստանյանի գրառումը Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Արխիվ

[]