ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը դատախազության աշխատողի օրվա և ՀՀ դատախազության կազմավորման 102-ամյակի առթիվ 07/01/2020 11:42 | ԼՐԱՀՈՍ
Դատախազության սիրելի՛ աշխատակիցներ, գործընկերներ, համակարգի հարգելի վետերաններ:
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Դատախազության աշխատակցի օրվա, ՀՀ դատախազության համակարգի կազմավորման 102-րդ ամյակի կապակցությամբ:
Ցավոք, մոլեգնած կորոնավիրուսային համավարակի պատճառով, բոլորիս առողջության և անվտանգության հրամայականից ելնելով, այս տարի ստիպված եղանք հրաժարվել ՀՀ գլխավոր դատախազությունում հավաքվելու, ջերմ մթնոլորտում իրար անձնապես շնորհավորելու, մեր անցած ճանապարհն արժևորելու, ձեռբերումները, բացթողումները համատեղ գնահատելու և նոր նախանշումներ կատարելու գեղեցիկ ավանդույթից՝ վստահությամբ, որ գալիք տարում համավարակը հաղթահարելու ուրախությամբ կլրացնենք այդ բացը:
Մեր ժողովրդի հետ կիսելով այս իրավիճակի հարուցած բոլոր բարդություններն ու սահմանափակումները՝ դուք անխոնջ շարունակում եք կատարել Ձեր մասնագիտական պարտքը՝ առաջնորդվելով մեր երկրի իրավական անվտանգությունն ապահովելու, հանցավորության դեմ պայքարը որևէ պարագայում չթուլացնելու հրամայականով։
Շնորհակալ եմ Ձեր ցուցաբերած տոկունության, իրավական պետության կերտմանը ձեր հավատարմության և դատախազության՝ իբրև միասնական օրգանիզմի գաղափարը գործի ու արդյունքի վերածելու ձեր ընդհանրական համոզմունքի համար։ Հպարտությամբ եմ արձանագրում ծառայության ընթացքում բոլոր տեսակի վայրիվերումների, տարբեր շրջանակների կողմից տարատեսակ մանիպուլյացիաներով մեզ հավասարակշռությունից հանելու փորձերի, շատ դեպքերում դատախազության իրավասություններից ու գործառույթներից ճչացող անտեղյակությամբ համեմված անհիմն մեղադրանքների հանդեպ ձեր խորին զսպվածությունն ու չեզոքությունը, բացառապես մասնագիտական դաշտում մնալու ձեր ընդհանրական վարքագիծը, որը համակարգի կայունության, կենսունակության կարևորագույն գրավականներից է։
Շնորհակալություն ահռելի ծանրաբեռնվածության ու պատասխանատվության բեռի պայմաններում հանուն ձեր մասնագիտական ու պաշտոնեական պարտականությունների բարեխիղճ և ազնվիրաբար կատարման, ցուցաբերած համբերատարության համար, այն զոհողությունների համար, որոնք ձեզ հետ միասին լուռ արժանապատվությամբ կիսում են ձեր ընտանիքի անդամները, ամենահարազատ ու մտերիմ մարդիկ։
Այսօրվա խորհուրդը բացառիկ է նրանով, որ ազդարարում է դատախազության՝ 21-րդ դարի 3-րդ տասնամյակ թևակոխումը, ինչը մեզնից պահանջում է իրավական մտքի զարգացմանը, հանցավորության դեմ պայքարի արդի մարտահրավերներին, իրավական պետության կառուցման, իրավակարգի ամրապնդման մեր ժողովրդի իդեալներին և ձևակերպած նորովի պահանջներին ընդառաջ համակարգային զարգացման տեսլականի արդիականացում: Դատախազությունը քրեական վարույթի ողջ շարժընթացը հսկող, իրավահենության արժեքներով առաջնորդվող սլաքավարն է, որն իր ամենօրյա, մեծամասամբ անտեսանելի աշխատանքով կենսագործում է օրենքի գերակայության, իրավահավասարության, պատժի անխուսափելիության, պետության գույքային իրավունքների պաշտպանության հիմնարար գաղափարները:
Նոր տասնամյակում դատախազությունը լիարժեքորեն պետք է իրացնի քրեական քաղաքականության արդիականացման յուրօրինակ «ուղեղային կենտրոնի» դերը: Մեր նախընթաց գործունեությամբ, արդեն դրել ենք դրա հիմքերը՝ անգամներով բազմապատկերով օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերում փոփոխությունների նախաձեռնություններով հանդես գալը, միջազգային փորձի հենքին մշակվող և Վճռաբեկ դատարան ներկայացվող այնպիսի միջնորդությունները, որոնցում արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա կարող է զարգանալ ներպետական նախադեպային իրավունքը:
Մեր հիմնական առաջնահերթություններից է մնում քրեադատավարական գործունեության միասնականության, կանխատեսելիության և որոշակիության ապահովումը, օրենքի առջև ընդհանուր հավասարության, իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքների անշահախնդիր կենսագործման մեր հավատամքի հանդեպ հանրային վստահության և աջակցության ամրապնդումը: Քրեական դատավարությունում հանրային և մասնավոր շահերի ողջամիտ հավասարակշռման մեր առանցքային գործառույթի անշեղ իրականացումը պիտի հանգեցնի իրապես օրինականության սկզբունքներին դատախազության և յուրաքանչյուր դատախազի նվիրվածության հանրային ընդհանրական գիտակցության և հավատի ձևավորմանը: Այս ճանապարհին մեր իրավասությունների բարեխիղճ իրականացումը բավարար չէ, այլ պետք է տեսանելի դառնա այդ արժեքներին ամեն օր հավատարմորեն ծառայելով, մեր մաքրակենցաղությամբ, օրինապաշտության ու պետականապաշտության, քաղաքացիական պատասխանատվության անձնական օրինակով:
Պատմական ամենաառանցքային շրջափուլերում, երկրի համար շրջադարձային փոփոխությունների շրջաններում դատախազությունը բացառիկ կարևոր դերակատարում է ստանձնել։ Եվ այսօր էլ մենք լիարժեք պատասխանատվություն ենք վերցրել ներքին իրավական կայունության ապահովման, հանրության ու պետության օրինական շահերի վերականգնման ու պաշտպանության հարցում։ Մենք հպարտությամբ ստանձնել ենք միջազգային պարտավորություններին և օրենքի տառին բացարձակ համապատասխան պետությունից տարիներով գողացված հարստությունն իր օրինական տիրոջը վերադարձնելու գործառույթը։ Չպետք է լինի որևէ տարակույս, որ սոցիալական արդարության վերականգնման այս գործընթացում դատախազությունը լինելու է աներեր ու վճռական։ Մեր մտավոր ռեսուրսները, կամքը և ինստիտուցիոնալ կայացվածությունը ավելի քան բավարար են դրա համար։
Մենք կանգնած ենք ամենատարբեր ոլորտներում կոռուպցիոն հանցավոր կայուն սխեմաները կազմաքանդելու անշրջելի գործընթացի կիզակետում։ Որևէ անհատ, հասարակական կամ քաղաքական միավոր, պետական որևէ ծառայող չպետք է ունենա սքողված կամ անսքող հանցավոր որևէ հավակնություն ինչպես պետական ու հանրային ռեսուրսների, լծակների յուրացման, այնպես էլ պետության ներքին ու արտաքին անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու հարցում։ Նման փորձերի դեպքում պետությունը չի հապաղելու ողջ ծանրությամբ գործադրել իր պատժիչ բռունցքը։
Նույնպիսի հետևողականությամբ մենք չենք հանդուրժելու նաև մեր համակարգում դատախազի վարկը, կերպարը, ուսադիրի պատիվն արատավորող հանցավոր որևէ դրսևորում, որովհետև առաջին հերթին մեր օրինակով ենք փաստելու նոր, առողջ, անվտանգ միջավայրի ամրապնդման անայլընտրանք լինելու իրողությունը։
Հասարակական հարաբերությունների կարգավորման միակ լեգիտիմ միջոցը իրավական համակարգն է: Օրինապահ, քաղաքացիակենտրոն հասարության կերտման մեր ընդհանուր ճանապարհին հանցավոր ենթամշակույթի բարքերը, կանոնները պետք է ոչնչացվեն արմատից, և այդ պայքարում մնում ենք դրոշակակիր՝ կանգնած առաջնագծում իրավապահ մյուս մարմինների հետ ուս-ուսի տված։
Այս չարիքների դեմ հայտարարված պատերազմում մենք հաղթելու են՝ որպես զենք ունենալով մեր պրոֆեսիոնալիզմը, խիղճը, արդարամտությունը, բարոյականությունը և մեր ժողովրդի վստահությունը։
Սիրելի՝ գործընկերներ, թանկագին վետերաններ,
Կրկին շնորհավորելով այս նշանակալի օրվա առթիվ՝ բոլորիդ մաղթում եմ անձնական և գործնական հաջողություններ ու ձեռբերումներ՝ մեր բազմադարյա և պաշտելի երկրում։
Ցանկանում եմ պատվաբեր ծառայություն՝ մեր կոչմանը, մեր հզոր ժողովրդին անմնացորդ նվիրումին համատարիմ՝ ի շահ հայոց պետականության հարատևության, նրա լուսավոր ու պայծառ ապագայի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից