ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աջ ձեռքով ձախ ականջը քորելու «մաստերկլասս» Ազգային ժողովում. Գոհար Մելոյան 06/30/2020 17:49 | Մեկնաբանություն
Այսօր Ազգային ժողովի իշխող խմբակցությունը փորձում է երկրում տիրող արտակարգ դրության ժամանակ գումարված արդեն որերորդ արտահերթ նստաշրջանի միջոցով հերթական կիսալուծումներով լրացնել նախորդ բացթողումները։ Այս մասին ֆեյսբուքում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Նրա գրառման մեջ ասվում է.
«Մասնավորապես՝ նախորդ շաբաթ իրավական հանրությունը ներակայացնող գործընկերներիս հետ միաժամանակ բազմիցս ահազանգեցինք տեղի ունեցող աննախադեպ հակաիրավական գործընթացի վերաբերյալ՝ մատնանշելով այն զուգորդող կիսալուծումներն ու բացերը, ինչպես,
1. Սահմանադրության փոփոխությունների հետ միաժամանակ մի շարք այլ օրենքներում փոփոխություն ենթադրող հարակից նախագծերի բացակայությունը /ինչի կապակցությամբ այսօր մի շարք պատգամավորներ դպրոցահասակ երեխայի պես փորձում են խորամանկել՝ նշելով, որ իրենք անպայման դիմելու էին այս քայլին՝ ավելի կասկածի տակ դնելով իրավական տեխնիկայի և ընդհանապես օրենսդիր իշխանության տեսագործնական աշխատանքների վերաբերյալ իրենց գիտելիքները/,
2. «Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվե նշանակելու մասին» Ազգային ժողովի որոշմանն անգամ չանդրադառնալը, որի արդյունքում կարգավորվելու էր նույնաբովանդակ հարց, և որի և՛ ընդունման, և՛ չեղարկման համար արդեն իսկ խախտել էին սահմանադրական դրույթներ։
Խորհրդանշական է, որ հերթական անգամ իրավական հենասյուները ոտնահարվում են, և խորհրդարանը «մեկ դերասանի թատրոնի» հիմունքներով շահագործվում է հենց Պառլամենտարիզմի միջազգային օրը՝ հիմնովին հրաժարվելով պառլամենտարիզմի կայացման ուղուց և սկզբունքներից։
Այո՛, դուք ունեք աննախադեպ բացարձակ մեծամասնություն խորհրդարանում, բայց դա բնավ չի նշանակում, որ կաղապարված չեք իրավական պետության սկզբունքներով և ցանկացած նպատակով կարող եք չարաշահել այդ կարգավիճակը։
Հ․ գ․ 1. Առանձնահատուկ երեսպաշտություն և պաշտոնեական դիրքի չարաշահում է արդեն տասնյակից ավել պատգամավորների մոտ հաստատված նոր կորոնավիրուսի վարակակիր լինելու պարագայում արտահերթ նստաշրջան հրավիրելը և 80 պատգամավորների ներկայությունն ապահովելը, երբ նրանց մեծամասնությունը պետք է ինքամեկուսացման շրջան անցներ, և այդքանից հետո լուրջ դեմքերով ժողովրդին մեղադրելը անպատասխանատվության մեջ, ընդ որում՝ խախտելով ձեր իսկ կողմից ընդունված Քրեական օրենսգրքով նախատեսված արարքը՝ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու վերաբերյալ։
Հ․ գ․ 2. Գրիգոր Մուրադյանի պես պրոֆեսիոնալիզմի բարձր հատկանշներով և սրտացավ հանրային ծառայողը Հայաստանի Հանրապետության ձեռքբերումն ու հաջողությունն է։ Ինչու՞ եք այդպես զարմանում, երբ մարդիկ իրերն իրենց անուններով են կոչում և արձագանքում են իրենց կյանքի ընթացքում ձևավորված արժեհամակարգի և բացարձակ ճշմարտությունների այսչափ քամահրանքով ոտնահարմանը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ