ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը պառկելու է նառերին. «Մեկի միջոցով 250 հազար դոլարի ակնարկ էր անում» «Հրապարակ» 06/30/2020 09:50 | Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «1994թ․ ապրիլին Արմավիրի Տարոնիկ գյուղում սպանվեց Էջմիածնի բնակիչ, 36-ամյա գործարար Մհեր Պողոսյանը։ Սպանության մեջ մեղադրվեց ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը։ Այնուհետեւ հանցանքը վերաորակվեց, եւ Գրիգորյանը դատապարտվեց զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հոդվածով։ Դատապարտվեց 1 տարի 3 ամիս ազատազրկման, պատիժն էլ ամբողջությամբ չկրեց․ դուրս եկավ 3 ամսից։
Թավշյա հեղափոխությունից հետո սպանվածի որդին՝ Էդուարդ Պողոսյանը, գործը վերաբացելու պահանջ ներկայացրեց։ 2020 թ․ մարտի 5-ին վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց 26 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով դատավճիռը՝ բավարարելով զինդատախազի բողոքը։
Նոր երեւան եկած հանգամանքների հիմքով, զինդատախազը պահանջել էր բեկանել տասնյակ տարիների վաղեմության գործով կայացած դատավճիռը եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Իսկ նոր ի հայտ եկած հանգամանքը սպանվածի որդու՝ Էդուարդ Պողոսյանի հաղորդումն էր։ Էդուարդն ընտանեկան արխիվից հայտնաբերած փաստաթուղթ էր ներկայացրել դատարան, որը բացահայտում էր այդ տարիների իրավական համակարգի սնանկությունը։
Վերաքննիչի որոշման դեմ Հ․ Գրիգորյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել։ Էդուարդն ասում է, որ Գրիգորյանը վճռաբեկում «լեզու է գտել» ու «ջրել» գործը։ Ավելին, մտերիմների հետ քեֆ-ուրախություն է արել՝ տոնել հաղթանակը։ «Ըստ ինձ հասած լուրի՝ վճռաբեկը համաձայնել է այնպիսի որոշում կայացնել, որը լիարժեք ազատություն կտա Հրանտ Գրիգորյանին»,- ասում է տուժողի իրավահաջորդը։
Մինչ այդ, սակայն, Գրիգորյանը փորձել է «լեզու գտնել» սպանվածի որդու՝ Էդուարդի հետ։ Նրան լռեցնելու եւ գործը մեկընդմիշտ փակելու Գրիգորյանի ջանքերը, սակայն, զուր են անցել․ ո՛չ ահաբեկելն է Էդուարդին հետ պահել մինչեւ վերջ գնալու վճռականությունից, ո՛չ կաշառքը։
«Մեկի միջոցով 250 հազար դոլարի ակնարկ էր անում»,- ասաց նա, որի տեղեկություններով՝ Հրանտը 1 մլն 300 հազար դոլարով վաճառել է իրեն պատկանող ռեստորանային համալիրներից մեկը։ «Նոր իշխանություններին չեմ մեղադրում․ ուղղակի դանդաղ են գործում։ Ես զարմանում եմ այն դատավորների վրա, որոնք դեռ շարունակում են գումարի դիմաց մարդասպանին երկրորդ անգամ ազատել պատասխանատվությունից։ Փաստորեն, 2 տարի անց էլ նոր Հայաստանում Հրանտ Գրիգորյանը կարողանում է փողով հարց լուծել։ Բայց ես կանգ չեմ առնելու․ Հրանտ Գրիգորյանի հետեւից գնալու եմ այնքան, մինչեւ տեսնեմ նառերի վրա պառկած»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 30.06.20թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ