ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանրային սննդի ոլորտն այսօր – 50 տոկոսով է աշխատում, և պետական պաշտոնյայի կողմից ոլորտը թիրախավորելը սխալ է. Վահե Գևորգյան 06/29/2020 14:00 | ԼՐԱՀՈՍ
Հանրային սննդի ոլորտն ուղիղ աշխատանքով է ապահովում 35 հազար մարդու, եթե դրան ասոցացված աշխատատեղերն էլ դիտարկենք, ապա խոսք է գնում մոտ 60-70 հազար աշխատատեղի մասին, և սխալ ենք համարում այս ոլորտի թիրախավորումը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց Ռեստորանների հայկական միության նախագահ Վահե Գևորգյանը՝ անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ երեկ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ մեզ անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն, մարդկանց հորդորել սահմանափակել իրենց ոչ կենսական շփումները, այդ թվում նաև դադարեցնել սրճարան-ռեստորանային այցելությունները, քանի որ ըստ նախարարի՝ դա միակ տեղն է, որտեղ հնարավոր է լինել առանց դիմակի և վարակել միմյանց։
Վահե Գևորգյանը նշում է՝ իհարկե կարևորում են հանրային առողջությունը, հետևում պարետատան կողմից սահմանված բոլոր կանոններին, սակայն երբ կա թույլատրված գործունեություն, չի կարող բիզնեսի որևէ ոլորտ թիրախավորվել և մարդկանց կոչ անել չօգտվել այդ ծառայություններից. «Առանց այն էլ ոլորտի շրջանառությունը ցածր է և նման պայմաններում համարում ենք՝ սխալ պետական պաշտոնյայի կողմից թիրախավորել այս ոլորտը։ Մենք չենք համարում, որ գործող պայմաններում հանրային սննդի ոլորտն է հանդիսանում վարակի տարածման աղբյուր։ Եթե պարզ խոսենք, չկա որևէ դեպք, գոնե պաշտոնապես հայտարարված, որ, օրինակ, որևէ հանրային սննդի, ոլորտի ընկերություններից այսինչի մոտ դեպք է եղել, ինչի պատճառով վարակը տարածվել է։ Այսինքն` բռնկման մասին խոսք չի եղել։ Առանց այն էլ այդ ռեստորաններում մարդկանց հոսքը նվազել է, նման թիրախավորումը տեղին չէ»,-ասաց Վահե Գևորգյանը։
Վերջինս ընդգծեց՝ ռեստորանների միության անդամ կազմակերպություններն արտակարգ դրության հայտարարումից ի վեր խստորեն պահպանել են սահմանված հակահամաճարակային կանոնները, ինչը բավական ծանր և ծախսատար է ոլորտի ընկերությունների համար. «Օրվա մեջ մի քանի անգամ ախտահանելը, անձնակազմին անընդհատ հետևելը, այս ամենը պատշաճ կերպով կատարվում է։ Եղել են փոքր թերություններ՝ կապված սեղանների միջև եղած հեռավորության կամ տեխնիկական այլ հարցերի հետ, որոնք անփորձությունից է։ Սննդի անվտանգության տեսչական մարմինը փոխարենն ի սկզբանե այդ կանոնները բացատրեր, միանգամից անցավ, այսպես ասած, պատժիչ գործողության, բայց մենք նույնիսկ դրա հետ կապված որևէ հայտարարություն չենք արել՝ մտածելով, որ եթե նույնիսկ մոտեցումը շատ խիստ է, այն վերաբերում է հանրային առողջությանը։ Դժգոհություն չենք արտահայտել, չնայած երբեմն ասում ենք՝ իրենց գործողությունները չափազանցված են և շատ փոքր։ Տեղում շտկվող թերության համար արձանագրություն է կազմվել և որոշ ժամանակով կասեցվել գործողությունը։ Նաև անուններ են շեշտվում, նույնիսկ հետո տեսանյութեր տարածվում, ինչը հարվածում է նաև հեղինակություն ունեցող այդ ռեստորաններին։ Մենք կանգնած ենք մեր պետության կողքին, բայց ուզում ենք ասել, որ կոնկրետ ոլորտի թիրախավորումն անընդունելի է»,-ասաց Վահե Գևորգյանը։
Հանրային սննդի ոլորտն այսօր մոտ 90 տոկոսով չի աշխատում։ Վահե Գևորգյանը նկատեց, որպեսզի ռեստորանը մինիմալ շահույթով աշխատի, պետք է լինի շրջանառության 75 տոկոս, բայց ոլորտն այսօր աշխատում է շրջանառության 10 տոկոսով. «Այսինքն մեր բիզնեսը, հիմա բաց լինելով, առնվազն 50 տոկոս վնաս է կրում, - 50 տոկոսով է աշխատում։ Հակաճգնաժամային միջոցառումներն էլ թեթև և մեկանգամյա էին։ Չենք ասում, որ աջակցություն չի եղել, բայց ուրիշ կերպ էր պետք անել։ Ընկերություններ ունենք, որոնք 1000 աշխատող ունեն և չեն կրճատել իրենց աշխատակիցներին, հարյուրավոր աշխատողներ ունեցող բազմաթիվ ռեստորաններ, սրճարաններ կան, որոնք աշխատակիցներին չեն կրճատել և վճարում են նրանց, առաքման ծառայություններ ստեղծում՝ աշխատակազմն ու իրենց բրենդը պահելու համար, բայց մարդիկ մինուսով են աշխատում»,-նշեց Վահե Գևորգյանը՝ ընդգծելով, որ նման պայմաններում հանրային առողջապահության համար մեկ պատասխանատուի կողմից հնչած այս կոչն էլ բիզնեսի համար մահվան դատավճիռ է հնչում։
Ռեստորանների միության նախագահի խոսքով, եթե նախարարը գտնում է, որ ռեստորաններն ու սրճարանները վտանգի մեծ աղբյուր են, ուրեմն իր պատասխանատվությունն այն է, որ առաջարկի փակել դրանք. «Որպես պետական պաշտոնյա պետք է առաջարկ ներկայացնի, որ փակեն, բայց հիմնավորված, փաստերով, որ վարակի դեպքեր են եղել այսինչ ռեստորաններում, ինչի պատճառով մոտավոր այսքան վարակ է գրանցվել, բայց չկա այդ հիմնավորումը, որովհետև այդպես չէ։ Մինչև հիմա եղած փաստերով ակնհայտ է, որ հիմնական վարակի աղբյուրներ են եղել կարի արտադրամասերը, փակ տարածքները, որտեղ մարդիկ իրար շատ մոտ կանգնած են աշխատել՝ չպահպանելով կանոնները»,-ասաց Վահե Գևորգյանը։
Հարցին՝ կան արդյո՞ք հաշվարկներ, թե այս սահմանափակումների վերացումից հետո հանրային սննդի ոլորտում քանի աշխատատեղ չի վերականգնվել, Վահե Գևորգյանը նկատեց՝ ոլորտում գրեթե 90 տոկոսով կրճատումներ չեն եղել. «Երբ մարտին ոլորտը փակվեց, մեր ձեռնարկությունների մեծ մասում մասսայական աշխատանքից ազատումներ չեն եղել։ Նրանք հիմնականում պահել են աշխատողներին, ուղղակի մի մասին ուղարկել են հարկադիր պարապուրդ, իսկ մյուս մասին փորձել են օգտագործել իրենց առաքման ծառայությունների մեջ։ Կան բազմաթիվ ընկերություններ, որ մինչ այդ առաքման ծառայություն չեն ունեցել և ճգնաժամի ժամանակ են ստեղծել, որպեսզի աշխատողներին ներգրավվեն։ Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ մեր ոլորտում շատ քիչ է եղել աշխատատեղի կորուստը»,-ամփոփեց Վահե Գևորգյանը։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից