ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մասնագիտական հմտություններ պահանջող հարցերի շուրջ, պետք է մտածել, նոր խոսել». Ռուբեն Մելքոնյանը՝ Արայիկ Հարությունյանի աղմկահարույց ելույթի մասին 06/29/2020 19:44 | Հարցազրույց
Վերջին շրջանում Ռեջեփ Թայիփ Էրդողանը նկատելիորեն խստացրել է Հայոց Ցեղասպանության թեմայի շուրջ իր դիրքորոշումը։ Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկի՝ «Հայոց ցեղասպանության պնդումներին հակադարձելու և ռազմավարություն մշակելու համար» պաշտոնական Անկարան ինքնուրույն և քաղաքացիական նոր կառույց է ստեղծել, որը զբաղվելու է Հայոց ցեղասպանության հարցում առկա մարտահրավերներին դիմակայելու ռազմավարության մշակմամբ։ Օրեր առաջ Էրդողանի գլխավորությամբ և բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների մասնակցությամբ շուրջ հինգ ժամ տևած դռնփակ նիստից հետո նախագահականի հաղորդակցության բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է․ «Ժողովում քննարկվել են այն ծավալուն քայլերը, որոնց նպատակն է լինելու կանխել Թուրքիային և մեր ազգին սևացնելու համար 1915-ի դեպքերը որպես գործիք կիրառող հայկական լոբբիի և այս հարցը քաղաքական նպատակով շահարկող երկրների՝ իրականության հետ կապ չունեցող պնդումների վրա հիմնված քարոզչությունը»։
Ինչո՞ւ է պաշտոնական Անկարան կոշտացնում դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության հարցում և ինչ՞ հետևանքներ դա կարող է ունենալ հայկական կողմի համար։
Այս մասին «Փաստինֆո»-ն զրուցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի հետ.
- Պարոն Մելքոնյան, «Turkish Hürriyet daily» օրաթերթում հունիսի 23-ին հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ Թուրքիան որոշում է կայացրել ստեղծել «նոր ինքնավար և քաղաքացիական ինստիտուտ», որպեսզի «պատասխան տա ցեղասպանության մեղադրանքներին և մշակի դրանց հակազդելու ռազմավարություն»: Այդ որոշումն ընդունվել է հունիսի 16-ին՝ Նախագահին առընթեր բարձրագույն խորհրդատվական խորհրդի հինգժամյա փակ նիստում։ Ինչո՞ւ է պաշտոնական Անկարան կոշտացնում իր դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության հացում և ի՞նչ միտում ունի Թուրքիայի որդեգրած վերջին դիրքորոշումը։
- Նախ՝ պետք է ֆիքսենք, որ Թուրքիայի համար Հայոց Ցեղասպանության խնդիրը միշտ առաջնային նշանակություն ունի։ Անկախ համաշխարհային պրոցեսներից, տարածաշրջանային զարգացումներից , համավարակներից և այլն, այդ խնդիրը շարունակում է մնալ նրանց՝ ոչ թե տվյալ պահի իշխանության, այլ պետականության առաջնային կարևորություն ունեցող խնդիրների շարքում։ Եթե մեզ թվում է, թե տարբեր պրոցեսների ազդեցությամբ Թուրքիան կարող է թուլացնել իր հետևողական քայլերն այդ խնդրի ուղղությամբ, ապա մենք չարաչար սխալվում ենք։ Թուրքիայի պատմությանը քիչ թե շատ ծանոթ մարդը կարող է ասել, որ սկսած Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից, մինչև երիտթուրքերի փախուստն ու մինչև մեր օրերը, թուրքական պետականության մոտեցումն այդ հարցի շուրջ շարունակում է մնալ նույնը և դրա համար կիրառվում են ահռելի ռեսուրսներ։ Ես կարծում եմ, որ ամենավատ բանը, որ մենք կարող ենք անել՝ թուլացնելն է մեր հասարակական և քաղաքական զգոնությունը՝ կարծելով, թե անցել է շատ ժամանակ և աշխարհաքաղաքական օրակարգն այլ խնդիրներով է հագեցած։ Երբեմն ես նկատում եմ այնպիսի մոտեցումներ՝ իբր թե սա մի քիչ ոչ այժմեական հարց է։ Սա մեծագույն մոլորություն է և, եթե դա արվում է անգիտության պատճառով, ապա աններելի սխալ է, իսկ եթե միտումնավոր, ապա սա մեծ դավաճանություն է։
- Օբյեկտիվ գնահատականով՝ չե՞ք կարծում, որ հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում հայկական կողմից զգոնությունը թուլացնելուն միտված լուրջ փորձեր են արվում։
- Չէի ցանկանա կոնսպիրալոգիական տեսությունների մեջ մտնել, բայց միևնույն ժամանակ՝ չեմ կարող չտեսնել, որ այդ խնդրի ու մեզ համար ազգային կարևոր նշանակություն ունեցող խնդիրների նկատմամբ հետևողական և միգուցե համակարգված քայլեր և նույնիսկ հարձակումներ կան։ Երբ սրանք ամփոփում ենք, ապա դժվար է ասել, որ սրանք պատահական են, որ արվում են իրարից անկախ և չունեն լուրջ նպատակներ։ Երբ այս ամենը փազլի պես հավաքում ենք մի ամբողջության մեջ, տեսնում ենք, որ սա լրջագույն վտանգ է։ Այս ամենը ի մի բերելով, այո, պետք է ասեմ, որ Ցեղասպանության հարցի միջազգային արծարծման հարցում մի կողմից վտանգավոր պասիվություն կա, մյուս կողմից, մեղմ ասած, անհասկանալի և մտահոգիչ տարատեսակ օրակարգերի ակտիվացում, որոնք միտված են մեզ համար կարևորագույն այս խնդրի հիմքերի լուրջ սասանմանը։ Դա կարող է լինել՝ թուրքերին ներելու, լավ թուրքի, ցեղասպանության ժամանակ հայերին փրկած թուրքերի դիսկուրսը և այլն։ Միգուցե հանրության համար դրանք ունեն անհանգստացնող նշանակություն, բայց մասնագետների համար դրանք լիովին այլ տեսանկյունից դիտարկվող հարցեր են։ Եվ, երբ լավ թուրքերի մասին դիսկուրսներն արվում են, օրինակ ԱԺ բարձր ամբիոնից, սա մասնագետների մոտ, մեղմ ասած, լուրջ անհանգստություններ է առաջացնում։ Մանավանդ երբ տեսնում ենք, թե դիմացի կողմից ինչ է կատարվում։ Թուրքիայի Ազգային ժողովում հակահայկական հռետորիկան և ատելությունը բարձրացել է վտանգավորության ամենավերին աստիճանին, իսկ մեր ԱԺ-ում խոսում են բարի թուրքերից։ Սա անտրամաբանական է։ Եթե սա չգիտակցված արարք է, ապա մեղմ ասած՝ սխալ է, եթե գիտակցված է, ապա նման է ակնհայտ դավաճանության։
- Այս կոնտեքստում չեմ կարող չհիշատակել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի Աժ ամբիոնից արված անհասկանալի ելույթը՝ կապված Հայոց Ցեղասպանության թանգարան- ինստիտուտում առկա իբր «փակ ֆոնդերի» մասին։ Եվ սա այն դեպքում, երբ Էրդողանը 2019թ․ ապրիլի 24-ին՝ «Մեր արխիվների զարգացումը, տեսլականն ու պատմական հետազոտությունների խթանումը» խորագրով սիմպոզիումի ժամանակ հայտարարում է. «Մեր արխիվների շնորհիվ է, որ կարող ենք կուրծք պատռելով ամբողջ աշխարհին ներկայացնել իրականությունը: Ու՞մ եք խաբում: Մենք մեր արխիվները մինչև վերջ բացել ենք, է՜յ հայեր, թե արխիվներ ունեք, դուք էլ բացեք»: Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այս ամենը։
- Կան թեմաներ, որոնք խիստ զգայուն են և մասնագիտական նեղ կարծիք ու հմտություններ են պահանջում միայն։ Այս թեմաները գտնվում են մեր թշնամիների անմիջական ուշադրության կենտրոնում։ Այսպիսի թեմաների մասին պետք է խոսել շատ զգույշ, այդ թեմաների մասին խոսելու հարթակը պետք է ընտրել ամենայն զգուշավորությամբ։ Չեմ կարծում, որ տարատեսակ նման խնդիրները, ինչպես ընդունված է ասել՝ հանրապետության թիվ մեկ քաղաքական ամբիոնից Ազգային ժողովից բարձրաձայնելը շատ ճիշտ մոտեցում է։ Սա ամենևին կապ չունի թափանցիկ վարվող քաղաքականության հետ։ Պարտադիր չէ, որ մեր ներքաղաքական դաշտում առկա բոլոր խնդիրները բարձրանան ԱԺ ամբիոն, հատկապես նկատի ունեմ այն խնդիրները, որոնք կապված են մեր երկրի անվտանգության համակարգի հետ՝ կապված Թուրքիայի հետ հարաբերություններին և Հայոց Ցեղասպանության խնդիրներին։ Դա հերոսություն չէ՝ սկանդալային նորության պես ինչ – որ հայտարարություններ անելը, սա մարտավարական սխալ է, որովհետև անհերքելի փաստ է, որ այդպիսի դրսևորումներն ակնհայտորեն մոնիթորինգի են ենթարկվում մեր հակառակորդ երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Պետք է հասկանալ, որ այդպիսի ամբիոններից արված հայտարարությունները միայն ներքին լսարանին չի ուղղված։ Հետևաբար, նուրբ և մասնագիտական հմտություններ պահանջող հարցերի շուրջ պետք է մտածել, նոր խոսել։
- Պարոն Մելքոնյան, Դուք նաև Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ եք։ Լսել եմ՝ արշալույսները հոգաբարձուների խորհրդում այնքան էլ պարզ չեն և դա կապված է թանգարան-ինստիտուտի ոչ պակաս անհասկանալի հայտարարություններով հանդես եկող տնօրենի հետ։ Ուզում էի հարցնել ձեզ՝ ո՞վ է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի այսօրվա տնօրենը։
- Հարություն Մարությանը...
- Հետո՞...
- Ես Հարություն Մարությանին ճանաչում եմ որպես լավ ազգագրագետ, Ազգագրության ինստիտուտի աշխատակից և թերևս այսքանը։ Որպես Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, որի հոգաբարձուների խորհրդի անդամ եմ ես, Հարություն Մարությանի գործունեությունը տարբեր հարցականներ և խնդիրներ է առաջ բերել, այդ թվում նաև՝ ինձ մոտ։ Ես նիստերի ընթացքում իմ մտահոգությունների մասին բարձրաձայնում եմ և, չէի ցանկանա մամուլի միջոցով իմ տեսակետներն արտահայտել, որովհետև ես ունեմ այդ հարթակը՝ իմ դժգոհություններն ու առաջարկները ներկայացնելու համար։ Ամեն դեպքում, կարծում եմ, կա մի մեթոդական սխալ, որ հանրության և գիտական հանրույթի մեջ տարընկալումների և հարցականների տեղիք է տալիս։ Այս ուղղությամբ պետք է հստակ քայլեր արվեն, այլ ոչ շարունակեն նույն հաստատակամությամբ հերքել այն մտահոգությունները, որոնք օբյեկտիվ հիմքեր ունեն։
- Պարոն Մելքոնյան, ի վերջո, ի՞նչ կարելի է սպասել իսլամիստական համոզմունքներով հղի Էրդողանից, այն պարագայում, երբ նա բոլորովին վերջերս՝ 2020թ․ մայիսին, խոսելով ահաբեկչության դեմ պայքարի մասին, բաց տեքստով հայտարարում է, որ Թուրքիայում կան «սրի ավելցուկ» ահաբեկիչներ։ Վստահ եմ՝ դուք էլ տեղյակ եք, որ Թուրքիայում «սրի ավելցուկ» արտահայտության տակ շարունակ նկատի են ունեցել Հայոց ցեղասպանությունից փրկված հայերին։
- Ինչ վերաբերում է Էրդողանի այս հռետորաբանությանը՝ կարող եմ ասել, որ նա ոչ միայն այսօրվա աշխարհի պոպուլիստ ղեկավարներից է, ով հայտնի է որպես քաղաքական իսլամական պոպուլիզմի ամենահմուտ կիրառողներից, այլև՝ ատելության խոսքի ամենադասական կրողներից ու քարոզողներից մեկը։ Ընդ որում, սա հատուկ է ոչ միայն էրդողանին, այլ նաև թուրքական քաղաքական ողջ վերնախավին։ Նրանց մոտ ատելության խոսքն ընդունված և տարածված երևույթ է, որի հիմնական թիրախը Հայաստանն ու հայերն են։ Ուրեմն, եթե վերադառնանք մի քիչ վերևում մեր արծարծած հարցին, ապա պետք է ֆիքսենք հետևյալը՝ եթե մեր երկու հարևան երկրները՝ Թուրքիան և Ադրբեջանը պետական մակարդակով երկրի ղեկավարների, քաղաքական վերնախավի և հանրության մեծամասնության միջոցով հայերի դեմ ատելության քարոզի և հայկականության դեմ ատելության խոսքի կրողներ են ներկայանում ու դա չեն էլ թաքցնում, ապա, այս պարագայում, մենք Հայաստանում՝ «եղբայրության» խաղաղասիրության ներելու «բարեկամության» երկխոսելու և «լավ» թուրքերի խոսույթը զարգացնելով՝ չգիտեմ թե ուր ենք գնում...
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից