ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Այ էս մեկը Ավինյանին ու Բադասյանին ասեք». քաղաքացու կոչը՝ Արսեն Թորոսյանին 06/29/2020 17:46 | Մեկնաբանություն
«Արսեն Թորոսյանը գրում է, ես՝ որպես քաղաքացի, պատասխանում եմ։ Երբ մեզ անհրաժեշտ էր կազմակերպված լոքդաուն, դուք դեռ քարոզարշավ էիք անում ու Իտալիայից ու Իրանից եկողներին հանգիստ ընդունում ու տուն ճանապարհում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սթափ զրույց» հարթակի նախաձեռնող Քրիստինա Նազարյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարարի հայտարարությանը, ըստ որի՝ պետք է գիտակցված «լոքդաուն» իրականացվի քաղաքացիների կողմից։
Ք. Նազարյանի կարծիքով, այս ամենը պիտի կազմակերպվեր գոնե մարտի 15-ից, բայց կազմակերպվեր, այլ ոչ հայտարարվեր արտակարգ դրություն ու կառավարությունն անգործության մատնվեր։
Արձագանքելով Ա. Թորոսյանի կոչին, որ շաբաթ-կիրակի օրերին նույնպես պետք է մնալ տանը, չգնալ հյուր, ցերեկույթների, երեկույթների, հարազատների հետ բնության գրկում պիկնիկների՝ Քրիստինե Նազարյանը նշել է. «Դուք պետք է կազմակերպեիք ախտահանման գործընթացը ողջ երկրում, ամեն քաղաքում, ամեն համայնքում, ամեն փողոցում ու բակում, ամեն շենքում:
Ինչ վերաբերում է նախարարի՝ «Պետք է դադարեցնել խմբակային կամ նույնիսկ անհատական այցերը տարատեսակ տեսարժան վայրեր, հիմա դրա ժամանակը չէ» կոչին ի պատասխան Ք. Նազարյանը շեշտել է՝ պետք է դադարեցնեիք մի օր ասել վտանգավոր վիրուս չի, մյուս օրը վտանգավոր է, մի օր դիմակը չի պաշտպանում, մյուս օրը պաշտպանում է, մի օր հեսա սաղիդ կվարակեմ, մյուս օրը պինցետով կհանենք և այլն և այլն։
Թորոսյան. Պետք է դադարեցնել նշել տարբեր ուրախ առիթներ՝ երեխայի ծնունդ, ծննդյան արարողություններ, ամուսնության տարեդարձեր և այլն, այդ թվում ձեր իսկ տներում։
Նազարյան. Պետք է դադարեցնեիք ծաղրել Վրաստանին հակահամաճարագային միջոցառումները և ուղղակի, тупо, կրկնեիք այն, ինչ նրանք են անում:
Թորոսյան. Սգո միջոցառումներին մասնակցությունը պետք է առավելագույնս սահմանափակել, պրակտիկորեն դադարեցնել։ Հեռախոսով ասված ցավակցությունը այս համաճարակային վիճակում ավելի արժեքավոր պետք է դիտվի, քան անձամբը։
Նազարյան. Պետք է բոլոր մարզերը փակեիք լոքդաունի ժամանակ, այլ ոչ սպասել տեսնել որտեղ հիվանդանալու դեպքեր կան, գալ, հավաքել, տանել ու վերջ։
Թորոսյան. Երեկոյան նույնպես պետք է մնալ տանը, չիջնել բակ, չշփվել հարևանների հետ։ Պարզապես պետք է չշփվել, չհանդիպել, իրարից հեռու մնալ, միասին սուրճ չխմել և այլն։
Նազարյան. Պետք է ապահովեիք երկիրը թեսթերի սքրինինգային քանակով, այլ ոչ օրը միջինը 800-1000 թեսթ անել, ու անկախ դեպքերի քանակից:
Թորոսյան. Երեխաներին, ինչքան էլ դժվար է, պետք է պահել տանը, ինչքան հնարավոր է շատ ու երկար։ Պետք է այլ զբաղմունք մտածել երեխաների համար, որ նրանք չգնան բակում խաղալու։
Նազարյան. Պետք է բժիշկների համար, հունվարից, երբ ստացաք ԱՀԿ ահազանգը, կազմակերպեիք դասընթացներ համաճարակի ընդհանուր պայմանների պահպանման վերաբերյալ , նախապատրաստեիք հատուկ համազգեստերի պահոց ու նույնը ոչ միայն հիվանդանոցների այլ առաջինը պոլիկլինիկաների ու բուժկետերի համար:
Թորոսյան. Մի այցելեք ձեր հարազատներին, եթե կենսական անհրաժեշտություն չկա, առժամանակ շփվեք հեռավար կապի միջոցներով։ Այդ զոհողությունը պետք է հենց նրանց կյանքը փրկելու համար։
Նազարյան. Նույն մարտից, երբ եղավ պաշտոնական առաջին դեպքը, դուք պետք է փակեիք օդային ու ճանապարհային հաղորդակցությունը դեպի երկիր և երկիր վերադարձող քաղաքացիներին տեղակայեիք մեկուսարաններում:
Թորոսյան. Դադարեցրեք սրճարան-ռեստորանային այցելությունները, դա միակ տեղն է, որտեղ հնարավոր է լինել առանց դիմակի և վարակել միմյանց։ Եթե սնունդ եք ուզում ընդունել հենց այդ ռեստորանից, պատվիրեք այն և միայնակ սնվեք։
Նազարյան. Այ էս մեկը Ավինյանին ու Բադասյանին ասեք:
Թորոսյան. Դուրս մի եկեք երեկոյան զբոսանքների։ Պետք է կարողանանք դիմանալ այդ գայթակղությանը և կարևոր պահանջին մինչև իրավիճակի լավացումը։
Նազարյան. Դուք պարտավոր էիք լոքդաունից անցումը չսկսել ֆաբրիկաներից, որտեղ մարդկանց մեծ կուտակում է, իսկ սկսելուց պարտադիր թեսթավորեիք, մեկուսացնեիք 14 օրով բոլորին, նոր թույլ տաիք աշխատանքի անցնել:
Թորոսյան. Մնացած բոլոր դեպքերում պետք է ճիշտ կրել դիմակ, պահպանել 1.5-2մ հեռավորություն, հաճախ ախտահանել ձեռքերը։
Նազարյան. Մնացածը, երբ ժողովուրդը տեսներ այս լրջությունը, ամենայն հավանականությամ ինքն էլ լուրջ կվերաբերվեր։
Թորոսյան. Այս իրավիճակից դուրս գալու այլ ելք չկա, պարզապես չկա։
Նազարյան. Այս իրավիճակից ելնելու ելքը ձեր ապիկար կառավարության հրաժակականն է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ