ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարելի էր վիճակը մեղմել չհարկվող գույքի շեմը 3 մլն-ից 10 մլն դարձնելով. Սարհատ Պետրոսյան 06/29/2020 14:46 | Մեկնաբանություն
Գույքահարկի, կամ ավելի ճիշտ՝ անշարժ գույքի հարկի վերաբերյալ քննարկումներն ինձ պես բազմաթիվ հետազոտողների ու ոլորտային քաղաքականություն մշակողների համար նյութի ծով են։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ բնիկ-ոչ բնիկ սորտավորմանը կամ այս պահին իշխանամերձի կարգավիճակից «բնիկներին» Աֆրիկյանների տունն ու Մաշտոցի պուրակը հիշեցնող, բայց Ֆիրդուսի համար ծպտուն չհանող անձանց ու այլ նման թեմաների անդրադառնալու առիթներ դեռ կլինեն։
Որպես նշված հարկման հիմք հանդիսացող բարեփոխման մասնակից, որն ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ գույքահարկի վերանայման ջատագով է, մի քանի նկատառում ներկայացնեմ վերջին օրերի քննարկումների մասին. չնայած արժե, որ դրանց թեմատիկ ամեն մի շերտն առաջիկայում ավելի բացվի ու ավելի լայն արձագանք ստանա.
1. Այս պահին մենք շատ անարդար կերպով ենք վճարում գույքահարկ. շարժական գույքի համար՝ շատ ավելին, քան անշարժի համար, բնակելի տան համար գրեթե նույնքան՝ ինչքան առանձնատան համար, նորակառույցի ու պանելայինի համար՝ գրեթե նույն տրամաբանությամբ, եւ այլն։ Ավելին, վճարում ենք դեռեւս 2003 թվականի գների համամասնությամբ, երբ «կովկասյան վագրը», դրան հաջորդած «եսգիտեմական» բարեփոխումներն ու վերջին «տնտեսական հեղափոխությունը» դեռ չէին ինքնադրսեւորվել։ Սա պետք է վերանայվեր միանշանակ, ինչը կատարվել է շուկայականին մոտարկված կադաստրային գնահատման միջոցով՝ 2018-2019 թվականների ընթացքում։
2. Իմ անմիջական պնդմամբ նորից սկսեց կիրառվել «կադաստրային գնահատում» եզրույթը, որը 2016 թվականի Հարկային օրենսգրքով հանվել էր շրջանառությունից։ Սրանով մի քանի այլ խնդիրների հետ համատեղ լուծվում է նաեւ գների՝ շուկայականից տարբերվելու հարցը։ Նպատակը՝ ռիսկերը նվազեցնելու համար դրանք շուկայականից ցածր պահելու հնարավորությունն է նախ, ապա նաեւ այն հանգամանքը, որը նշել եմ 3-րդ կետում։
Այս պահին Երեւանի կենտրոնի համար բազային 1 քմ կադաստրային արժեքը սահմանված է 700 հազար դրամ այն դեպքում, երբ նախորդ ամիս Երեւանի կենտրոնում շուկայական մշտադիտարկման միջինացված արժեքը 760 հազար դրամ է։ Այս մասով եւս անելիք կա։ Օրինակ, մասնավոր հիվանդանոցները համավարակի պայմաններում պետք է վճարեն նախկի՞ն տրամաբանությամբ, թե՞ ոչ, կամ նույն հիվանդանոցներն ինչպե՞ս են մրցակցելու պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հիվանդանոցների հետ իրենց գնային քաղաքականությամբ, եւ այլ բազմաթիվ հարցադրումներ, որոնք դեռ պետք է քննարկվեն։
3. Հարկերն ու տուրքերը (հատկապես տեղական մակարդակով) եկամուտներ ապահովելուց ավելի կարեւոր գործիքներ են համայնքային (կամ քաղաքային) պլանավորման եւ զարգացման համար։ Եթե մենք դրանք դիտարկենք միայն որպես համընդհանուր գանձարան լցնելու աղբյուր, ապա միգուցե անարդար համարենք սա։ Բայց սրանով մենք կարող ենք կենտրոնը թեթեւացնել ինչ-ինչ գործառույթներից եւ զարգացնել մեկ այլ համայնք կամ տարածք, եւ հարկային ու տուրքային քաղաքականությունից ավելի լավ գործիք դրա համար դժվար թե կարողանանք մտածել։ Մնում է գիտակցնեք այս ամենն ու խորհրդային վարչական կաբինետային կառավարման տրամաբանությունից անցում կատարենք դեպի ինստիտուցիոնալ հանրային կառավարման։
4. Չգիտեմ՝ բարեբախտաբա՞ր, թե՞ դժբախտաբար, այս բարեփոխումների մասնակիցը չեմ եղել ինչ-որ փուլից հետո, սակայն կարծում եմ, որ դրանցում կան մի քանի սկզբունքային բացեր, որոնք դեռ կարելի է շտկել։ Մասնավորապես, չգիտեմ, թե ինչքանով իմաստ ուներ համավարակի պայմաններում, առաջ տանել այս փոփոխությունը՝ հատկապես չվերանայելով շեմի պահպանության ու բարձրացման գաղափարը։ Հիշում եմ՝ չհարկվող գույքի շեմը 3 մլն.-ից 10 մլն. դարձնելու դեպքում մենք այս պահին գույքահարկ վճարողների ցանկում գրեթե փոփոխություն չէինք նախատեսում։ Հատկապես որ դրանք չնչին գումարներ էին, այնպես որ, կարծում եմ՝ անցման 4 տարվա սանդղակը 6 տարվա սանդղակի վերածելու փոխարեն հանրային դժգոհությունը կարելի էր մեղմել այդկերպ։
5. Կադաստրային գնահատմանը վերաբերող օրենքի՝ ԱԺ-ում քննարկմանը Երեւանի կենտրոնում բնակվող թոշակառու տատիկի օրինակը երկար բանավեճի տեղիք տվեց։ Իհարկե, այն ժամանակ կար բանավեճ, կար քննարկում, իսկ վերջին շրջանում ԱԺ-ում կարծես թե քննարկումներ չեն լինում։ Ինչեւէ «տատիկի դեպքի» համար եւս բարձրաձայնվել են մեղմացման գործիքներ, որոնք առկա են աշխարհի տարբեր երկրներում։
Ես այն ժամանակ էլ առաջարկել եմ հնարավորություն տալ որոշակի դեպքերում անշարժ գույքի հարկն առանց տույժերի պարտքի տեսքով կցել գույքին, վճարման ենթակա դարձնել այն օտարելիս։ Կարելի է կիրառել նաեւ ժառանգելու դեպքում այն այլ մեթոդաբանությամբ հարկելու տրամաբանությունը եւ այլ գործիքներ։
6. Համաձայն եմ, որ հարկային այս տրամաբանությունը կարող է ունենալ թե՛ լավ, թե՛ վատ կիրառություն, ինչը հավանական է գրեթե բոլոր նախաձեռնություններում։ Բայց եթե մենք սա դիտարկենք նաեւ որպես իմ նշած քաղաքային պլանավորման գործիք, ապա Կոնդի խնդիրը հնարավոր կլինի լուծել շատ ավելի խելամիտ կերպով, քան նախատեսում են քաղաքային պլանավորման դիլետանտ ու թայֆաբազ մի շարք նորելուկ մասնագետներ ու ճարտարապետ-չինովնիկներ։
7. Եվ ի վերջո, առաջին հայացքից հաղորդակցության հետ կապված անհամեմատ կոմպետենտ կառավարությունը թույլ տվեց մի քանի կոպիտ սխալ։ Կառավարության նիստին հայտարարվեց, որ անշարժ գույքի հարկերն ավելանում են մի քանի անգամ (եթե չեմ սխալվում՝ 3.5), այն դեպքում, երբ մյուս տարի այն ավելանալու է մոտ 50%-ով։ Կամ, մինչեւ հիմա առկա չէ պետական կայքերում առցանց հաշվիչ, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչքան է կազմելու իրենց վճարելիք հարկը։ Հավատացնում եմ, որ երբ ցանկացած «բնիկ» բացահայտեր, որ այս պահին վճարում է, օրինակ, 3’000 դրամ մեկ ամսվա համար, մյուս տարի՝ 4’500 դրամ, իսկ երկարաժամկետ կտրվածքով՝ 12’000 դրամ, ապա միգուցե մի քիչ զսպվածություն կդրսեւորեր։ Կարծում եմ, որ սա բազմաթիվ այլ առիթների կողքին, ինչպես օրինակ, համավարակինը, լավ առիթ է վերանայելու հանրային հաղորդակցության՝ տարվող քաղաքականությունն ու միգուցե ուղղակի վերարժեւորելու հանրային պաշտոնյայի խոսքի արժեքը։
8. Վերջում խնդրում եմ անցնել «բնիկների» ցանկով ու տեսնել, թե ինչպես եք այնտեղ հայտնված մի քանի անձի վերջին երկու տարում աղբանոցում հայտնվելու փոխարեն փայփայել, դարձրել «բնիկ-մտավորական»: Այս մասին՝ միգուցե հաջորդ անգամ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
- 11/23/2024 16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից