ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունները պետք է ազնիվ լինեն՝ անշարժ գույքի հարկի ռեֆորմի և համահարթ եկամտային հարկի մասին խոսելիս. Արկադի Խաչատրյան 06/29/2020 11:55 | Մեկնաբանություն
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի գրառումը
«Իշխանությունները պետք է ազնիվ լինեն՝ անշարժ գույքի հարկի ռեֆորմի և համահարթ եկամտային հարկի մասին խոսելիս
Իշխանական թևի իմ բազմաթիվ գործընկերներն այս օրերին պնդում են, որ անշարժ գույքի հարկի բարձրացումը կապահովի սոցիալական արդարությունը, չէ՞ որ իրենք իջեցրել են եկամտային հարկը, սահմանելով այն 23% համահարթ, մեծացրել են մարդկանց տնօրինվող եկամուտը, հիմա էլ իբր հարկային բեռ չեն ավելացնում, ընդամենը մարդկանցից հետ են վերցնում իրենց «ավելացրած» գումարները՝ անշարժ գույքի հարկի տեսքով, իսկ առաջիկա տարիներին եկամտային հարկը կիջեցնեն մինչև 20%՝ դրանով իսկ փորձելով հիմնավորել, որ իբր մարդիկ նույնիսկ շահած են դուրս գալու այս ամենի արդյունքում: Ասում են նաև, որ իրենք ուղղակի պարտավոր էիք հենց հիմա ընդունել անշարժ գույքի հարկման այս օրենքը, որպեսզի «փրկեն» մարդկանց հարկի անխուսափելի «չարաբաստիկ» բարձրացումից:
Ի պատախան այս բոլոր պնդումների՝ իմ գործընկերներին և մեր հայրենակիցներին ես ուզում եմ ասել հետևյալը.
1.2020թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ներդրվեց 23% համահարթ եկամտային հարկը՝ նախկինում գործող երեք դրույքաչափերի փոխարեն՝ 23% (աշխատավարձի մինչև 150 հազ. դրամ գումարից), 28% (150 հազ-ը գերազանցող գումարից) և 36% (աշխատավարձի 2 մլն-ը գերազանցող գումարից):
2.Դեռ անցած տարի ՀՀ-ում վարձու աշխատողների 65-70%-ը ստանում էին ՄԻՆՉԵՒ 150 հազ. դրամ աշխատավարձ, հետևաբար այսպես թե այնպես նրանք վճարում էին և հիմա էլ վճարում են 23% եկամտային հարկ, այսինքն նրանց կյանքում համահարթ եկամտային հարկի ներդրումը որևէ էական բան չի փոխել:
3.Եթե խիստ պայմանականորեն միջին խավ համարենք 500 հազ-ից 2 մլն. դրամ աշխատավարձ ստացող մարդկանց (կրկնում եմ ՝ խիստ պայմանականորեն), ապա նրանք կարծես թե համահարթ եկամտային հարկի ներդրմամբ ս.թ. հուվարի 1-ից մինչ այսօր խնայում էին 150 հազ-ը գերազանցող գումարի 5%-ի չափով:
4.Սակայն, ինչպես ս.թ. հունիսի 23-ին նշել էի իմ ֆեյսբուքյան էջում, 2020թ. հուլիսի 1-ից սկսած ՀՀ-ում ամսական 500000 դրամից ավելի աշխատավարձ ստացող մարդիկ կսկսեն վճարել սոցիալական վճար՝ իրենց աշխատավարձի 10%-ի և 25000 դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 77000դր.՝ նախկինում 25000 դր. առավելագույն ամսական շեմի փոխարեն: Հատուկ նշեմ, որ ներկայումս, ժամանակավորապես, մինչև առաջիկա տարիներին եկամտային հարկի նվազումը, քաղաքացիների սոցիալական վճարների կեսը, բայց ոչ ավելի քան 12500դր. կատարում է պետությունը, ինչը աստիճանաբար կդադարի առաջիկա տարիներին:
5.Վերը նշվածը նշանակում է, որ 2020թ. հուլիսի 1-ից սկսած 500000 դրամից ավելի աշխատավարձ ստացող մարդիկ կսկսեն վճարել սոցիալական վճար՝ իրենց աշխատավարձի մինչև 7.55%-ը (կախված աշխատավարձի չափից)(ժամանակավորապես 12500 դրամի չափով նվազեցման դեպքում՝ մինչև 6.32%)՝ այս պահին առավելագույնը 2.5%-ի փոխարեն:
6.Սա նշանակում է, որ, օրինակ՝ 1020000դր. աշխատավարձ ստացողը ս.թ. հուլիս ամսվա համար կվճարի արդեն 77000-12500=64500դր. սոցիալական վճար, այսինքն 6.32%՝ ս.թ. հունիս ամսվա համար վճարվող 1.23%-ի (12500դրամի) փոխարեն, այսինքն ավելի քան 5%-ով ավելի մեծ սոցիալական վճար:
7.Թեև սա մասնավոր դեպքի մատնանշում է, այդուհանդերձ նպատակը՝ ի ցույց դնելն է, որ պայմանականորեն վերցված այդ եկամտային հատվածը ներկայացնող միջին խավը ևս ս.թ. հուլիսի 1-ից սկսած համահարթ եկամտային հարկի ներդրումից առավելապես կամ էապես շահած այլևս չի լինի, քանի որ տնօրինվող եկամուտը կնվազի:
8.Իհարկե, մեր գործընկերները կարող են ասել, որ առաջիկա տարիներին եկամտային հարկի համահարթ դրույքաչափը կնվազի 23%-ից մինչև 20%, և մարդկանց տնօրինվող եկամուտը կավելանա անշարժ գույքի հարկի ներդրմանը զուգահեռ: Այո, կնվազի, բայց ափսոս, էլի չի ստացվում. եկմտային հարկի դրույքաչափի նվազմանը զուգահեռ բարձրանալու է վճարվելիք սոցիալական վճարների դրույքաչափը՝ ներկայիս 2.5%-ից դառնալով 5%: Կրկին մարդկանց եկամուտներում էական փոփոխություն չի լինի:
9.Իհարկե, հանուն արդարության, պետք է նշել, որ կարելի է նաև մատնացույց անել համահարթ եկամտային հարկի ներդրման արդյունքում էապես շահած մարդկանց՝ բարձր եկամտային հատվածներից, սոցիալական վճարներ կատարելու պարտավորություն չունեցող մարդկանցից և այլն, սակայն այդ մարդիկ մեծամասնություն չեն կազմում, հետևաբար մենք չենք կարող խոսել համահարթ եկամտային հարկի ներդրման արդյունքում մեր հայրենակիցների առավելապես շահած լինելու մասին՝ տնօրինվող եկամտի էապես մեծացման առումով:
10.Վերոհիշյալից ելնելով՝ հարկ է փաստել, որ քաղաքական մեծամասնության կողմից արտահերթ ռեժիմով, առանց հանրային և մասնագիտական բազմակողմանի քննարկման, արտակարգ դրության և տնտեսական խորը ճգնաժամի պայմաններում ընդունվել է անշարժ գույքի հարկման մի նախագիծ, որով նախատեսվում է ներդնել հարկման նոր, սակայն անարդար, ոչ մարդակենտրոն համակարգ՝ առանց սոցիալական երաշխիքներ, արտոնություններ և բացառություններ սահմանելու, առանց կոնկրետ գնային հատվածների գույքի սեփականատերերի եկամուտների մակարդակը հաշվի առնելու, առանց սոցիալական տարբեր շերտերի մտահոգությունները և միջին խավի շահը հաշվի առնելու, առանց բազմակողմանի և լուրջ վերլուծության, առանց ազդեցության գնահատման՝ ներդրումների, անշարժ գույքի գների, շինարարության, հիփոթեքային շուկայի և այլնի վրա, առանց քաղաքական ուժերի հետ քննարկելու և հորդորները հաշվի առնելու:
11.Վերջնարդյունքում այն առավելապես ենթադրում է հարկային բեռի մեծացում, իսկ միջին խավի համար՝ էական մեծացում՝ առանց եկամուտների համաչափ ավելացման:
Հաճախ մեր գործընկերներն ասում են, որ անշարժ գույքի հարկը կազմում է ամսական այսքան գումար: Հետաքրքիր է՝ դա ասողներից ո՞վ է երբևէ ամսական գույքահարկ վճարել: Այդ գումարը վճարվում է միանվագ, և մարդկանց մեծամասնության աչքին այդ գումարը երևալու է: Կառուցապատողից բնակարան գնելու դեպքում մարդիկ առավելապես դա անում են հիփոթեքային վարկի միջոցով, և պարտավոր են լինելու կատարել հետևյալ վճարումները՝ վարկի մայր գումարի մարումներ, տոկոսի վճարում, վարկի սպասարկման վճար, գույքի և երբեմն դժբախտ դեպքերից ապահովագրության վճարներ, այնուհետև շենքի պահպանման պարտադիր նորմերի վճարներ: Այս ամենին պետք է գումարել նաև անշարժ գույքի նոր հարկի զգալի վճարումը և այս ամբողջը 10-20 տարվա ընթացքում: Գումարենք այս ամենին հիփոթեքային վարկի տոկոսների վերադարձման սպասվող դադարեցումը կառավարության կողմից, ինչպես նաև սպասվող անշարժ գույքի գների անկումը, և ասացեք խնդրեմ՝ այս ամենը կազդի՞ միջին խավը և ոչ միայն այդ խավը ներկայացնող մարդու՝ հիփոթեքային վարկով նորակառույցում նոր բնակարան ձեռք բերելու որոշման վրա, թե՞ ոչ:
12.Ի սեր Աստծո գոնե մի ասեք, որ համահարթ եկամտային հարկի ներդրմամբ միջին և ավելի ցածր եկամտային հատվածներում գտնվող մարդկանց համար մի էական և կարևոր բան եք արել, հիմա էլ իբր թե հարկային բեռ չեք ավելացնում, ընդամենը իրենցից հետ եք վերցնում ձեր «տված» գումարները՝ անշարժ գույքի հարկի տեսքով, մի հատ էլ իբր թե մարդիկ շահած են դուրս գալու:
Եթե ձեր նպատակը հարկային բեռ ավելացնելը չէր և միայն մեծահարուստ մարդկանց և օլիգարխների անշարժ գույքը հարկելն էր, կարող էիք ընդամենը շքեղության հարկ սահմանել և դրանով ավարտել:
13.ԵՒ ևս մի բան, իմ շատ հարգելի իշխանական թևի գործընկերներ, մի փորձեք գցել մեր հայրենակիցներին թյուրիմացության մեջ, թե իբր անշարժ գույքի հարկի դրույքաչափերի վերջին փոփոխություններով դուք «հերոսաբար» փրկեցիք մարդկանց շատ ավելի բարձր հարկեր վճարելու պարտականությունից: Դա առնվազն ազնիվ չէ: Անցած տարի նոյեմբերին դուք ընդունեցիք այդ օրենքը՝ անշարժ գույքի կադաստրային գնահատման վերաբերյալ՝ առանց հաշվի առնելու մեր հորդորները, իսկ հիմա փոխանակ հետաձգեք այդ օրենքի կիրառության ժամկետը, մարդկանց անազնվորեն ասում եք, որ դուք ուղղակի պարտավոր էիք հենց հիմա ընդունել անշարժ գույքի հարկման այս օրենքը, որպեսզի «փրկեք» մարդկանց հարկի անխուսափելի «չարաբաստիկ» բարձրացումից:
Ն
ույնիսկ կարելի է «հուզվել»:
Առողջ եղեք»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան