ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գյուղական բնակավայրերի բնակչության մեծ մասը չհարկվելու դաշտից մտնում է հարկային դաշտ. Փորձագետը՝ գույքահարկի մասին 06/29/2020 19:25 | ԼՐԱՀՈՍ
Գույքահարկի բարձրացումը միանշանակ սոցիալական ազդեցություն է ունենալու։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը՝ նշելով, որ դրույքաչափերի սահմանումը պետք է իրականացվեր այնպես, որ գույքահարկի բարձրացումն անգամներով ավել չլիներ։
Վերջինս կարծում է՝ կարելի էր սահմանել ավելի փոքր դրույքաչափեր և օրինակ 0.01 տոկոս դրույքաչափից միանգամից անցում չկատարել 0.05 տոկոսանոցի, որպեսզի չունենայինք 2-3 անգամ մեծացում. «Իրականում դրույքաչափերի վրա խաղարկելով՝ կարող էինք ստեղծել նաև այնպիսի իրավիճակ, որ գույքահարկը նույնիսկ շատ քիչ դեպքերում բարձրանար, շատ բարձր կադաստրային արժեք ունեցող գույքերի պարագայում բարձրանար»,-ասաց Լիլիա Ամիրխանյանը՝ նկատելով, որ այս փոփոխությունը, միանշանակ, սոցիալական ազդեցություն կունենա։ Նախևառաջ դուրս է գալիս չհարկվող շեմը և փաստացի այդքան մարդ այսուհետև վճարելու է մի պարտադիր վճար, որը նախկինում չի վճարել։
Փորձագետը գտնում է՝ անկախ նրանից, թե ում գնահատմամբ է այդ գումարը որոշիչ, ում գնահատմամբ՝ ոչ, այն հարկային բեռ է և ըստ էության հարկային բեռ է դրվոմ հասարակության այն հատվածի վրա, որն այդ բեռը չի ունեցել. «Բոլոր այն պնդումները, որ դա ամսական 350-450 դրամի սահմաններում է, քա՞նի մարդ կա մեր երկրում, որ ամսական կտրվածքով գույքահարկ է վճարում։ Հիմնականում դա արվում է միանվագ կամ լավագույն դեպքում 6 ամիսը մեկ։ Զգույշ պետք է մոտենալ այս հարցին՝ գնահատելու համար տարեկան կտրվածքով 7000-10000 կամ 25-30000-ից ավել վճարներն ում համար են որոշիչ գումար, իսկ ում համար՝ ոչ։ Այստեղ միակ դրական կողմն այն է, որ այդ հարկային բեռն ամբողջությամբ միանգամից չի ընկնելու քաղաքացիների վրա, այլ տարիների կտրվածքով է լինելու։ Սակայն այստեղ ունենք նաև սկզբունքի խնդիր, քանի որ հարկային բեռի ավելացման նախագծով հանդես է գալիս մի իշխանություն, որն ի սկզբանե պնդել է, որ տուգանքներ չպետք է լինեն, հարկային բեռը չպետք է ավելացվի»,-ասաց փորձագետը։
Վերջինս ընդգծեց՝ սկզբունքային է նաև այն, թե որ պահին է ընդունվում այս օրենքի նախագիծը։ Ըստ երևույթին այսօր ունենք արտակարգ դրության ռեժիմում, արտահերթ նիստի պայմաններում ընդունված մի օրինագիծ, որը վաղ թե ուշ հանգեցնելու է հարկային բեռի. «Այս պայմաններում մեզ մոտ ընդունվում է հարկային բեռն ավելացնելու մասին օրինագիծ, մինչդեռ ամբողջ աշխարհում կամ առնվազն բոլոր այն երկրներում, որոնց հետ սիրում ենք համեմատվել կամ որոնք տնտեսական կառուցվածքով ցանկալի է ընդունել որպես նշաձող, տեղի են ունենում հակառակ պրոցեսները։ Այնտեղ պետությունը վերցնելու փոխարեն տալիս է»,-նշեց Լիլիա Ամիրխանյանը։
Այսօր դեռ ունենք սերունդներ, որոնք ժառանգել կամ ստացել են իրենց գույքը Խորհրդային ժամանակաշրջանում և այս առանձնահատկությունը փորձագետի կարծիքով հաշվի չի առնվել. «Օրինակ բարձր կադաստրային արժեք ունեցող բնակարանի դեպքում գույքահարկն ավելանալու է ենթադրենք տարեկան 60-70 հազար դրամով, արդյոք հաշվարկվա՞ծ է՝ այդ գույքի բոլոր սեփականատերերը պատրա՞ստ են այդքան գույքահարկ վճարել, այսինքն այդքան եկամուտ ունեն, թե ոչ։ Ունենք թոշակառուներ, որոնք այդ բնակարանը ձեռք են բերել նախկինում, երբ օրինակ գույքը շատ ավելի էժան էր, քան այսօր»,-ասաց փորձագետը։
Դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչներից մեկն ասել էր՝ եթե չկան թոռնիկներ, կարող են բնակարանը վաճառել և մի քիչ ավելի համեստ բնակարան գնել, Լիլիա Ամիրխանյանը նկատեց՝ սա ճիշտ մոտեցում չէ, ավելին սա ոտքից գլուխ խախտում է իրենց հայտարարած սկզբունքները. «Եթե մարդն այլ հավասար պայմաններում ձեռք է բերել գույք, որը ձեռքբերման պահին ունեցել է այլ արժեք և այսօր ասում են՝ չես կարող պահել, վաճառիր, կարծում եմ, որ սա բոլոր տեսակի նորմերի խախտում է»,-նշեց փորձագետը։
Նրա խոսքով ԱՊՀ երկրների ուսումնասիրած լավագույն փորձը մինչ այս պահը Ղազախստանի փորձն է համարվում, որտեղ նախ սահմանված է չհարկվող շեմ, որից զատ նաև կան մի շարք արտոնություններ։ Կան որոշակի խմբեր, որոնք ազատված են գույքահարկ վճարելուց. «Մեզ մոտ այժմ պնդումներ կան, որ թոշակառու տատիկ-պապիկները, որոնք ինչ-որ պահից հնարավոր է այևս չկարողանան վճարել բարձր կադաստրային արժեքով գույքի համար, ասում են՝ նրանց համար կլինեն արտոնություններ։ Սակայն այստեղ երկու խնդիր կա. առաջինը՝ արդյոք թափանցիկ են, թե ինչ մեխանիզմներով ու սկզբունքներով են այդ արտոնությունները տրամադրվելու և բացի այդ այստեղ, կարծեք թե, առաջանում է օրենքի բացի խնդիր։ Հնարավոր է հակառակ պրոցեսը տեղի ունենա, երբ բոլոր բարձր կադաստրային արժեքով գույքերը պարզապես գրանցվեն թոշակառու տատիկ-պապիկների անունով։ Չնայած կան բանավոր պնդումներ, որ այդ բոլոր ռիսկերը հաշվի առնված են, բայց առնվազն այդ բանավոր պնդումներից պետք է անցում կատարել հստակ մեխանիզմների ներկայացման»,-ընդգծեց փորձագետը։
Ընդ որում` բնակարանը կարող է բարձր կադաստրային արժեք ունենա զուտ այն պատճառով, որ գտնվում է բարձր կադաստրային գոտում, մինչդեռ Երևանամերձ ինչ-որ բնակավայրում գտնվող առանձնատունը, որը որպես գույքը շատ ավելի շքեղ լինի, իրար նման կամ հավասար գույքահարկ վճարեն։ Այստեղ փորձագետը հարկման անարդարություն է տեսնում։ Ինչ վերաբերում է գյուղական բնակավայրերում ապրողների խնդրին, ապա կարող ենք որոշակի պատկերացում ունենալ, որ ավելի ծայրամասերում կադաստրային արժեքն ավելի ցածր է լինում. «Չհարկվող 3 մլն դրամ գույքի մեծ մասն ընկնելու է հենց գյուղական բնակավայրերին։ Ստացվում է՝ հենց գյուղական բնակավայրերի բնակչության մեծ մասն է, որ չահրկվելու դաշտից մտնում է հարկային դաշտ»,-ամփոփեց Լիլիա Ամիրխանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ