ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ-ում կա կորոնավիրուսով վարակված 5 աշխատակից, 6 պատգամավոր, 12 ինքնամեկուսացված պատգամավոր». ԱԺ աշխատակազմի ղեկավար 06/29/2020 12:48 | Կորոնավիրուս
ՀՀ ԱԺ աշխատակազմը չի տիրապետում պատգամավորների շրջանում կորոնավիրուսի վարակի առկայության վերաբերյալ ամբողջական տվյալներին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը նշեց, թե «ԱԺ աշխատակազմը տիրապետում է միայն այն տվյալներին, որոնք իրենց փոխանցում են պատգամավորները՝ նշելով, թե «օրենքով սահմանված չափանիշ չկա, որ պատգամավորը պարտավոր է գալ ու ասել, որ հիվանդ է»։
Ըստ նրա տրամադրած տվյալների՝ ներկայումս կա մոտ 18 վարակված եւ ինքնամեկուսացված պատգամավոր։ «Այս պահին մենք հավաքագրել ենք ու իմ ձեռքի տակ կան հետևյալ տվյալները՝ 5 վարակված աշխատակից՝ աշխատակազմից, 6 պատգամավոր, և մոտ 12 ինքնամեկուսացված պատգամավոր»,- ասաց Տ.Գալստյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ վարակակիրներ ու ինքնամեկուսացածներ կան թե «Իմ քայլը», թե «ԲՀԿ» խմբակցությունից։ ԼՀԿ խմբակցության պատգամավորների վերաբերյալ տվյալներ ԱԺ աշխատակազմի ղեկավարը չունի։
Նշենք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարը պնդում էր, թե պատգամավորները որեւէ պարտավորություն չունեն՝ իրենց վարակակիր լինելու մասին հայտնել ԱԺ աշխատակազմին։
«Առավելագույնը, որ մենք կարող ենք իմանալ, դա ԱԺ մուտքի մոտ ջերմաչափում իրականացնելու արդյունքում ֆիքսված տեղեկությունն է, և, եթե որևէ աշխատակից կամ պատգամավոր նորմայից բարձր տաքություն է ունենում մենք նրանց հետ ենք ուղարկում տուն»,- ասաց ԱԺ պաշտոնյան։ «Փաստինֆոյի» այն դիտարկմանը, որ միայն բարձր ջերմության առկայությունը դեռևս չի խոսում կորոնավիրուսով վարակված լինելու փաստի մասին, Տիգրան Գալստյանն արձագանքեց. «Դուք ինչպե՞ս եք պատկերացնում՝ ուրիշ ի՞նչ կերպով են իմանում հիվանդության առկայության մասին ...»։ Մեր հակադարձմանը՝ որ տվյալ դեպքում՝ ախտանիշեր ունեցող աշխատակիցները կամ պատգամավորները թեստ են հանձնում և արդյունքների մասին տեղյակ պահում ԱԺ աշխատակազմին, Տիգրան Գալստյանը պատասխանեց, թե. « Հնարավոր է, որ պատգամավորը թեստ հանձնի և դրական արդյունք գրանցած լինի, բայց չցանկանա այդ մասին բարձրաձայնել»։
Եւ միայն «Փաստինֆո»-ի պնդումից հետո, որ վարակակիր լինելու մասին տեղեկատվությունը թաքցնելը համարվում է հանցագործություն, քանի որ վարակը հաստատվելու դեպքում վարակակիրը, կոնտակտավորները պարտավոր են մեկուսանալ, ինքնամեկուսանալ, իսկ տվյալ պարագայում լրատվական գործակալությունն ակնկալում է ստանալ բացառապես թվային տվյալ՝ առանց նույնականացնելու հիվանդի ինքնությունը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարը տրամադրեց վերը նշված վիճակագրական տվյալները։
Ի գիտություն՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի ու պատգամավորների տեղեկացնենք, որ բոլորովին վերջերս է խորհրդարանը քրեական օրենսգրքում կատարել փոփոխություններ ու քրեական պատասխանատվություն նախատեսել, թե Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու (277.1-րդ հոդված), թե Նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելու (124.1-րդ հոդված) համար։ Ավելին, ընդունվեց նաեւ տեղորոշման մասին օրենքը եւ գործող օրենսդրությունը տարածվում է բոլորի վրա, հետեւապես պատկան մարմինները պարտավոր են պարզել, թե արդյոք պատգամավորների շրջանում եղել են վարակակիրներ, որոնք թաքցրել են այդ մասին, կամ վարակակիր, կոնտակտավոր լինելով հանդերձ մասնակցել ԱԺ աշխատանքներին եւ տալ համարժեք իրավական գնահատական։ Քրօրենսգրքով նախատեսված պատասխանատվությունը միայն տաքսու վարորդների համար չէ։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ